12.02.2014

Անզգայունություն դեպի գարունը...


Բնությունը այնքան նուրբ է, չքնաղ ու անբացտրելի: Չեմ կարողանում հասկանել ինչպես է Վահան Տերյանը այդքան լավ նկարագրում ամեն մի բնության զգացմունքը: 
Այս անգամ կարդում եմ՝
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում...

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք...

Ու ո՞նց ասեմ, որ ոչ մի բան չեմ զգում...
Գարունը այնքան անհիշելի է, ոչ մի նոր շունչ էլ չի տալիս: Գարունը այնքան անփոփոխ է, որ գարունը իմ համար եղանակ էլ չի: Ուզում եմ բացատրել, որ ոչ թե ես չեմ սիրում գարունը... այլ չեմ նկատում գարունը: Երաժշտություն չեմ զգում գարնան մեջ, նույնիսկ  Վիվալդիի Գարունը չեմ սիրում: Այնքան պարզ է... դատարկ... ու անփոփոխ: 
Ոչ ցուրտ է, ոչ շոգ, ոչ տերևոտ, ոչ անտերև, ոչ հետաքրքիր է, ոչ անհետաքրքիր... ու ոչ թե ես սիրում եմ  կամ չեմ սիրում, այլ ես ոչ մի բան չեմ զգում: Միշտ գարունը մոտս դատարկություն է, այդպես ինձ երբեք չեմ զգում... դրա համար էլ գարնանը դատարկ տուփի նման եմ նայում:

Комментариев нет:

Отправить комментарий