10.12.2012

Գրում եմ որպես հայ…հայի մասին


Բարև:Ես հայ եմ,ու հպարտ եմ,որ ես հայ եմ: Իմ կարծիքով <<հայ>> որպես հայ,հիմա շատ քիչ է:Ես չեմ հավատում,որ <<մաքուր հայը>> կկարողանա լսել արևելյան մելիզմներով երաժշտություն,չեմ կարծում,որ կարող են պատերազմ սարքել,փոքր բանից:Ամեն ինչ շատ անհասկանալի է…չգիտեմ:Երբ մայրիկիս հետ զրուցում եմ,մայրիկս էլ է նույնը ասում,հիմա ես չգիտեմ:Երևի խոսեմ հիմա իմ կողքի հայերի մասին:
Ուզում եմ հիշել…Ուրեմն ամեն առավոտ,ես դուրս եմ գալիս տնից,և գնում կանգառ,որպիսզի նստեմ դպրոցի երթուղայինը:Մեր կանգառի կողքը կա հացի փուռ…Այդ հացի փուռի դռան դիմաց ամեն առավոտ մի կին ավել է անում:Չգիտեմ ես կարող եմ նրան քննադատել,բայց…Ամեն անգամ երբ նա ավլում է(նամանավանդ հիմա միայն տերևներ են),ավլում է ուղիղ դեպի դուրս դեպի մեզ…ես հասկանում եմ դա նրա գործն է,բայց նա ավլելուց առաջ նույնիսկ չի զգուշացնում:Նա ավլում է դուրս բերելով բոլոր կեղտերը,հետո այդ կեղտերը ընկնում են փողոց,և մեր փողոցներն են կեղտոտվում:Հիմա նրա ալարկոտության պատճառով,տուժում ենք մենք:Հիմա այդ կինը…հայ է՞:Չեմ կարծում:Հիմա ես փորձում եմ այդ կնոջ և համեմատել ուրիշ հայ կնոջ,ամեն ինչ ուրիշ է:Հիմա ես չեմ ուզում համեմատել մայրիկիս հետ,բայց հանգիստ կարող եմ համեմատել մեր հարևանի հետ:Ու իրանք երկուսն էլ հայ ե՞ն:Հիմա ով է հայը…ես հայ եմ…Եվս մի հարցից նոր հարց առաջացավ:Ինչպիսին պետք է լինի հայը…Ով գիտի…Այսքան հարցերից հետո,ես չեմ կարող համեմատել <<հայ>>-ը <<հայ>>-ի հետ:Քանի որ ես այնքան հայ եմ ճանաչում,որ հպարտ եմ,և այնքան հայ եմ ճանաչում,ում պատճառով միայն ամաչում եմ…Ոչինիչ չեմ հասկանում:

Комментариев нет:

Отправить комментарий