Միշտ գարուն չեմ սիրել,չգիտեմ
ինչու…երևի երեկվա ձյունը զգացմունքները իմ մեջ արթնացրեց:Հիմա նայում եմ ու զգում
միայն տաքություն…թող քամի լինի,կամ անձրև,բայց տաքությունը իմ մեջ է… <<Ողջույն
գարուն>>…գոռում է հոգիս:Չեմ ուզում նստել ուզում եմ թռնել,վազել,և հասնել ԱՐԵՎ-ին,ուզում
եմ ապրել զգալ այդ արևը ընդմիշտ:Զգում եմ,որ բնությունը գնալով կենդանանում է ,օդը
լրիվ ուրիշ է,կարծես ամեն ինչ նորինց ծնվի:Վա՜յ սկսեցի սիրել…Գարնա՜նը:Լավ շարունակեմ…չգիտեմ
Գարնանը սկսեցի պատկերացնել,որպես մի պատանի,չարաճճի և անսպասելի:Գարունը որպես պատանի…չէի
մտածի,որ այդպիսի բան կմտածեի…Գարուն…փոքրիկ գարուն,քեզանից միայն սեր եմ ուզում,որը
քո մեջ շատ է,ես ուղղակի համոզված եմ:Դու մեզ ցույց չես տալիս,բայց մի ամաչիր ցույց
տուր քո արևի նման մեծ սերը…Սիրում եմ քեզ Գարուն…Իմ գարուն…
Комментариев нет:
Отправить комментарий