Իմ հեքիաթային ճանապարհը դեպի դպրոց...
Ամեն առավոտ,ես իչպես ամեն մի Սեբաստացի գալիս եմ դպրոց մեր դպրոցի երթուղայիններով:Եկեք պատկերացնենք...մութ-մութ առավոտ,քունդ տանում է,և միայն ալարում ես:Դանդաղ-դանդաղ լուռ փողոցով գնում ես դեպի կանգառ,որտեղ կանգնելով սկսում ես մրսել:Եվ հանկարծ հեռվում տեսնում ես <<լույս>>:Լույսը գնալով մոտենում է,իմ աչքերը գնալով բացվում են:Ահա բացվեց դուռը...ահա եկավ այդ պահը,երբ ընդամենը բարև ասելով դու սկսում ես ժպտալ:Երթուղայինի վերջում(որտեղ միշտ ավելի որախ է) տեսնելով իմ ընկերներին,ֆիզիկայի և ավտոբուսի վարորդի օրենքների դեմ վազում եմ նրանց մոտ:Ես ոչ թե նստում եմ այլ ընկնում եմ նստատեղին,որը մեր ավտոբուսյան զրույցը ավելի է հետաքրքրացնում:Ընկերներիս հետ զրուցելով,մոռանում եմ այն ամենը ինչ պատմեցի երթուղային նստելուց առաջ:Ինձ թվում է ամեն մի աշակերտ երազում է ինչ-որ պահ լինել ուսուցիչ:Երբ ավտուբուսի ուսուցիչները ինչ-ինչ պատճռներով չեն գալիս,ավտոբուսի վարորդը ,լսելով աղմուկը,ասում է.<<Լուսո ջան նայի էրեխեքին,որ շատ չարություն չանեն>>,այդ պահին կարծես ամբողջ մի արարողություն լինի:Առաջին հինգ րոպեն ինչպես ուսուցիչ միայն հիասթափություն է,քանի որ ընկերներդ ասում են.<<Լավ Լու՜սո>>,իսկ փոքրիկները չեն լսում:Մի քիչ մտածում եմ,և ընկերներիս օգնությամբ ստեղծում եմ ինտելեկտուալ խաղեր,որոնց հաղթողը ստանում է այն ինչ կա մեր պայուսակում:Այսպիսի հիանալի պահեր,շատ հաճախ չեն պատահում:Երբ ուսուցիչները տեղում են,և երթուղայինում քաոս չկա,սկսվում է <<Երթուղային քննարկում>>:Քննարկում ենք ամեն ինչ՝ գրքեր,ֆիլմեր,երգեր...Եվ հենց պահը հասնում է երգելուն մեր երթուղայինը,երթուղայինից վերածվում է համերգասրահի...Երգում ենք ես և Մարիամը Մանսուրյանը Դպրոց պարտեզից....Ծափահարություններով ավարտում ենք մեր համերգը,բայց չի ավարտվում մեր ճանապարհորդությունը դեպի դպրոց:Անցնենք առաջ,ուրեմն արդեն մոտենում ենք դպրոցին,բայց մինչ մոտենալը մենք անցնում ենք ոչ հարթ...շա՜տ ոչ հարթ ճանապարհով:Մոտենալով այդ խոչնդոտներին մեր երթուղայինը դառնում է խաղահրապարակ...մենք իջնում ենք հետո բարձրանում...միքիչ ցավոտ է,բայց շատ զվարճալի:Եվ ահա եկավ այն պահը...եկավ ցտեսության պահը:Միշտ այդպիսի պահերը տխուր են,բայց մենք չենք տխրում...չգիտեմ ինչու,երևի գիտենք որ դպրոցում ավելի լավ է լինելու:Այսքանը իմ հեքիաթային ճանապարհի մասին դեպի դպրոց:
Комментариев нет:
Отправить комментарий