19.02.2015

Թումանյան...

Թումանյան կա բոլորիս մեջ:  Մեր ծնվելուց ամեն անգամ Թումանյանը ծնվում է, ուղղակի արդեն մեր մեջ: Թումանյանը ամբողջ կյանքի ճանապարհ է: Էնքան խորություն կա էտ մարդու մեջ, որ շշմելու է ուղղակի: 
Չեմ կարող ասել, որ շատ անգիրներ գիտեմ, բայց էս քառատողը իմ մեջ ա մտել, իմ մի մասը դառել, ու էս անգիր չի... ես չեմ մտածում ոչ բառերի, ոչ ճիշտ արտասանության... անկեղծ եմ ասում, ես ուղղակի ասում եմ, ասում եմ էն բառերը որոնք գալիս են ներսից:

Հոգիս` տանը հաստատվել―
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նըկատել։

Տիեզերք: Բառ որ շատ եմ օգտագործում: Բառ որի իմաստը փնտրել չեմ ուզում: Բառ որը արդեն միայն զգում եմ: Աչքերս փակում եմ ու զգում: Տիեզերքը էն կապույտն է: Էն կապույտը որ բոլորիս մեջ տենց քիչ է: Ու էն Տիեզերքը որի մեջ մենք ծնվում ենք ու մահանում, էնքան փոքր է... պուճուր-պուճուր եթե համեմատես մեր ներքին Տիեզերքի հետ:  Ու էտ Տիեզերքին կրկին հասնել է պետք: Այ Թումանյանը հասել էր: Ես դեռ ոչ, բայց ես էլ կհասնեմ: 
Մեր ներսում Տիեզերք կա, մեր հոգիների նման առանց ձև, ավելի ճիշտ հրաժարված ինչ-որ տեսակի ձևից: Էտ Տիեզերքում չկա ոչինչ, ու կա ամեն ինչ: Չկա իրական, չկա անիրական: Պատկերացնում ե՞ք չկա նույնիսկ ժամանակ: Ու էտ Տիեզերքը մեր մեջ է ուղղակի բացահայտել է պետք: Էտ Տիեզերքում մենք ոչնչի կարիք չունենք, մենք չենք շտպաում... մենք վռազելու տեղ չունենք: Ու էտ Տիեզերքը էնքան մեծ ա, որ դուք բոլորդ այնտեղ կտեղավորվեք: Բայց իմ համար ոչինչ կլինեք, որովհետև ես հենց Տիեզերքն եմ: Ես Տիեզերքն եմ, իսկ Տիեզերքը ամեն ինչ է, իմ Տիեզերքում էլ դուք ոչինչ եք: Անկեղծ ասաց իմ համար մեկ կլինի, երբ իմ Տիեզերքը ես բացահայտեմ, չէ որ ես կզգամ: Միայն կզգամ: Ու թող դուք էլ զգաք: Թումանյանի նման զգաք:





1 комментарий:

  1. :)))) Ես էլ եմ հպարտանում նրանով ! Սա էլ իմ սիրված խոսքերը ` Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:- Հ.Թ.

    ОтветитьУдалить