Բոլորս մտածում ենք,
որ շատ հեշտ է մարդու մասին կարծիք կազմել: Անկեղծ ասաց ես էլ եմ այդ բոլորի մեջ մտնում:
Ինձ համար նույնիսկ «բարև» բառը շատ բան է ասում հենց այդ մարդու մասին: Առաջին հայացքից
դու մեծ նշանակություն ես տալիս նույնիսկ մարդու արտաքնին: Այդ ամենը սկսում է պտտվել
քո գլխում ու դու միանգամից պատասխանում ես «բարև»: Միշտ այդպիսի պահերին դու այդ ամենը
անում ես աֆտոմատ, չգիտեմ անձամբ ինձ մոտ այդպես է: Չգիտեմ ինչու ես միշտ այդ պահերին
ժպտում եմ, չգիտեմ կողքից ինձ այնպես են նայում, կարծես ես այդ օրը դեղերս չեմ խմել,
բայց ինձ դա դուր է գալիս: Լա՜վ շատ խորացանք…
Միքիչ ամաչելով էի
կարդում երկրորդ գլուխը քանի որ ես իմ այդպիսի մտքերը միշտ ներսումս եմ պահում, հույս
տալով ինձ որ «լավ մարդ» կլինեմ: Երևի հիմարություն եմ անում: Շատ հաճախ ես քարոզները
չեմ հասկանում և բառիս բուն իմաստով ինքս եմ մցնում իմ գլուխը: Դա էլ չգիտեմ ճիշտ եմ
անում թե չէ: Մեկ-մեկ իմ գլխին քարոզ կարդացողի գլուխը ուզում եմ պոկել, քանի որ ես
ճիշտ եմ :D երևի… Բայց երբեք չեմ սիրել այդ զգացմունքները արտահայտել, նույնիսկ այն
մարդը որ իմ վրա ազդում է, ես չեմ ուզում նրա հետ կռիվ անել, չեմ ուզում գոռգռալ: Ուղղակի
չեմ ուզում:
Անցնենք իմ մեծերի
վերաբերմունքին… Ասեմ իմ հայրիկը ուրիշի համար պապիկ է (օր. մեծ եղբորս աղջկա) ու ես
երբեք չեմ խնդա, չեմ վիրավորի: Համոզված եմ, ու ապացուցված: Դեղերի հոտը ես միայն զգում
եմ հիվանդանոցում, ու դա նշանակում է, որ մեկը ցավ է զգում, ու դրա պատճառով ես էլ
եմ ցավ զգում: Տղան այնպես էր ասում, որ փոքր բանի համար ուրախանում է, մթոմ հենց նա
այդպիսին չէ: ԼուրՋ??? Ինձ մեկը ժպտում է ես ինձ լավ եմ զգում, ինձ մի հատ թղթիկ են
նվիրում ես ինձ լավ եմ զգում: Իսկ որ մեծը այդպես է անում ուրե՜մն վսյո… Ուֆֆֆ չհասկացա
քեզ… Չեմ ուզում խոսալ զղճալու մասին, ուղղակի ուզում եմ ասել բացի արտաքնից, կարծիքնել
է խափուսիկ:
P.S.
Չմոռանաս իմ մասին
կարծիք կազմես ^_^
Комментариев нет:
Отправить комментарий