03.02.2015

էն ամեն ինչի մասին

Էն որ զզվելի են բոլորը: Զզվելի են քո աչքերը, զզվելի են իմ աչքերը քո զզվելի աչքերի մեջ: Անիմաստ ա փնտրել իմաստը շղթայի մեջ: Շղթան սկիզբ է առել, մենք ոչ ավարտն ենք, ոչ սկիզբը, մենք մի մաս էլ չենք... մենք կանհետանանք: Կանհետանանք, չենք լինի... կմնա նույնը, կմնա ոչինչ: Շղթան կշարունակվի: Չեն նկատի, որ չեն նկատել: Ու չի ավարտվի, սկիզբը չի ավարտվի, սկիզբը կշարունակվի, կարևորը նկատող չի լինի:
Ես էլ կանհետանամ, իմ հետ կանհետանաս դու, դու իմ մեջ, ու ես քո մեջ: Ես կմոռանամ, կմոռանամ որ անհետացել եմ: Շղթայից դուրս կընկնեմ, ու կմտածեմ նորմալ է: Կապրեմ նորմալ, ինչպես հիմա: Կմտածեմ աննորմալ, ու կգործեմ նորմալ: Կսիրեմ ինչպես դու, կատեմ ինչպես դու, կզզվեմ ինչպես դու, կոգեշնչվեմ ինչպես դու... կլինեմ ուրիշ ու հենց էտ պահին կլինեմ ինչպես դու:
Ժամանակը ներսում, դրսում, շղթայի մեջ տարբեր են: Ես ժամանակից գլուխ չեմ հանում: Ինչի են մարդիկ անըդհատ ժամին նայում? Ես էլ եմ նայում, դե ես էլ մարդ, նորմալ մարդ: Ես էլ եմ ուշանում, ես էլ եմ ամեն վայրկյանը հաշվում ու դրանով ժամանակ կորցնում: Ես էլ եմ թվերով տարված: Ես էլ եմ թվերին կարևորություն տալիս, դուք եք մեղավոր: Չէ ժամանակը: Ստեղծեցին թվեր, ու սկսեցին հաշվել, հաշվում եք մինչև հիմա, ու կհաշվեք մինչև անվերջ: Չունենալով վերջ, մեկ է կհաշվեք, էնքան հաշվեցիք իմաստն էլ կորցրեցիք: Ու հիմա էլ աշխարհը կորցրեց իր իմաստը: Աշխարհն էլ դառավ կեղծ, աշխարհն էլ մի ժամացույց դառավ, որտեղ թվերն են կարևորը: Ու մենք իրարից անկեղծություն պահանջեցինք... բայց էլի թվերին վերադարձանք: Աշխարհ որտեղ թվերն են տիրում, ու աշխարհ որը շղթայի մի մասն էլ չի կազմում... այդտեղ ես քեզանից անկեղծություն պահանջեցի: Հասկանալով որ ոչինչ չի փոխվի ժամանակից առաջ ընկա: Ժամանակը ավելի խառնվեց, սիրտս սկսեց ժամացույցիս հետ դիսոնանս ստեղծել, աղմուկ... ամեն տեղ աղմուկ: Աշխարհ որտեղ ոչինչ եմ, քո աշխարհ որտեղ ոչինչ եմ... ու իմ աշխարհ որտեղ ես աղմուկ եմ:
Ու կլինեմ մարդ... էս անգամ կրկին կլինեմ աննորմալ, կարող է կրկին նորմալ... կլինեմ անկեղծ, չեմ զխճա, չեմ վախենա, միայն կշտապեմ... դե մարդ եմ էլի:



Комментариев нет:

Отправить комментарий