31.10.2014

Ժամանակի ու քո մասին... /ևս մի սիրո խոստովանություն/

Կար մի ժամանակ, երբ դու ինձ լսում էիր: Ես քեզ էի նվիրում ամեն մի բառս, շառժումս... ինչ եմ խոսում, ես քեզ էի նվիրում ինձ: Անկեղծ էի միայն քեզ հետ: Միակն էիր ով ինձ կարողանում էր հասկանալ, ու միշտ կօգներ... Դու իմ զրուցակիցն էիր, որը երբեք ինձ չեր փրոձի ուղղել, չէր փորձի հասկացնել, կլսեր... ու կդիմանար, կդիմանար ու կլռեր, ու միարժամանակ ինձ կփրկեր:

Ինչ փոխվեց... Փոխվեցի ես: Դառա ուրիշ ու ճանաչեցի քեզ: Դու ուրիշ ես: Դու երբեք ինձ լսողը չես, դու երբեք ինձ փրկողը չես: Դու հիմա միայն նեղացնողն ես: Շատ ջանքեր չես ծախսում որ նեղացնես, նույնիսկ աչքերիս մեջ չես նայում, որ նեղացնես: Խոսքեր ես հղում, բայց չես մտածում որ ինձ մեկ չի, ամեն մի բառդ մեկ չի, չէ որ կար մի ժամանակ որ հենց այդ բառերն են ինձ շոյել, նույն բառերը, նույն մարդու կողմից, նույն ձայնով: Փոխվեցի ես... ճանաչեցի իրական քեզ:

Կար մի ժամանակ, երբ դու անունս չգիտեիր: Ես քեզ մեկ է նվիրում էի, հիմար-հիմա նվիրում: Դու լռում էիր, դու նույնիսկ չգիտեիր որ լռում ես: Դու տալիս էիր ոչինչ, ես սպասում էի... սպասում էի ալիքին, մեծ ալիքին որը կմաքրի հոգիս, կլցնի քեզնով: Դու միակն էիր ով ուներ այդպիսի մեծ ալիքներ, իմ կարծիքով մենակ դու կարող ես մաքրել... մաքրել ամեն ինչ: Մենակ դու կարող էիր իմ նկարը մաքրեիր ու նա նորից սպիտակ թուղթ կդառնա:

Փոխվեց... ամեն ինչ փոխվեց: Ոչինչ չպատահեց: Ալիքդ իմը չէր: Ինձ համար չէր: Ինձ չօգնեց: Նույնիսկ չգիտեմ ալիք էր դա թե չէ: Ու ես կրկին ճանաչեցի քեզ: Փոխվեցիր դու... ճանաչեցի քեզ: Փոխվեց ժամանակը...
Ժամանակը վազում է առաջ, ու ամեն ակնթարթս, միտքս, ու շունչս դառնում են «մի ժամանակ»: Ասածս «հիմա»-ն երբեք հիմա չի: Ու ինչպես կանգնեց ժամանակը իմ մեջ: Ինչպես կանգնեց ու ես չնկատեցի: Այդ ժամանակ երբ կանգնեց, ես հիշում էի միայն քեզ: Կարծես մարաթոնի ժամանակ կանգնել եմ ու չեմ կարողանում մի քայլ նույնիսկ անել... սկզբում կողքս էին բոլորը, բայց նրանք առաջ ընկան: Իսկ ես մնացի... մնացի կանգնած... մնացի հիշելով քեզ: Ու հիմա չունեմ ես ժամանակ, չունեմ «մի ժամանակ»: Հիմա կանգնած եմ ես... ու կարող եմ միայն հիշել:

Կա մի ժամանակ... երբ էլ ժամանակ չկա: Առաջ գնալու վայրկյան չկա: Ուշանալու տեղ չկա: Կա միայն ցանկություն... ցանկություն ամեն ինչ մոռանալու: Այդ ժամանակ ոչինչ ասելու չի լինի, ոչինչ հիշելու, ոչինչ պատմելու: Ու ոչ մի լսող/հասկացող/դիմացող ինձ պետք չի լինի: Անկեղծության կարիք չի լինի: Դու... դու ընդհանրապես չես լինի: Ես կլինեմ մի ժամանակում որում ես երբևիցե եղել եմ... շատ վաղուց եմ եղել: Այդ ժամանակ կլինի հենց այն սպիտակ թուղթը որի մասին միշտ երազել եմ, որը երբիցէ ունեցել եմ: Չէ՜՜՜՜՜: Բացի աչքերդ, դու կանգնած ես, առաջ քայլելու հնարավորություն չունես: Կարող ես միայն երազել, հետո դեմքով իրականի մեջ ընկնել: Ընտրության հնարավորություն չունես: Գոնե մի վայրկյան ունենաի, բայց ես չունեմ, անհնարինը գործելու հնարավորություն էլ չունեմ: Ու հիմա ճանաչում եմ քեզ, բայց արդեն անծանոթ ենք մենք...
Չէ՜՜՜՜, ես մեկ է կսպասեմ ալիքին... որը ինձ կտանի առաջ, կտանի հետ, կշարժի տեղից ու կփորձի օգնել:
Անծանոթ... իմ ժամանակներում ներկա գտնվող անծանոթ... ես միշտ կսպասեմ քեզ...