25.04.2013

Փորձեցինք միասին մտորել... Ռեֆորմ բառի մեջ...


Ինչպիսին էին... ինչպիսին են հիմա... փորձենք հիշել...
Ինչ-որ մեկը նկատել է, որ մեր՝ երեխաների հետաքրքրությունները փոփոխվել են: Եկեք հիշենք թե այն ժամանակ ինչպես էին վերաբերվում այն աղջկան, ով շատ էր հետևում իր հագուստներին, չի սովորում, միայն հագուստ և ոչինչ: Այդ աղջիկը չէր ընդունվում հասարակության մեջ, ընդունվում էին ներքին գեղեցիկ աղջիկները... իսկ հիմա... երևի հասկացաք... գնահատում են միայն արտաքինը:
Անցնենք երկրորդ անհեթեթությանը... Ինչպես ես դու վերաբերվում լավ սովորողին... եկեք կարդանք քո մտքերը, դու նրա հետ համարյա չես շփվում, կարծում ես, որ նա քո աշխարհից չէ, արդյոք դու նրան ճանաչում ես... իհարկե ոչ... Ու այդպիսի ռեֆորմները միայն անհեթեթության են բերում, քանի որ այդպիսի ռեֆորմները մեզ  ստիպում է վիրավորել լավ մարդկանց, այնպիսի մարդկանց ովքեր դրան արժանի չեն: Կարող է լինեն հասարակության մեջ բացառություններ, բայց ցավոք դրանք միայն բացառություններ են... Արի փոձիր մի փոքրիկ ռեֆորմ անել քո մեջ... քո վերաբերմունքի մեջ... չստացվեց հասկանում ենք քեզ...

Комментариев нет:

Отправить комментарий