15.04.2013

Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում…Տադադադամ



ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
  • Հարց 1
  • Քո ձայնը կարող է քեզ կամ շատ դժբախտություն բերել, կամ մեծ փառք: Իսկ հիմա լավ կլինի,  որ հնարավորին չափ քիչ օգտվես նրանից: – 1. Ինչու՞ է ուսուցիչը խորհուրդ տալիս քիչ օգտվել իր յուրահատկությունից: 2. Կարո՞ղ ես պատմել քո ընդունակություններից կամ կարողություններից մեկի մասին, որը և վնասում է, և օգտակար է թե քեզ, թե շրջապատիդ:որը իմ կարծիքով սխալ է
  • Պատասխան՝ 
  • Իմ կարծիքով, ուսուցիչը չէր նայում իր աշակերտին, նա մտածում էր միայն իր դասի մասին (որը իմ կարծիքով սխալ է), նաև նր չէր մտածում թե ինչ է հիմա զգում իր աշակերտը «երեխան»: Չեմ կարծում, որ ես ունեմ ինչ-որ ունակություններ, որը ինձ խանգարում է: Չգիտեմ ինչու, իմ կարծիքով ես ունեմ ունակություն «ոչ ընկերասեր լինելու», չգիտեմ, կամ դա ընդհանրապես ինչ է...չգիտեմ...ես չունեմ այդպիսի ընդունակություն, որը ինձ խանգարում է:
  • Հարց 2
  • Պատմիր, թե ինչ ես զգում այն պահերին, երբ քեզ արգելում են խոսել կամ չեն հասկանում ոչ դպրոցում, ոչ էլ տանը: Իսկ ինչպե՞ս ես սիրտդ հանգստացնում այդ պահերին:
  • Պատասխան՝ 
  • Ա՜յ այս հարցը լիովին իմ մասին էր, տանը ես համարյա միշտ լռում եմ, ոչ թե ինձ ստիպում են, ուղղակի երբ որ մեր տանը խոսում են ես շատ եմ ուզում լսել, ու իմ կարծիքը արտահայտել, բայց արդեն այդ պահին ես հետ քայլ եմ անում: Դպրոցում ես շատ եմ խոսում, դա ինձ շատ է խանգարում, իհարկե ես կարողանում եմ ինձ զսպել, և հանգստանալ, բայց երբ սկսում եմ ակտիվ թեմայի մասին խոսել ինձ կանգնացնել չի լինում: Իմ լռությունը ես հանգստացնում եմ ինչպես Ջելսոմինոն երգելով, գնում եմ մեր պատշկամբ և սկսում երգել, ինձ չի հետաքրքրում, որ մեր սաղ բակը լսում է, կամ այդ քյարթուները ովքեր 24 ժամ պպզած են, ինձ ինչ-որ բան կասեն, ես ուղղակի երգում եմ, ու հանգստանում:
  • Հարց 3
  • Բնութագրիր Ջելսոմինոյին. արդարացնու՞մ ես նրա ազնիվ արարքը, ինչու՞: Կարո՞ղ ես հիշել մի դեպք քո կյանքից, երբ դու էլ քեզ ստիպել ես լինել ազնիվ, արդարացի (կամ հակառակը՝ վարվել ես անազնիվ, բայց քո օգտին):
  • Պատասխան՝ 
  • Ջելսոմինոն մի պարզ տղա էր, ով բոլորին լավն էր ցանկանում, նրա  մասին դեռ քիչ կարող եմ ասել, քանի որ շատ չեմ կարդացել: Իհարկե արտաքնի մասին չէ, նրա արտաքինը լավ ներկայացված է, բայց ներքինը շատ պարզ է, բայց ով գիտի կարող է ամեն ինչ պարզվի: Հիշեմ մի դեպք...Երբ նեղանում եմ ընկերներիցս, կամ հիասթափվում ընդհանրապես, ես ուզում եմ արդարացի նայել նրանց կողմից, նրանց հայացքից, ու այդ ժամանակ հասկաում եմ թե ես ինչքան անարդարացի եմ եղել, հետո սկսում եմ այն բանը անել ինչ չեմ սիրում չեմ սիրել ու չեմ սիրելու «ՄԽԻԹԱՐԵԼ», մխիթարելով ավելի շատ եմ նրանցից նեղանում ու մյուս օրը գալիս ու բարիշում, չգիտեմ: ՄԻշտ փորձում եմ լինել արդար, ուղղվել, բայց կեսից թողում եմ ինչ-որ բան միշտ խանգարում է:





1 комментарий:

  1. Խոսքի մշակույթի դասին ուղղեցինք մի քանի սխալ:
    Իմ կարծիքով, ուսուցիչը չէր նայում իր աշակերտին, նա մտածում էր միայն իր դասի մասին (ինչը իմ կարծիքով սխալ է), նաև նա չէր մտածում թե ինչ է հիմա զգում իր աշակերտը՝ «երեխան»: Չեմ կարծում, որ ես ունեմ ինչ-որ ունակություններ, որոնք ինձ խանգարում են:
    Ա՜յ այս հարցը լիովին իմ մասին էր: Տանը ես համարյա միշտ լռում եմ, բայց ոչ թե ինձ ստիպում են, այլ ուղղակի, երբ որ մեր տանը խոսում են, ես շատ եմ ուզում լսել ու իմ կարծիքը արտահայտել, բայց արդեն այդ պահին ես հետ քայլ եմ անում:
    Դպրոցում ես շատ եմ խոսում, ինչը ինձ շատ է խանգարում: Իհարկե՛, ես կարողանում եմ ինձ զսպել և հանգստանալ, բայց երբ ակտիվ սկսում եմ թեմայի մասին խոսել, ինձ կանգնացնել չի լինում:
    Իմ լռությունը ես հանգստացնում եմ Ջելսոմինոյի նման՝ երգելով, գնում եմ մեր պատշկամբ և սկսում երգել: Ինձ չի հետաքրքրում, որ մեր ամբողջ բակը լսում է ինձ, կամ քյարթուները, ովքեր 24 ժամ պպզած են, ինձ ինչ-որ բան կասեն: Ես ուղղակի երգում եմ ու հանգստանում:
    Ջելսոմինոն մի պարզ տղա էր, ով բոլորի լավն էր ցանկանում, նրա մասին շատ բաներ չեմ կարող ասել, քանի որ դեռ շատ քիչ եմ կարդացել: Իհարկե՛, արտաքնի մասին չեմ ասում, քանի որ նրա արտաքինը լավ ներկայացված է, բայց ներքինը շատ պարզ է, և չնայած դրան ով գիտի, կարող է ամեն ինչ պարզվի:

    ОтветитьУдалить