23.05.2012

Հայ ժողովրդի երգը....վերլուծթություն

Հովհաննես Շիրազի <<Հայ ժողովրդի երգը>> ստեղծագործություն,շաաաաատ դուրս եկավ:Միքիչ ռիթմ կար մեջը......տդնգ,տդնգ,տդնգ:Չգիտեմ ինչու,բայց շատ հոգեհարազատ էր այդ ստեղծագործությունը:Լավ.....ասեմ թե ինչ եմ հասկացաել:Իմ կարծիքով Հովհաննես Շիրազը այս ստեղծագործության մեջ ուզում էր ցույց տալի այն ամեն ինչ կարող է անել ջահելը,և ինչ չի կարող անել ծերը(բայց ուղղիղ իմաստով մի հասկացեք),ուզում եմ ասել եթե ծերը ինչ-որ տեղ ինչ-որ բան չի կարողանում լուծել,ջահելը հաստատ կլուծի:Ճիշտն ասաց իմ վերլուծությունը այդքան էլի իմ դուրը չի գալիս,բայց դե սա հասկացա.................

22.05.2012

Իմ այսօրվա աղոթքը........


Ողջույն,ձեզ ողջունում է շատ հոգնած Լուսինեն, ով պետք է կատարի գրականության իր տնային աշխատանքը: Սկսենք նրանից,որ մենք այսօր դասարանում քննարկում էինք Պարույ Սևակի <<Նորօրյա աղոթք>> ստեղծագործությունը,և տնայինը այսպիսին է..................Մեր այսօրվա աղոթքը...........Ու~ֆ, դժվար հարց է, բայց ուզում եմ լինել լավատես  և չեմ սկսի իմ դառը անցյալից պատմել.......(հի հի հի:)Մի բան եմ ուզում ասել, ինձ դուր չեն գալիս այսօրվա իմhասակակիցները, որոնք մոռացել են, թե նրանք ինչ ազգ են ներկայացնում:Արդար չէ........ինչուենք ուզում նմանվել ուրիշներին, չէ որ մենք ունենք այսպիսի մշակույթ և ազգ: Հիմա երբ ասում են.
-Ռաբիզ:
Ինչ ենք հասկանում դա ասելով: Ես հասկանում եմ այն,որ ով կարողանում է լսել մուսուլմանական մոտիվներով (կլկլոցներով) երաժշտություն:Դա այդքան էլ կարևոր չէ....նրանք ոնց որ հայ չլինեն:Ուֆ, չէ էլ բան չեմ ասում......ասում եմ միայն......որ եկեք լինենք <<Հայ>>:Այսքանը....................դժվար էր

18.05.2012

Երկինքը երբեք սև չի լինում......

<<Երկինքը երբեք սև չի լինում>>  արտահայտությունը մի հասկացեք ուղղակի իմաստով:Ուզում եմ ասել այն, ինչ այս վերջին մի քանի օրվա ընթացքում հասկացա:Ես հասկացա, երբ նայեցի երկնքին......ես հասկացա` ես չեմ լինի մենակ, եթե աչքերս սպիտակ փնտրեն,ես գտա այն...այն ճերմակ-ճերմակ էր,ու այնքան տաքություն զգացի......ու մեր տունը լուսացավ:Հետաքրքիր է չէ...մի քիչ անհավանական....բայց եթե պետք լինի, կապացուցեմ..:Այսօր փորձեցի...և ստացվեց.....Եթե դու լինես ամենամութ սենայկում(սա էլ ուղիղ իմաստով մի հասկացեք), դու կարող ես հավատալ, որ այդ սենյակում մի փոքրիկ լույս կա....ու դու պետք ա այնպես անես...որ լույսով լցվի.......քո սենյակը....

14.05.2012

Երջանկություն և փող.....

Ընկեր Հասմիկը մեզ հանձնարարել էր <<Երջանկություն և փող>> վերնագրով,մի շարադրություն գրել,թե նրանք կարող են միմյանց օգնել կամ խանգարել:Իմ պատասխենն է` որ երջանկությունը կախված չէ գումարից,դա կախված է միայն այդ մարդուց:Եթե ինչ-որ մարդու մեջ գոնե միքիչ գոռոզություն լինի,փող տեսնելուց հետո նա կլինի միայնակ:Իմ կարծիքով ամեն ինչ մարդն է որոշում,նա կունենա փող թե չէ,կամ կլինի երջանիկ.........միասին միքիչ դժվար կլինի,բայց անհնար չէ.....Սա է իմ պատասխանը......

13.05.2012

Մռայլ երկինք.......մռայլ տրամադրություն

Արթնացա` մռայլ ամպերի մռայլ ձայներից,մռայլ տրամադրությամբ:Մռայլ քունս տարավ,բայց մռայլությունից չկարողացա քնել:Ինչ-որ ամեն ինչ ծանր էր:Այսօր գլուխս միայն մռայլ բաների մասին էր մտածում,նաև դասերն էին շատ մռայլ.......Չգիտեմ ինչու այս անգամ ինչ-որ շատ դաս կար......Հիմա էլ որ գրում եմ,միայն մռայլություն է մեջս....երևի այս մռայլ երկնքից է:Երկինքը ոնցվոր մի ծանր բեռ լինի,պատուհանից նայում եմ....ու այդ ծանրությունը...գումարած դրան ձայն չկաաա.....լռություն....գժվել կարելի է:Ամեն ինչ փորձեցի,բայց մինչև այս ծանրությունը չանցնի...հաստատ չեմ թեթևանա.....արթանացա մռայլ երկնքի տակ...մռայ տրամադրությամբ

08.05.2012

Վայրկյան


Իմ կյանքում շատ երջանիկ և աներևակայելի վայրկյաններ են եղել:Ուզում եմ պատմել մի վայրկյանի մասին,երբ ես այնքան ջերմություն էի զգում:Դա կատարվեց Բջնիում........Մենք բարձրացել էինք <<Արշակունիների>> արքայատոհմի դամբարան, այնտեղ մենք պառկեցինք խոտերի մեջ(մեզ ասելով` ես,Հայկը,Ֆրեդը),և սկսեցինք զրուցել: Այդ վայրկյանը.....ես մեծ ջերմություն էի զգում, չգիտեմ ինչու.........Էս վերջերս մեր ընկերությունը մի քիչ սառել է, բայց այդ վայրկյանի ժամանակ,ես.........ջերմությունը այնքան էր......որ ես սկսեցի վառվել:Բոլորը խոսում էին,բայց լռություն էր:Ես տեսնում էի ընկերներիս,և զգում ջերմությունը....մի վայրկյան......մի ակնթարթ....անչափ ջերմություն...

03.05.2012

Անսամբլ...և ես

Ողջույն,այսօր ես նվագեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի անսամբլում,որտեղ կա 3 ջութակ,3 քանոն,3 շվի (ասեմ որ ես 3-րդ շվին եմ),1 կլառնետ, 1 դաշնամու և մեկ երգիչ:Ասեմ որ իմ մասը շատ փոքր է,բայց երբ ես չկամ ինչ որ բան պակասում է:Ասեմ որ համերգը շատ-շատ լավ անցավ.........լավ ոնցվոր շատ խոսեցի....դիտեք և համոզվեք