24.04.2013

Ես... Հայրս.. Պապս...

Ողջույն իմ անծանոթ ընկեր, այսօր ես պատրաստվում եմ խոսել իմ պապերի երկրի մասին, անկեղծ ասաց ինձ դժվար է խոսել այդ թեմայով քանի, որ ես նրանց ոչ-ոքին չեմ տեսել, միայն լսել եմ այն էլ իմ հայրիկի հիշողություններում: Ուզում եմ սկսել այսպիսի հպարտ բառերով... «Ես ՀԱՅ եմ... և ապրում եմ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» գրելով այս ամենը սիրտս սկսում է արագ բաբախել, ոգևորվում եմ, և, զգացմունքներս մեջս չեն տեղավորվում... Սիրում եմ այդպիսի հայրենասիրական խոսքեր: Լա՜վ անցնեմ իմ ակունքներին, թե որտեղից են իմ «ԱԿՈՒՆՔՆԵՐ»: Միանգամից ասեմ ձեզ պատմելու եմ իմ հայրիկի կողմի մասին: Սկսեմ ինձնից... Անձամբ ես բնիկ Երևանցի եմ, հպարտ Երևանցի: Հայրիկս նույնպես հպարտ և արդեն մեծ Երևանցի է, այ Ցոլակ պապիկս Աբարանում է ծնվել, բայց ես այսօր ձեզ պատմելու եմ իմ Սաքո պապիկի մասին (հայրիկիս պապիկը): Սաքո պապիկս Մշեցի է եղել: Մուշում է ծնվել, և Մուշում մահացել: Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, երևի մեր ամբողջ ցեղում է հոսում այդպիսի հպարտ արյուն:Միանգամից Մուշ ասելուց ոգևորվում եմ ինչպես «ՀԱՅ» ասելուց: Այսինքն արյունիս մեջ կա իմ Մուշը, որտեղ ես երբեք չեմ եղել: Սաքո պապի լուսանկարնեը նայելուց (մեր հին պապենական ալբոմում), Սաքո պապի աչքերի մեջ այնքան հպարտություն կա, այնքան ուժ, այնքան... այնքան ամեն ինչ ինչ կա իմ հայրիկի, և եցբայրների աչքերում: Հպարտ եմ, որ ունեցել եմ այդպիսի հպարտ Պապուպապ... Եվ այդպես հպարտ ես ձեզ կասեմ, որ ես «Հպարտ հայ եմ, ու ակունքները Մուշից են», և այսպիսի ոգին ամպրապնդելու համար... «Հե՜յ, Հե՜յ»:

Комментариев нет:

Отправить комментарий