06.02.2013

Տպավորություններ նկարից......


Նկարին նայելուց մեջս հանգստանում է,կարծես անվերջություն լինի:Կարծես ամեն ինչ վատ է,բայց դրա հետ մեկ տեղ ամեն ինչ լավ է,այսինքն հանգիստ: Միշտ ասում են,որ կարմիրն է սիրո գույնը,բայց այս նկարում սևի և սպիտակի համադրությամբ ստեղծվում է սեր,որը ինձ հարազատ է: Պատմությունս կգրեմ ներքևի նկարի մասին:
Պատմությունը տղայի մասին է,ով չէր գտնում իրեն:Նա աշխարհում կար,բայց դրա հետ մեկ տեղ չկար:Նրան աշխարհ բերեց սերը մի աղջկա:Աղջիկը կարծես հոգի լիներ,որը տղային կենդանացնում էր:Տղայի կյանքի իմաստը այդ աղջիկն էր,որը իրեն մերժեց:Աշխարհը խառնվեց բորբոքվեց,և վերջում ամեն ինչ եկավ իր տեղերում,այսինքն ոչ մեկ իր տեղում չէր:Եվ ամեն ինչ հանգստացավ,միայն սերն էր փորձում փոփոխել կյանքը,որը անհետացավ:

Комментариев нет:

Отправить комментарий