13.05.2013

Գլուխ 11-րդ... Ջելսոմինոն իմ աշխարհում...


Հարց 1
Բացի սևից, ինչ գույներ ես տեսնում շուրջդ: Սև գույնով ի՞նչ կարող ես անել:
Պատասխան
Հիմա երբ գրում եմ դրսում անձրև է, և երևի հասկացաք տրամադրությունս անձրևային է: Ես իմ կողքը գույներ չեմ տեսնում, իմ կողքը զգացմունքներ են որոնց գույները ամեն անգամ ինձ ափշեցնում են… Սև գույննել ամենտեղ կա, բայց մի տեղ շատ է մի տեղ քիչ, դրանից է կախված տրամադրությունս: Սև գույնով ի՞նչ չես կարող անել… Սև գունը մարդկանց մոտ միշտ տխրություն է առաջացնում, բայց ինձ մոտ այդպես չէ: Այ օրինակ երբ աչքերդ փակ են, ամեն ինչ սև է բայց ես չեմ տխրում, քանի որ ես այդ դատարկությունը լցնում եմ իմ երազանքներով, իմ մտքերով… Ինձ համար տխուր գույնը մոխրագույնն է, այ դա ուրիշ բան:
Հարց 2
Նկարներն ինչպե՞ս են երջանկություն գտնում, ո՞ր նկարը կարող է երջանիկ համարել իրեն:
Պատասխան
Մեր տանը պատերին շատ կտավներ կան, հայրիկիս կտավները, եղբորս գործերը, բայց երբեք ես նրանց աշխատանքների անունից չեմ մտածել, փորձեմ… Գիտեք այդ սուտ քաղաքի կտավներում, իսկապես որ անկեղծությունն էր պակասում, բայց մեր իրականության մեջ չեմ կարծում որ անկեղծությունն է պակասում: Միքիչ մտածեցի, և հասկացա նկարը շատ ինքնասիրահարված կերպար է, և սիրում է, որ նա ուրիշ է, նման չէ ուրիշ աշխատանքների, նա միակն է այդպիսին: Եվ ինչ կարող ենք մտածել, որ նկարը իրեն երջանիկ է զգում, երբ նրա մեջ հոգի կա, այսինքն այնպիսի հոգի, որը ուրիշների հոգուն նման չի:
Հարց 3
Ինչպիսին է աղքատության հոտը: Համաձա՞յն ես, որ թույնը սովից լավ է, ինչու՞:
Պատասխան
Ես ինչ իմանամ, որն է աղքատության հոտը… Թյու թյու թյու: Եղել են պահեր, որ ես ինչ-որ բան եմ ուզել, բայց մայրիկիս գրպանի գումարը չի թույլ տվել, որ մենք դա գնենք, բայց չեմ կարծում, որ դա աղքատությունն է: ՀԱՍԿԱՑԱ: Երևի աղքատության հոտը, դա դատարկության հոտն է, կապ չունի քո հոգին է դատարկ թե գրպանդ: Հուսով եմ ճիշտ հասկացա, անցնեմ մյուս ենթահարցին: Ի՞նչ է նշանակում թույնը սովից լավ է: Իմ համար սովը այնքան քիչ բան է, այնքան աննկատ… իսկ թույնը ընդհանրապես թույնություն է, չեմ կարողանում նրանց համեմատել, երկուսն էլ իմ համար ոչինչ են…
Հարց 4
Նոր ոտք ունենալուց ոգևորված՝ կատուն որոշեց անունը փոխել, բայց հետո… «Թող մնա այնպես, ինչպես կա: Ես իմ հին անունն էլ կպահեմ»: – Հասկացա՞ր, թե ինչքան ուժեղ է Կաղլիկ-Կատուն: Ինչու՞:
Պատասխան
Կաղլիկ-Կատուն հետաքրքիր կերպար է, միքիչ էլ գժոտ, մեկ-մեկ շատ կանխատեսելի է, բայց մեկ-մեկ էլ նենց բան կանի, որ մտքումս էլ չկար: Կաղլիկ-Կատուն համարձակ էր… Սկզբում նա շատ ոգևորվեց, բայց նա հաղթահարեց իրեն: Նա ուրիշ կատու դարձավ, բայց չհրաժարվեց, իր անունից, իր համար վեհ անունից: Նա իրենց չհամարեց ավելի լավ, կամ ավելի վատ, նա իրեն զգաց ինչպես ինքը ուղղակի ավելի ինքնավստահ… Այսքանը հասկացա:

Комментариев нет:

Отправить комментарий