16.10.2013

Ես ընկեր ունեմ... երևի


Ընկերությունը ինչի շնորհիվ է ապրում, գոյատևում: Ինչպե ես գտում ընկերներին և  ինչպես կորցնում: Այս օրինակ ես...Ես երևի ընկերներ ունեմ, հաստատ լավ կողմեր ունեմ, և հաստատ վատ: Ինչ-որ բանով առավել եմ և հաստատ ինչ-որ բանով պակաս: Դե ինչպես ես այդպես էլ դու «կարդացող» ունես +ներ և -ներ : Հիմա ուզում եմ հասկանալ թե ինչպես եմ ընտրում ընկերներին: Նաելով դեմքին...ՈՉ: Ամենայն հավանականությամբ ես շփումից եմ դա հասկանում: Իսկ ինչպես եմ ընտրում, ում եմ ընտրում, ու ինչի համար... Հարցեր ու էլի հարցեր որոնք պատասխան չունեն: Լինում են նաև ուրիշ դեպքեր, երբ իմ «ընտրությունը» խափուսիկ է լինում: Այդ դեպքերի պատճառով համ ես եմ նեղվում համ իմ չընկերը: Ուֆ ինչիս են պետք այս դժվարությունները: Ուրեմն ուրիշներն էլ ինձ են ընտրում... Փֆֆֆֆ: Էլի վերադառնամ այն հարցին... ովքեր են իմ ընկերները: Իմ ընկերները նրանք են ում հետ ինձ հավես է?? ուրեմն ես նրանց օգտագործում եմ, թե իմ ընկերները այն մարդիկ են ում ինձ հետ է հավես?? Ուֆուֆ այսքան տանջանք երջանիկ լինելու համար:
Այդ բոլոր ընկերների «ընտրութունները» անցկացվում են իմ մտքում, պարբերաբար, և ես կարող է չնկատեմ էլ... արդյոք դա լավ է? 
Ահա և մենք ընկերներ ենք: Եվ... Եթե ես զգում եմ, որ ընկերը կաշկանդվում է, ես դադարեցնում եմ այդ թեման, իսկ երբ զգում եմ որ ես եմ խողճանում նա չի դադարեցնում... ուր է ճիշտը, ու ճշմարտությունը... Բան չեմ հասկանում...
Ու նորից ընկերությունը ինչի շնորհիվ է ապրում, գոյատևում: Ինչպե ես գտում ընկերներին և  ինչպես կորցնում:

Комментариев нет:

Отправить комментарий