27.02.2013

Ներդաշնակություն...



Ողջու՜յն ընկերներ,այսօր ձեզ ուզում եմ պատմել իմ ամենաներդաշնակ վայրկյանի մասին:Երևի կմտածեք,որ դա հետաքրքիր չէ,բայց ես համոզված եմ,որ բոլորիտ մոտ այդպիսի պահ հաստատ եղել է:
Հիշում եմ ամառային մի վառ օր էր,մենք մեր ամառանոցում էինք:Արև կար բայց շոգ չէր…իմ բառերով <<կատարյալ>> եղանակ էր:Երեկոն իջավ,և մեր ընտանիքը հավաքվեց մի սեղանի շուրջ:Այդ օրը սեղանին այն էր,ինչ մենք էինք հավաքել(ասեմ հավաքել,հետո հավաքածովտ հյուրասիրվել ուղղակի հրաշք է),մերոնք սկսեցին թեյ խմել,իսկ ես սկսեցի խորհել:Չհասկացա ինչպես ես հայտվեցին մի հիասքանչ պատկերի առաջ,մեջս դատարկ էր կածես ամեն ինչ իմ դիամց էր և ես նայում էի իմ ներքին աշխարհին:Այդ պահին մի բան էր պակասում,հենց այդ միտքը եկավ,անձրևն էլ հետը եկավ(հետո չասեք հրաշքներ չեն լինում):Ուրեմն պատկերացրեք անձրև է կաթկթում,դու նստած ես մի քարի վրա,վրատ մայրիկիդ տված տաք ծածկոցն է,իսկ շուրջ բոլորը բնություն է…արդյոք դա հրաշք չէ…Ես բնության մի մասն էի,բնությունն էլ իմ,զգալով ամեն մի կաթիլը,ես հանգստանում էին…ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ես քեզ սպասում էի,միայն այդ մտքերն էին իմ գլխում:Շատ եմ էլի սիրում բնությունը…ներդաշնակ բնությունը:

Комментариев нет:

Отправить комментарий