Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ շատ սուտ ասելուց մարդն ինքն էլ է սկսում հավատալ դրան. ինչպե՞ս:
Պատասխան
Չեմ կարող ասել, որ
ես չեմ ստել, բայց որ ստախոս եմ դա էլ չեմ կարող ասել: Հիմա ես չեմ հասկանում ինչպես
կարող է մարդ անընդհատ ստել, ու ընհանրապես չեմ հասկանում ինչպես այդ ստին հավատալ:
Միքիչ մտածեմ… Շատ հաճախ մարդիկ ինչ-որ աշխարհ են պատրաստում, և այդ աշխարհով ապրում,
եթե վերցնենք թագավորին և իր աշխարհը, ապա նա արդեն հավատում է, և չի ստում, դա ուղղակի
իր աշխարհն է: Իսկ իր աշխարհում նա ստում է թե ճիշտն է ասում դա արդեն ինքն է որոշում:
Հարց 2
Կարո՞ղ ես Կաղլիկ- Կատվի նման բնութագրել մարդուն իր սանրվածքից, մազերի ձևից. փորձիր: Ըստ քո երևակայության՝ ինչ է պատմում
թագավորի
ճաղատ
գլուխը
տիրոջ
մասին:
Պատասխան
Չեմ կարծում, որ մարդու
սանրվածքը կարող է ասել այդ մարդու մասին ինչ-որ բան, իհարկե եթե մազերը սանրված չեն
այսինքն իր տերը փնթի է (ոնց-որ ես), բայց ուրիշ համեմատություն անել չեմ կարող: Հիմարություն
ինչ է նշանակում եթե մարդ ճաղատ է ուրեմն նա վատն է, և չար… ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ… Ինչ-որ բան
իհարկե կարելի է իմանալ բայց ոչ այդ մարդու արժեքային համակարգի մասին:
Հարց 3
Նա ամաչելու բան չուներ. շատ էլ թե բոլոր մազերը թափվել էին: Գրեթե բոլոր կարգին մարդկանց մազերը, մի որոշակի հասակի հասնելիս, թափվում են: Բայց Ջակոմոնն այդպիսին չէր: Նա չէր կարողանում իր գլուխն առանց բուսականության տեսնել: - Ինչպիսի՞ն
էր
Ջակոմոն
(մարդու
ո՞ր
տեսակը):
Պատասխան
Վա՜յ ինչքան կարդում եմ այնքան էտ Ջակոմոյին չեմ սիրում: Գիտեք Ջակոմոն շատ
հիմար էր, բայց ինչ կախված է, իր ծամամոլությանը (նոր տերմին հնարեցի?), իմ կարծիքով
այդպիսի մարդիկ ձևական են: Նա չի նայում մարդու ներքինը, նա նայում է սանրվածքին… այսինքն
Ջակոմոնը մակերեսային հիմար էր… Էն էլ ինչպիսին: Իսկ դու մակերեսային ես, ես համոզված
եմ ոչ… եթե դու մակերեսային ես ապա քեզ ցավաքցում եմ, դա իմ ճանաչաց ամենավատ մարդկանց
տեսակն է:
Հարց 5
Ինչպես ես հասկանում կատվի «ձեռքը քոր գալ» արտահայտությունը: Կպատմե՞ս, թե «ձեռքդ
քոր
գալուց»
ինչ
ես
արել
մի
անգամ:
Պատասխան
Միշտ ընտանիքում հենց
ասել եմ «Ձեռքս քոր է գալի» , մամաս ասում է, թե փող ես ստանալու: Չգիտեմ ինչու այս
գլուխում չեմ գտնում, այդ բառակապակցույթան իմաստը: Երևի ձեռքը քոր գալը, դա գլուխը
քոր գալու հետ է կապված… Էհ չեմ հասկանում: Երբ իմ գլուխը քոր է գալիս, ինձ չեն կարողանում
կանգնացնել, բայց արդյոք ես ճիշտ եմ հասկացել չգիտեմ:
Комментариев нет:
Отправить комментарий