Ես սիրահարված եմ…
ինչպես ամեն մի 14 տարեկան աղջիկ: Ու ես իսկականից եմ սիրահարված (մեծերը կմտածեն որ
դա մանկական «безобид» սեր է): Այն տղան ում ժպիտի շնորհիվ ես ուղղակի գժվում եմ իմ
մասին ընդհանրապես չի մտածում: Նա իմ անունն է հազիվ հիշում, ինձ հետ խոսում է միայն
այն ժամանակ, երբ ինձանից ինչ-որ բան է ուզում: Ես իրան այնքան եմ սիրում, որ իր մի
հայացքը ինձ տաքացնում է… Ու ես ամեն երեկո քնելուց առաջ ուղղակի տանջվում եմ, հասկանալուց
որ ես նրա համար ուղղակի «столб» եմ: Այ անարդարա… Տեսնելուց իրան ուրիշի հետ… տեսնելուց
իրան ուրիշ աշխարհում…
Հիմա գրում եմ ու
հիշում եմ իրա ժպիտը: Հասկանում եմ, որ սիրելուց նոր կյանք եմ ձեռք բերում: Հենց իրա
շնորհիվ ես նոր երգեր եմ գրում: Ու հենց իրա բառերը ինձ կատարելության են մղում: Ամեն
առավոտ արթնանում եմ ու կարծես նոր ֆիլմ է սկսվում: Ամեն իրա հայացքից ես նոր հայացք
եմ ձեռք բերում:Այ միայն այդ զգացմունքների շնորհիվ պետք է սիրահարվես…
Սիրահարվելուց ես
ինձ ձուկը ջրում եմ զգում, բայց չէ որ դա միայն ես եմ զգում… Ու այդ մտորումների մեջ
ես ամեն օր ուզում եմ իրեն սիրել:
Բռավո։ Կներես, գուցե սա շատ անձնական է, բայց դու ամբողջ աշխարհին (ոչ միայն քո հասակակիցներին) սիրելու այնպիսի դաս ես տալիս, որ անարդար կլիներ նրանց նկատմամբ սա թաքուն պահելը։ Դրա համար տանում եմ blogmskh, հետևաբար նաև կայք։
ОтветитьУдалитьԼու՜ս, սիրում եմ քո մտքերը, շատ...
ОтветитьУдалитьշա՜տ շնորհակալությու՜ն ^_^ :)
ОтветитьУдалить