Խոսեմ այսինքն գրեմ գրքերի մասին: Չգիտեմ անձամբ ինձ համար գիրքը կենդանի է, նա ունի իրա պատմությունը, և իր միջի գրված պատմությունը: Գրքի հետ դու գնում ես ուրիշ աշխարհ: Ուզում եմ զգուշացնել, որ ոչ ամեն գիրք կարողանում է այդ էֆֆեկտը ապահովել :D Իսկ եթե գիրքը չի կարողանում դա անել, ուրեմն ես այդ գիրքը չեմ սիրում:
Ուզում եմ էլի կրկնել որ գիրքը կենդանի է, ատում եմ այն մարդկանց ովքեր գիրքը փչացնում են: Փչացնել ասելով մտածում եմ էջերը պոկել, կազմը փչացնել, գրել: Չգիտեմ երբ մակագրում են քեզ համար գիրք, կարծես այդ գրքի վրա պաշտպանիչ շերտ է առաջանում, և ով արդեն փչացնում է այդ գիրքը գրելով մեջը ուղղակի նեղացնում է հենց գրքին...Լա՜վ ես գիժ չեմ տենց մի նայեք :)
Ես շատ հայրենասեր մարդ եմ, բայց հայ գրողների վեպերը այդքան էլ չեմ սիրում: Մի նայեք տենց ինչպես ես թշնամի եմ: Բանաստեղծությունները շատ եմ սիրում, բայց վեպերից բան չեմ հասկանում: Իմ կարծիքով հենց այդպիսի պատմություններ շատ լավ է ստացվում ճապոնացի գրող Ակուտոգավայի մոտ: Ես ուղղակի ապրում եմ իր գրածներով: Իհարկե հարյուր տոկոսից դեռ յոթանասունն եմ հասկանում, բայց ձգտում եմ հարյուրին: Ամենաշատը այդ պատմությունների մեջ ինձ դուր է գալիս անհասկանալիությունը ու իմաստությունը: Դու կարող է երեսուն էջ կարդաս բան չհասկանաս, և մի նախադասություն կարդալով ամեն ինչ հասկանաս: Ընդհանրապես ճապոնական մշակույթն է այդպիսին: Լա՜վ շատ խորացա...
Ավարտելով ուզում եմ գրեմ... որ գիրք ընտրելուց ընտրիր այն գիրքը որը երբեք չես ընտրի...
Комментариев нет:
Отправить комментарий