17.08.2013

Անդրանիկ սկաուտական ճամբար... քեզ երբեք չեմ մոռանա

Ճամբարներ շատ եմ գնացել, բայց այսպիսի ճամբար առաջին անգամ եղա, և ասեմ հիշողություններս միայն հաճելի են: Առաջին օրը ես ուզում էի վերադառնալ տուն, բայց երբ եկավ գիշերը և ես ընկերացա Մերիի,Գոգայի,Ճուտի,Շուշոյի ու մեկ էլ Լիլոյի հետ... ես հասկացա, որ հաստատ լավ է անցնելու: Երկրորդ օրը արթնանալուց հետո միանգամից զգացի թարմ օդը, որը դու չես կարող համեմատել ուրիշ օդերի հետ... Եվ հենց այդ պահին երբ ես շնչում էի այդ օդը սկսեցինք վազել: Սկզբում դեմքս տխուր էր, բայց ամեն մի քայլ անելով ես հասկանում էի թե ինչ ուրախ եմ ես: Վազքից հետո իհարկե... ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ: ՄԻշտ չէի սիրել մարմնամարզություն, բայց սկսեցի դա էլ սիրել, դե ոնց կարող ես չսիրել մարմնամարզություն Ֆրեդի կատակների տակ: Մարմնամարզությունից հետո նախաճաշ... չերկարացնեմ, մեզ ասում էին որ սուս մնանք, բայց դե մեր բերանները մեզ չէին ենթարկվում: Հետո մենք իմացանք որ քայլարշավ ենք անելու... տադադադամ... Մենք սկզբում իջանք հետո բարձրացանք, որի ընթացքում գետի մեջով անցանք(ծափահարություններ Սկաուտ ձյաձյաներին), իսկ բարձրանալու համար պետք է շնորհակալություն պետք է ասեմ Զավենին, առանց իրա հաստատ ոտս կջարդեի մի 10000000000000 անգամ: Այդ մի փորձությունն էլ անցա... ՈՒՌԱ: Եկանք ճամբար ճաշեցինք, հետո խաղացինք... Այդ օրվանից անցնեմ միանգամից վերջին օրվա գիշերը, որը երբեք չեմ մոռանա: Մենք մեր վրանում 11 հոգի էին, և 11 էլ ջրիկացել էին... պատկերացնում եք: Բայց հիմա չեմ ուզում ամեն ինչ մանրամասն պատմել, ուզում եմ ուղղակի ասել, որ այս ճամբարը ինձ համար շատ կարևոր էր: Ես լիքը բաներ պարզեցի իմ մեջ, և կարևորը հիմա հաստատ գիտեմ որ տխրեմ հաստատ մենակ չեմ մնա, և միշտ կժպտամ...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ~Ն` Մերիին,Շուշանին,Գոգային,Ճուտին,Լիլոյին,Զավենին,Ռուդոլֆին,Ընկեր Անահիտին, Ընկեր Հասմիկին և իհարկե Սկաուտ ձյձյաներին :D