26.03.2014

Անունդ երբեք չփոխես...

Անուն. մի բառ, որի շնորհիվ քեզ հիշում են, կանչում և մոռանում: Ես ծնվածս օրվանից ունեմ այդ բառը: Այդ բառը՝ անունը առանց ինձ տեղեկացնելու և հարցնելու են որոշել: Արդյո՞ք հենց այդ բառը՝ «Լուսինե»֊ն իմ կյանքում ինչ-որ բան փոխում է: Ինչպիսին կլինեի ես, եթե ուրիշ բառով ինձ կանչեին․ ուրիշ «Ես» կունենայի, կնվագեի ինչ-որ գործիքի վրա: Շատ եմ լսել, որ գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ բառը մեր կյանքում մեծ դեր է խաղում: Ես՝ Լուսոս գիտնական չեմ... գիտնականից շա՜տ հեռու եմ (պետք է մի քիչ «եթերային» խոսամ):
Այո-այո, միլիոներորդ անգամ պետք է ԱՍԵՄ, որ սիրահարված եմ: Ու մենք(դեբիլներով) տղայի ինքնությունը թաքցնելու համար մականուն(նոր անուն) ենք հորինել: Ու միայն այդպես էինք նրան կոչում, նույնիսկ երբ պառկում էի քնելու պատկերացնում էի, որ մենք միասին երգում ենք... ու ուրիշ դեբիլություններ, ես նրան ուրիշ անունով էի կոչում, իմ ստեղծած անունով: Ու ՀՈՊ... մեկ էլ հասկացա, որ ես այդ տղայի անունը փոխելով ստեղծել եմ մի նոր մարդ... իմ մտքում: Ու ամեն օր ավելի շատ եմ սիրահարվել իմ ստեղծած տղային, ու գնալով հեռվացել եմ իրականությունից...
Գիտե՜մ-գիտե՜մ, հիմարություն եմ արել: Բայց հիմա ես գրում եմ ու հասկանում եմ որ իր իսկական անունը դժվարությամբ եմ արտասանում, ու ավելին ասեմ ոչինչ չեմ զգում: Դատարկություն
է հոգումս... տհաճ իրավիճակ, որից միշտ փախել եմ, որին երբեք չեմ ուզեցել մոտենալ, բայց
փաստը փաստ նոր անունով նոր անձ եմ ստեղծել... Անուն․ մի բառ որի շնորհիվ քեզ հիշում են, կանչում և մոռանում, որի շնորհիվ մարդիկ ՔԵԶ են սիրահարվում:

12.03.2014

Կապույտը իմ հոգում...

Կապույտը երբեք չեմ առանձնացրել... կապույտին նայելով ոչինչ չեմ զգացել, բայց Չարենցի մոտ «կապույտը» այնքան ուրիշ է: Չարենցը կապույտի ամեն մի տրամադրությունը զգում էր: Կապույտը գազելներում մաքրության նշանն է, պարզության: Կապույտը՝ երջանիկ չի, դժբախտ չի... Կապույտը իրականա: Կապույտի մասին կարդալով սկսեցի հասկանալ, թե ինչքան եմ թերագնահատել կապույտ գույնին:
Արևածագի մեջ կա կապույտ...
մայրամուտի մեջ կա կապույտ... կապույտը իմ ու քո երկինքնա...
Մարդիկ ձգտում են կապույտին... ձգտում են այդ հանգստությանը ու հարմոնիային: Միշտ չէ որ մենք հասկանում ենք, բայց կապույտը փնտրելը մեր կյանքի մի մասն է: Չարենցը գտավ այդ Կապույտը, որի շնորհիվ ես էլ գտա իմ Կապույտը... որին կձգտեմ ես... ու որը կնկատեմ:
Ինչ եմ խոսում... գնամ նայեմ երկնքին... իմ ու քո Կապույտի՜ն...

11.03.2014

Вот такая Я…

Будучи вежливой личностью хочу начать с приветствия, также будучи честной хочу заявить, что это письмо мне не понраву. Итак мои родители наградили меня именем Лусине, которое означает Луна, а фамилия не так уж важна.
Сущность моей личности не любит одиночество. Я всегда избегаю от одиночества путём музыцырования. Когда я сочиняю музыку, я всегда мечтаю и эти мысли дают мне оптимистический настрой. Быть оптимистом не всегда хорошо, потому что осознание реальности даёт о себе знать. Не хотелось показывать только свои положительные стороны, потому что так честнее.
Помощь ближнему мне не чужда, но из кожи вон лесть некаждый раз хочется. Наверно самая яркая отрицательная черта моего характера заключается в том, что я всегда жду благодарности за оказанную помощь. От вышеупомянутого мне не раз пришлось пострадать.

Знание своих слабостей делает человека сильнее. Мне кажется, мне хватит сил исправить свои ошибки.