22.01.2015

Վայրկյանի կարևորության մասին :)

«Երաժշտությունը իմ մի մասն է, ես էլ՝ երաժշտության: Ամեն անգամ համոզվում եմ երաժշտություն նվագելիս, լսելիս կամ ստեղծելիս: Ամեն մի երաժիշտ ունեցել է այս մտքերը, ու բոլորն էլ մտածել են, որ իրենք հենց այս ֆիլմի հերոսն են: Կամ հենց դու... դու ինչ-որ երազանք ունես, չէ՞: Այ, դու էլ ես մտածում, որ այն կիրականա, ու վերջում կգրվի The End:
Ֆիլմերը և գրքերը մեզ սովորեցնում են, թե ինչպես հաղթահարել դժվարությունները, թե ինչպես չհանձնվել, բայց ոչ ոք չի բացատրում՝ ինչպես ապրել երջանիկ: Հնարավոր է՝ դու հենց այս պահին էլ երջանիկ ես, բայց մտածում ես դեռ վերջը չի: Ինչի՞ պետք է ճանապարհը ունենա վերջ, եթե ժամանակը չունի վերջ: Իսկ եթե վերջից ենք խոսում, իմացե՛ք, որ ամեն մի վայրկյան ավարտվեց հենց այս պահին...
Մեր կյանքը վերջ է և սկիզբ. նրանք նույն են. նրանք մի ժամանակի մեջ են: Ժամանակի համար նրանք ոչինչ են, բայց առանց նրա ժամանակ չէր լինի:
Որքան գեղեցիկ է աշխարհը բացահայտելը: Բացահայտել, թե ինչքան մեծ է այն, և ինչքան փոքր՝ դու... դու այնքան փոքր ես ու աննկատելի ես. դու հերոս չես. կարող է նույնիսկ մեր երկրագունդը հերոս չի, բայց... դու քո փոքր լինելով այդքան մեծ բանի մի մաս ես կազմում: Պատկերացնո՞ւմ եք: Մենք էլ ենք ժամանակ ^______^
Մենք էլ ենք անվերջ... մենք հենց վայրկյանն ենք:
Ով գիտի, հնարավոր է, որ հենց այս վայրկյանը, որը ավարտվեց հենց այս տողը քո կարդալիս, զգում է ինչ-որ բան՝ սեր, ատելություն, կարող է ուղղակի ժպտում է: Մենք չգիտենք, չէ՞ որ մենք մարդիկ ենք, մենք մտածում ենք մեր մեծ լինելու մասին չհասկանալով, որ մենք էլ ենք վայրկյան:
Իսկ ես գիտեմ, որ ես վայրկյան եմ՝ երաժշտության վայրկյան: Կարճ ասած մի ութերորդական նոտա. ով գիտի, կարող է տասնվեցերորդական եմ... բայց ինչ-որ տևողություն ունեմ :D
Ու ասեմ... մի սպասեք վերջի... վերջն ու սկիզբը միշտ են ու ընդմիշտ մեր կողքին են:
Ու հերիք է սպասեք վերջին, որ ժպտաք... հենց հիմա ժպտացեք :) որովհետև մի վայրկյան ավարտվեց, կարող է նույնիսկ ժամ կամ օր... ու սկսվեց նորը... բայց մնաց ժամանակը:

Հ.Գ. չգիտեմ դուք ոնց, բայց ես էշի պես ժպտում եմ :Դ 

16.01.2015

Հոք...


