22.04.2013

Ժամանակը անցնում է... դե արագ-արագ կարդա...


Մինչ կարդալը առաջարկում դիտել մի փոքրիկ բայց խորիմաստ մուլյտֆիլմ (կարող է միքիչ նեռվայնանաք, ոնց-որ ես), դե լավ է շատ խոսեցի նայի... Այստեղ
Նայեցիր... դե արի միքիչ մտածենք...
Այ հենց դու... դու միշտ փորձել ես չուշանալ, միշտ ճիշտ լինել, արդյոք դա ճիշտ է... Էհ չգիտեմ: Մուլյտտը նայելուց հասկանում ես պետք չէ իդեալական, ինչու լինել իդեալական, իհարկե պետք է ձգտել իդեալ լինելուն, բայց ոչ լինել իդեալական... միշտ հիշեք դրանք տարբեր բաներ են...
Այդքան ուշադրություն դեպի ժամացույցին անիմաստ է, միքիչ էլ ուշացիր էլի... Էհ չգիտեմ, որն է ճիշտը: Մի կողմից շատ անուշադիր էլ լավ, չի մյուս կողմից այդքան ժամացույցակախվածությունն էլ մի բան չի: Այդքան կախվածության ընթացքում դու կորցնում ես այդ ամենը ինչ միշտ ունեցել ես, կարող է ունենաս բարձր պաշտոն, բայց հաստատ չես ունենա մի ակնթարթ, որը կտևի հավիտյան: Արդյոք պետք է այդքան ճիշտ լինել կորցնելով, ամեն մի ակնթարթ, փորձելով ամեն մի ակնթարթը լցնել, կորցնելով ամեն մի երջանիկ ակնթաարթ.. Իսկ ինչպես ես դու վերաբերվում... Ուզում եմ ասել, ես չեմ սիրում ժամացույցին նայել, սիրում եմ ապրել ու հիանալ իմ կյանքով, տխուր ժամանակ էլ սկսում եմ երգել, ու ինչիս է պետք ժամացույցը... Իմ համար ժամացույցը ընդամենը մի զարդարանք է, որը հարմարեցնում եմ իմ հագուստի հետ: Նույնիսկ առավոտյան ավտոբուսից ուշանալուց ժամացույցին չեմ նայում, իմ համար գնում եմ էլի...
 Հիմա էլ իմ համար գրում եմ էլի... հերիք է կարդաս գնա ու նայիր քո պատուհանից դուրս, ու տես ինչ ես դու կորցրել ժամացույցին նայելու վայրկյաններին...

3 комментария: