13.02.2015

Մի վայրկյան

Ձեռքերս: Ձեռքերս էլ զգալ չեն կարողանում: Ոչնինչ զգալ չեն կարողանում: Հպվելուց ոչինչ չեմ զգում: Զգացողություն չի ավելանում: Կարծես հոգիս փոքրացած լինի, ու մինչև ձեռքերս չհասնի: Այնտեղ դատարկությունը լինի, որը ճնշվի: Կարծես այդ ճնշումից փոքրանան ձեռքերս: Փոքրանան այնքան մինչև անհետանան:
Կարիքը ունեմ: Կարիքը ունեմ քո ձեռքերի:
Կներես: Կներես որ էլի քեզ հիշեցի: Կներես որ քեզ սիրեցի: Կներես, ես մեղավոր չեմ: Կներես, ես մեղավոր եմ:
Ձեռքերս չոր են: Ձեռքերս կոպիտ: Ձեռքերս անծանոթ են: Ձեռքերս... էլ իմը չեն:
Ձեռքերս էլ զգալ չեն կարողանում: Դատարկություն որը սկսվեց: Դատարկություն որը շարունակվեց: Դու ընդհամենը միջանցք էիր: Միջանցք էիր հոգևիճակի: Միջանցքդ դատարկ հոգևիճակի: Այնքան դատարակ հոգևիճակի, որ նույնիսկ հոգևիճակ անվանել չի ստացվում:
Չեմ ուզում: Անըդհատ ինչ-որ բան չեմ ուզում, ուզում եմ որ չուզենամ: Էտ զզվելի ա: Ես եմ զզվելի... Ես զզվելի եմ, ու տհաճ, որովհետև զգում եմ: Որովհետև զգում եմ որ էլ չեմ զգա:
Զզվելի եմ, անդուր, սխալն եմ... Ի՞նչ անեմ: Ի՞նչ կարող եմ անել: Այդ հայացքները, ձեր հայացքները: Վախենալու եք դուք: Վախենում եմ ձեզանից:
Բա որ հանկած իմանաք որ ձեռքերս քեզ են սպասում, պատկերացնում եմ ոնց եք նայելու: Վախենալու, դաժան, մթոմ ՃԻՇՏ:
Ու հետո կպտտվեք ու կասեք, թե սա մեր կարծիքն է, ուղղակի մեր կարծիքը:
Դե գնացեք ձեր ՃԻՇՏ մտածելակերպով, գնացեք ձեր ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՄԲ: Անկեղծ զզվանք եք առաջացնում ինձ մոտ: Ասում եք անկեղծ լինեմ, անկեղծ եմ լինում, պտտվում եք, ու հետո էլի կեղծություն պահանջում:
Զզվելի են բոլորը: Զզվելի եմ ես: Միայն դու չես էդպիսին: Դե սիրում եմ :)
Ուզում եմ չուզենամ, ուզում եմ չսպասեմ, ուզում եմ ոչինչ չսպասեմ, ուզում չզգամ, ու ուզում որ չզգամ երբ չզգամ: Ուզում կտրվեմ: Կտրվեմ աշխարհից, որտեղ հիշում եմ քո անունը: Ուզում եմ գնալ, այնքա՜ն հեռու: Գնալ մենակ, առանց պարտականությունների ու առանց պատասխանտվության, առանց վախերի, առանց ինչ-որ սպասումների: Մեն-մենակ, քեզ էլ ստեղ թողեմ ու գնամ:
Գնամ, ու ոչ մի տեղ չհասնեմ, մենակ գնամ... ու ոչ մի բան չունենամ, որ հետո էլ չկորցնեմ:
Ու էլի վերադարձանք սկզբնակետին... էն մեջտեղներին:



Комментариев нет:

Отправить комментарий