16.02.2015

Ինձանից



Ու լռություն: Աղմուկ: Աղմուկը այնքան երկար տևեց, որ ականջներիս համար լռություն դարձավ: Լռություն: Վախ: Եթե խնդրեմ կլսեք, եթե խնդրեմ կլսես, ասելու բան չունեմ: Լռություն:

-Ի՞նչի ես լացում:

-Ուզում եմ նկատեն:

-Հա…

Ու կրկին առավոտ: Երկինքը մութ էր: Լուսաբաց, երբ նույնիսկ երկնքում արև չկար: Ստիպեցիր: Ստիպեցիր գնամ հայելու մոտ: Նայում եմ: Տեսնում եմ ինձ, տեսնում եմ քեզ: Կրկին վախ: Էս ինչ վախկոտն եմ ես:

-Կներես:

-Հիմա ինչի՞ համար ներեմ քեզ:

Անծանոթ, բայց շատ ծանոթ ճանապարհ: Հակասում եմ ինձ: Հակասում են մտքերս ինձ: Դարձել եմ օտար: Դարձել եմ օտար իմ անձնական կյանքում:

 -Կթողնե՞ս փաղչեմ:

-Չէ, դու վազել չգիտես:

-Կսովորեմ:

Դուռը փակվեց: Պայուսակը ուսերիս վրա հարմարեցված: Ու կրկին ճանապարհ: Այնքան կարճ ճանապարհ, որ ճանապարհ ասել չի ստացվում: Չէ որ ձեզ դուք եք հետաքրքիր, ինձ ես:

-Ինչի՞ պետք ա ես ձեզանով հետաքրքրվեմ:

-Կարգն է այդպիսին:

-Համաձայն չեմ կարգի հետ, ուզում եմ փոխել այն:

-Նստի, մի-քիչ կմեծանաս նոր կխոսաս:

Էս անգամ ես դուռը փակեցի: Քայլելով վազում եմ: Ծանր ա: Էս պայուսակը նենց ծանր ա: Հոգնեցի: Եթե թողեմ ինձ ու իմ միջի ձեզ ու գնամ: Դուռը բացեցին:

-Ինչպես միշտ ժպտում ես:

-Չժպտամ ի՞նչ անեմ:

Էս երկինքը նենց կապույտ ա: Եթե Չարենցի անգիրները սովորած լինեի, հիմա մի ռուաբայաթ կասեի:

Հետաքրքիր ա երկնքում Բեթհովեն լսել են: 

Վա… արդեն մայրամուտ ա: Էս մայրամուտի գույներով մատիտներ խի՞ չեն վաճառում: Վա՜յ Արևը էսօր էկել ա:

Հիմա որ բացեմ էս պատուհանը հաստատ երկնքին կկպնեմ... հեսա, հասնում ա... մի-քիչ էլ...

-Լուսինե, էս պայուսակը քոնը չի՞:




Комментариев нет:

Отправить комментарий