02.03.2016

Էկո նախագիծ /Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում/

1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը: Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29.8 հզ  կմ2 տարածք, սակայն  փոքր տարածքի համար ունի բազմապիսի բնակլիմայական պայմաններ: ՀՀ-ում ամենաբարձր և ամենացածր կետերի տարբերությունը 3700մ է, որը փոքր տարածքի համար ահռելի է: ՀՀ-ի մակերևույթը խիստ կտրտված է լեռնահովիտներով, գետահովիտներով ու կիրճերով: ՀՀ-ում նաև կան մեծ թեքություն ունեցող լանջեր, որոնց մշակումը ժամանակի ընթացքում հանգեցնում է հողերի տեղատարման գործընթացի: Հանրապետության աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից մեկը Ծովերից հեռու լինելն է, որը ունի միայն բացասական ազդեցություն: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության կլիման խիստ ցամաքային է և բնութագրվում է ամառվա ու ձմեռվա ջերմաստիճանների մեծ տատանումներով: Տարեկան միջին ամենաբարձր ջերմաստիճանը կազմում է 13,8 աստիճան, իսկ ամենացածր ջերմաստիճանը -2,7 աստիճան է: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Արարատի դաշտում +42 աստիճան, իսկ ամենացածր -46 Շիրակի մարզի պաղակն բնակավայրում: Այսպիսով`ՀՀ տարածքում բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանների տարբերությունը կազմում է 88 աստիճան: Ջերմաստիճանների այսպիսի տատանումները առաջին հերթին բացասական ազդեցություն են թողում գյուղատնտեսական արտադրության վրա: Հայաստանի Հանրապետության մակրևույթի լեռնային լինելը նպաստում է նաև  լեռնահովտային քամիների առաջացմանը: Ինչպես նկատեցիք ՀՀ-ում բնակլիմայական պայմանները շատ գունագեղ են J
2.Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ: Նախ ինչ է նշանակում բնօգտագործում: Բառից կարելի է կռահել, որ բնօգտագործոմ նշանակում է բնության օգտագործում, ավելի կոնկրետ բնական ռեսուրսների օգտագործում: Բնօգտագործումը մարդու միջամտությունն է նյութիբնական շրջապտույտին: Եվ եթե այդ միջապտությունը ծավալուն չէ, ապա շրջապտույտը,խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ուինքնամաքրմանը, արդյունքում՝ որակը չի փոխվում: Բնությանտարրերն ու երևույթները ամբողջությամբ չեն օգտագործվում մարդու կողմից: Մշակման ևվերամշակման արդյունքնում գոյանում են մնացուկներ, թափոններ, որոնք աղտոտում ենշրջակամ միջավայրը, խախտելով բնական հավասարակշռությունը, որը մարդկանցառողջության համար դառնում է վտանգավոր: Տեղի է ունենում նյութի շրջապտույտի խախտում, որի հետևանքով երկնահամակարգը կորցնում է ինքնավերականգնման և ինքնամաքրման հատկությունը: Բնօգտագործումը մարդու միջամտությունն է նյութիբնական շրջապտույտին: Եվ եթե այդ միջապտությունը ծավալուն չէ, ապա շրջապտույտը,խախտվելով հանդերձ, չի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ուինքնամաքրմանը, արդյունքում՝ որակը չի փոխվում:   Բնությանտարրերն ու երևույթները ամբողջությամբ չեն օգտագործվում մարդու կողմից: Մշակման ևվերամշակման արդյունքնում գոյանում են մնացուկներ, թափոններ, որոնք աղտոտում ենշրջակամ միջավայրը, խախտելով բնական հավասարակշռությունը, որը մարդկանցառողջության համար դառնում է վտանգավոր: Տեղի է ունենում նյութի շրջապտույտիխախտում, որի հետևանքով երկնահամակարգը կորցնում է ինքնավերականգնման և ինքնամաքրման հատկությունը: Պետք է խնայենք մեր մոլորակը, նա միակն է մեզ համար
3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանքնպաստում հանրապետության զարգացմանը: Մեր բնակլիմայական պայմանների բազմազան լինելուց դժվար չէ հասկանալ որ մեր բնական ռեսուրսներն էլ կլինեն բազմազան: ՀՀ բնական ռեսուրսերից են՝ ածուխ, երկաթ,բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Հանդիպում են նաև պեմզայի,մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք ևկիսաթանկարժեք քարերի արդյունահանում: ՀՀ-ն հարուստ է նաև բնական հանքայինջրերով: Կան հարյուրավոր ջրհորներ, 10 քաղրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր, աղբյուրներ: 1400 քառ. կմ տարածք է կազմում Սևանա լիճը, որը համարվում է աշխարհի ամենամեծքաղցրահամ լիճը:
4. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:Շինանյութերի արդյունաբերությունը ՀՀ շրջակա միջավայրին վնաս է հասցնում, որոնք ազդում են շրջակա միջավայրի և հողաբուսական աշխարհի վրա: Շինանյութերի արդյունահաման հետևանքով գյուղատնտեսական շրջանառությունից հանվել է ավելիքան 7 հազ. գյուղատնտեսական հողհանդակ: Գեոէկոլոգիական հետևանքները ներկայանում են շրջակա միջավայրի ամբողջականփոփոխությունների տեսքով, որը վնասում է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչները:Առաջին հիմնախնդիր է հանդիսանում մետաղական ռեսուրսների ռացիոնալօգտագործումը, որը արտանետված թափոնները, որպես երկրոդային կամ տեխնածինհանքավայրեր նույնպես օգտագործվում են, քանի որ, պոչամբարների մեջ կան բազումօգտակար հանծոներ: Հանքավայրերի մետաղների` պղնձի արդյունահանված հումքիմիայն 65-66 % է կորզվում, մոլիբդենի 70%, բազմամետաղների 50%: Երկրորդհիմնախնդիրն այն է, որ շինանյութային ռեսուրսների տարածման շրջանները համընկնումեն գյուղատնտեսական առավել արժեքավոր հողահանդակների հետ և շրջանառությունիցդուրս են բերում դրանց:

5. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»: Իմ կարծիքով մեր բնակլիմայական պայմանները թույլ են տալիս մեզ, որպիսզի մենք տնտեսությունը զարգացնենք գյուղատնտեսության շնորհիվ: Մեր աշխարահագրական դիրքի շնորհիվ մենք կարողանում ենք ստանալ շատ բազմապիսի պտուղներ, որոնց ճիշտ օգտագործման և զարգացման դեպքում մեր տնտեսությունը շատ կզարգանա: Չմոռանանք նաև որ դրա շնորհիվ մեր բնությունը չի վնասվի այլ միայն կբարևելավի, և  իհարկե կհամարվի էկոլոգիապես ավելի մաքուր: 

16.02.2016

Չարենց/Հավերժություն/Մարդ

Ես Մարդ եմ: Հավերժության մասնիկ: Ավելի Ճիշտ ես էլ եմ Հավերժություն: Ընդմիշտ բառն էլ շատ եմ սիրում: Չարենց էլ եմ շատ սիրում: Չարենցի հայերեն օգտագործելն եմ շատ սիրում: Չարենցի հայերենը սիրունացնելն եմ սիրում:
Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Չեմ սիրում երկար պոեզիա: Պոեզիան պետք է արձակին նման չլինի:
Սյուժե պետք չի պոեզիային: Չարենցինը ռուբայաթներն են: Չարենցը էդ կարճության մեջ իդեալական է: Ոչ մի ավելորդ բառ չկա: Ոչ մի ավելորդ կետադրական նշան:
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Միթե հրաշք չի՞: Ոնց-որ մի ակորդ լինի: Ակորդ, որը կարոս ես անվերջ բացահայտել: Անվերջ ուսումնասիրել: Ռուբայաթները քայլեր են: Ամեն ռուբայաթը մի քայլ դեպի հավերժություն: Հավերժությունը զգալուն, թե չէ մենք միշտ էլ հավերժ ենք:
Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։
Ռուբայաթները գույն չունեն: Ռուբայաթները աշխարհն են: Չարենցի աշխարհը: Կարդում ես (միայն մտքում) ու զգում այնքան մոտիկ: Զգում ես որ մարդկանց կողմից ստեղծված ու սահմանված ժամանակը այնքան էլ զորեղ չի որ իմ ու Չարենցի Տիեզերքները իրարից բաժանի:
Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։
Ռուբայաթները առակների կնմանեցնեմ: Առակներ բոլորին: Ամեն մեկը իրան կգտնի Չարենցի Ռուբայաթների մեջ, մի բան հաստատ կվերցնի: Մի անգամ ընկ. Մարգարիտը հարցրեց, թե ինչ եմ կարող սովորել բանաստեղծություն կարդալիս: Հաստատ կարող եմ ասել, որ ռուբայաթ կարդալիս, մենակ ինձ չեմ ճանաչի, մենակ իմ աշխարհը չեմ բացահայտի, ռուբայաթ կարդալով/մտածելով/տողերի արանքները նայելով՝ ընկերներիս կհասկանամ, մեր տան կողքը աճող ծառի հետ ավելի հեշտ կխոսամ, Արևին ուրիշ ձև կերգեմ…
Նա ուզում է գտնել մի կշիռ — ու չափել նրանով ամբողջը,
Ունենալ անխախտ մի հաշիվ — ու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն, ախ, նայե՛ք՝ նա փնտրում է «կայունը» —
Եվ գտնում է մի… գինու շիշ — ու չափում նրանով ամբողջը։
https://www.youtube.com/watch?v=otJmf3pyb1E ու էս ամեն ինչից Ռախմանինով լսելդ ա մենակ գալիս…