18.04.2013

Ջելսոմինոն իմ աշխարհում... Գլուխ Երրորդ


Հարց 1
Ինչի՞ մասին ես հաճախ խոսում քո ներքին ձայնի հետ, կարողանու՞մ ես նրան զսպել, ինչպե՞ս ես նրա հետ համաձայնության գալիս: Իսկ պատահու՞մ է, որ նա քեզ չի լսում:
Պատասխան
Պատահու՞մ է որ նա ինձ չի լսում, նա ինձ միշտ չի լսում: Իմ ներքին ձայնի հետ զրուցելիս ես միշտ արդարանում եմ, ինքը ինձ մեղադրում է ես ինձ արդարացնում: Հաճախ չեմ կարողանում զսպել, բայց ասեմ, որ դա ավելի օգուտ է, քանի որ նա հաճախ ավելի ճիշտ է քան ես: Ներքիս ձայնի հետ շատ եմ զրուցում իմ մասին, թե ես ինչպիսին եմ, շատ հաճախ ես ալարում եմ ինքը ինձ հակառակը: Նաև նա շատ է սիրում ինձ շեղել, պատկերացրեք երգ եք գրում, մեկ էլ հիշում ես որ սիրահարված ես, իհարկե դա երգին նոր շուչա տալիս, բայց եթե երգը ընտանիքիտ մասին է լրիվ ամեն ինչ խճճվում է: Իմ ներքին ձայնին ես շատ եմ սիում, նա միշտ ինձ օգնում է… Շնորհակալություն:
Հարց 2
Ի՜նչ հրաշալի բան է գետնին քայլելը. փորձիր համոզել մարդկանց, որ իսկապես գետնին քայլելը հրաշալի բան է:
Պատասխան
Շատ հաճախ մարդիկ չեն գնահատում այն ինչ ունեն: Եկեք պատկերացնենք որ դուք միշտ թռչում եք, դուք արդեն թռչելը չեք գնահատի…այդպիսին է մարդը: Հիմա փորձիր գնահատել այն ինչ դու ունես, իհարկե դու մի քանի անգամ կմտածես, ու կմոռանաս, բայց պետք է միշտ հիշես թե դու ինչ ունես:Չեմ ուզում համոզել, մեկ է մարդիկ կմոռանան...
Հարց 3
Պատկերացրու՝ դու միոտանի ես. ինչպե՞ս կփոխվեր կյանքդ:
Պատասխան
Ինձ թվում է եթե ես միոտանի լինեի կունենաի մի ընկեր Աննա անունով, չեմ կարծում, որ իմ մյուս ընկերները ինձ հետ կնկերանաին: Այսինքն քիչ ընկերներ կունենաի, հետո երաժշտական հաստատ կգնաի, ու համոզված եմ,որ էլի երգեր կգրեի: Նաև ես հաստատ շատ կոմպլեքսավորված կլինեի, կրթահամալիրում ոչ մի առավոտյան ընդհանուր պարապմունք չէի վարի, հաստատ: Բայց գիտեք մյուս կողմից ես կկարողանաի ինչ-որ բան անել, և կլինեի երջանիկ:
Հարց 4
Եթե կրթահամալիրում ամեն ինչ թարս լիներ, ի՞նչ կստացվեր. նկարագրիր:
Պատասխան
Եթե կրթահամալիրում ամեն ինչ թարս լիներ...կլիներ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ԴԺԲԱԽՏՔՈՒԹՅՈՒՆ, աաաաաաա… ինչ ասես չէր լինի: Առաջինը միանգամից գլխիս գալիս է, որ Տիր Բլեյանը քիչ կխոսեր առավոտյան ընդհանուր պարապմունքին, ընդհանրապես: Հետո դասերը շատ քիչ կլինեին, համակարգչով դաս չէին անի: Էհ վատ կլիներ…Չգիտեմ հիմա փոփոխությունները լավ կլինեն թե վատ, իմ կարծիքով ասյպես է լավ… Չէ հիմա ուրեմն ֆիսզկուլտը պատրադիր չէր լինի (ասեց ալարկոտ Լուսոն), երևի վատ կլիներ, որը լավ է: Այսինքն ինչպես միշտ, հիմիկվա վատ բաները լավ կլինեին, իսկ լավերը վատ, այսինքն նույնը կմնար:

Комментариев нет:

Отправить комментарий