04.01.2013

Ամանորյա մտորումներ,ոչ ամանորի մասին


Ողջույն բոլորին արդեն 2013 թվականում:Դեռ չեմ զգում,որ արդեն 2013 թվականն է,քանի որ դեռ տետրումս չեմ գրել 04.01.13թ.:Այս պահին մեր տանը հյուրեր կան,ինչպես ձեր այնպես էլ մեր տանը հիմա լսվում են.<<Չխկ-դխկ-ծլնգ-ծլնգ-չարը խափանվեց-Լուսո ինչ ես համակարգչի դիմաց նստել վեր կաց օգնի>>,բայց ես մտքերով ուրիշ տեղ եմ:Հիմա դուք կարող է մտածեք,որ իմ մտքերը ձեզ հետաքրքիր չեն,բայց իմ մտքերը ձեր մասին են,հենց քո:Հիմա ես մտածում եմ թե իմ կյանքում ինչ կլիներ եթե ես չգայի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր...
Սկսենք նրանից,որ ես հաստատ հիմա շվի չէի նվագի,այսինքն չէի էլ երգի,այսինքն իմ երազանքը չէր լինի երգչուհի դառնալը:Դու պատկերացնում ես ինչ հետաքրքիր է...եթե իմ եղբայրը մեր դպրոցում չաշխատեր,ես մեր դպրոց պարի չէի գա,ինձ նկարազարդ գրքեր չէին նվիրի,ես կգնայի համար 27 դպրոց,շվի չէի նվագի...իմ երազանքը ուրիշ կլիներ:Պատկերացնում ես ընդամենը դպրոց:Եթե դու կարծում ես,որ դու այստեղ սովորում ես,իսկ ես կարծում եմ դու այստեղ որոշում ես ընդունում,ստեղծում ես քո ապագան:Այդ ամեն ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում իմ դպրոցին(հանկարծ չմտածես,որ ինքնա գովազդ է),որը ինձ թույլ է տալիս արտահայտվել,որպեսզի դու լսես իմ ձայնը:Կարծում եմ շատ կարելի է իմ,քո...մեր դպրոցը գովել,բայց ես առաջին հերթին գովում եմ մեր դպրոցի ազատ արտահայտվելու հնարավորությունը...Ավելին ասեմ ես երջանիկ եմ մեր կրթահամալիրում սովորելու,և <<Սեբաստացի>> կոչվելու համար...

Комментариев нет:

Отправить комментарий