Սկզբում նայիր եռանկյունուն...
Իսկ հիմա կարդա...
Իսկ հիմա կարդա...
Ոչ-ոք
կատարյալ չէ,բայց ամեն մի մարդ ձգտում է կատարելության:
Այդպիսի
խոսքեր շատ ենք լսել,բայց հենց դու մտածել ես թե ինչպիսին է կատարելությունը,ինչից
է հիմնված,միանգամից ասեմ Աղայանը այո մտածել է,հիմա իմ հերթն է:Միշտ ասել ենք կատարելության
հասնել հնարավոր չէ,բայց հենց ինչպիսի՞ն է կատարելությունը,չեմ հասկանում:Հոգի…մարմին…միտք
դրանք մարդու կարևոր բաղադրիչներն են…Եթե այս բոլոր հատկությունները զարգացած են,ուրեմն
դու կատարյալ ե՞ս,չգիտեմ,Աղայանը այդպես էր մտածում…Եկեք համոզվենք:
Չեմ ուզում
ինձ գնահատել,քանի որ ինքնասիրաբար և անարդալ կլինի,իսկ եթե ուրիշներին միայն ինքնասիրաբար,ռիսկեմ,ուրեմն
ես…Իմ եռանկյունին…
Մարմինս
այդքան զարգացած չէ,ես գիմնաստ չեմ,բայց առողջ եմ(թու թու թու),ասում են ձեռս ծանր
է,բայց ձեռքի ուժով այդքան ուժեղ չեմ,այսպիսով ես ուժեղ չեմ:Միքիչ ինքնասիրաբար ասեմ,որ
ինձ համար մարմինը այդքան կարևոր չէ,բայց գրեցի
ու հասկացա ինչքան կարևոր է…էհ չգիտեմ,Աղայան դու էլ բան ես ասել,ասածիցդ բան չեմ հասկանում:
Հոգիս
կատարյալ մաքուր չէ,բայց մաքրություն կա:Չեմ ուզում շատ լավ բան ասել,միքիչ ինքնագովեստ
կլինի,չեմ ուզում վատ բան ասել,ամաչում եմ…Հոգիս չի սիրում հանդարտություն,բայց լռությունը
հաճելի է,հոգիս սիրում է երաժշտություն,հոգիս փորձում է օգնել,բայց այդ ժամանակ մարմնի
թուլությունը խանգարում է:Նաև ես սիրում եմ կատակել,այդքան էլ լավ չի ստացվում,բայց
իմ կարծիքով իմ կատակներով նեղացնում եմ ուրիշներին,հիմա սա իմ հոգուց է կախված չեմ
հասկանում…Կարճ ու կոնտկրետ հոգիս ձգտում է անհասկանալի կատարելության,որը այդքան էլ
չի ստացվում:Միքիչ պաշտպանեմ ինձ ու ասեմ,որ հոգու կատարելությունը ես չհասկանալով
չեմ ուզում,չեմ ուզում կարծես այդ ժամանակ ուրախություն էլ չեմ զգա:
Եվ վերջապես
ՄԻՏՔ…Միանգամից ասեմ,իմ միտքը կախված չէ իմ գնահատականներից,չեմ սիրում այդպիսի մարդկացն,ովքեր
այդպես են մտածում:Իմ միտքը իմ ցանկություններն են…իմ…(խորը շունչ արտաշնչում) միտքը:Միշտ
ինձ ասել են,որ միտքս անծայր է(միքիչ գովեմ ինձ),բայց ես դրան չեմ հավատում:Հիմա արդյունքը…
Ես…Լուսինե ՄԼՔԵ-Գալստյանը,ով ուզում է պաշտպանել բայց չի կարողանում,ով ուզում է ասել
բայց վախենում է,ով ուզում է իրեն ցույց տալ ու ընկնում է,ով մտածում է ու գրում անվերջ
գրում…հույսով,որ մի օր իմ նման մի երեխա կկարդա ու կհասկանա ինձ,ինչպես ես կարդացի
Աղայան ու հասկացա(միքիչ դժվարությամբ):
Комментариев нет:
Отправить комментарий