Հիշում եմ՝ ծնունդների ժամանակ մեր ամբողջ ցեղը հավաքվում էր մեր տանը: Բոլորս տարբեր էինք, բայց իրար հարազատ: Երգում էինք, պարում էինք: Հորքուրիս էի նայում ու հրճվում: Նենց հավեսով էր «Հե՜Յ» ասում: Երազում էի, երբ մեծանամ նրա նման կարողանամ ասել: Հորքուրս բոլոր երգերը գիտեր: Միշտ շատ սիրուն հագնված: Հույս ունեի, երբ մեծանամ այդ բոլոր շորերը ինձ կհասնեն, որ ես էլ տենց սիրուն լինեմ: Հորքուրս ուրիշ էր... ու կարևորը միշտ ժպտում էր:
Ծնունդի քեֆի մասը ավարտվելուց հետո սկսում էր մի էտապ, երբ բոլորը բաժանվում էին խմբերի: Ես ոչ մի խմբում իմ տեղը չունեի, դրա համար էլ մի սենյակից մյուսն էի գնում ու ինչ-որ խոսակցություններ լսում: Կար ծխողների սենյակը: Գրեթե միշտ պատշգամբում էր: Ծխողների մեջ մի չծխող կար՝ մամաս էր: Իրենք նստած էին իրար դիմաց: Ու զրուցում էին: Ես մոտենում էի, նստում էի ու լսում: Հորքուրը միշտ նենց տխուր բաներ էր պատմում: Թե ինչքան դժվարությունների է ինքը հանդիպել ու հանդիպում: Ու ես չէի հասկանում՝ ոնց է նա այդպես կենսուրախ, ոնց է կարողանում միշտ տենց հավեսով ժպտալ: Մաման խորհուրդներ էր տալիս: Հետո մաման էր պատմում իր դժվարություններից, ու հորքուրն էր փորձում օգնել: Դա այնքան գեղեցիկ էր ինձ համար: Իրենք ասես քրեր լինեին, միմյանց հասկացող, օգնող ու կարևորը՝ իրենք երբեք չէին բողոքում:

Փոքր ժամանակ ավելի շատ էինք գնում Աշտարակ ընտանիքով: Հիշում եմ, որ մենք բարձրանում էինք սուրբ Սարգիս եկեղեցի ու ճանապարհին հորքուրին օգնում էինք թեթև քարեր գտնել: Այնքան հետաքրքիր էր ու հաճելի... ամեն մեկս մի ծայր էինք գնում ու գոռում «Հորքուր էս լա՞վ ա»: Ու այդ ժամանակներից է, որ քայլարշավների ժամանակ քարեր են աչքերս փնտրում: Որոնք հավանում եմ, բերում եմ Երևան՝ հորքուրին:

Հիշում եմ Հորքուրի բերած էն աղի թխվածքները, Հորքուրի գտած փախած բաժակները, հիշում եմ Հորքուրի անմարդկային ուժը... Մեր սաղ ցեղի տղերքից ավելի ուժեղ էր:
Ու սիրում եմ Հորքուրի գործերը... սիրում եմ նրա խոսքը: Այն, որ պատմում էր քանդակագործության մասին. մատները... չոր: Ձեռքի շարժումներն ու ակնոցը ուղղելը:

Հորքո՛ւր, դու Ցոլակի նոր ներկայացումները պետք է նայեիր, ինձ մեծ բեմի վրա պետք է տեսնեիր: Հորքո՛ւր, պիտի 
քուրիկի հարսանիքին «Հե՜Յ» ասեիր... պիտի քանդակեիր, լիքը-լիքը: Հորքո՛ւր, պիտի մամայի հետ Արցախ 
գնայինք... պիտի Փարիզում քո ու հայրիկի ցուցահանդեսը կազմապերպեինք... Հորքո՜ւր, ախր դու նոր ֆլեյտայիս 
ձայնն էլ չէիր լսել... Հոք... պիտի ինձ Առաքել Մուշեղը սովորեցնեիր:


08.01.2015

Էլի էկանք հասանք քեզ...


Ու ի՞նչ կատարվեց... այս անգամ ի՞նչ փոխվեց: Կրկին հոգուս վրա մի հաստ փոշի նստեց: Դարձա մառախուղ... ընկել էի մաքուր ու ազնիվ անձրևի հետևից ու կրկին դարձա մառախուղ:
Ինչպես բոլորը... կուրացա... մոռացա... անհետացա... կրկնում եմ դառա մառախուղ:
Անծանոթ եմ ինձ... անծանոթ եմ քեզ... իսկ դու?
Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ով ես եղել իմ համար: Սկզբում մտքերումս էիր... հետո գողտրիկ մտար երազներիս մեջ... իսկ հիմա... իսկ հիմա դու ամեն տեղ ես: Ու գիտես այնքան շատ ես, որ սկսում ես ինձ ճնշել... մտքերս ես ճնշում, հոգիս, երաժշտությունս: Դարձնում ես ինձ ոչինչ... ախր ինչպես... ոնց ես ինձ դարձնում ոչինչ?
Սկսում եմ մրսել: Ամեն մի շունչս ծանրանում է: Ու ես կորցնում եմ: Կորցնում եմ... հերթով... բոլորին: Ես կրկին դառնում եմ երկրորդը: Դառնում եմ սովորականը... դառնում եմ բոլորի նմանը: Ախր ամբողջ կյանքումս փախչել եմ նմանակ լինելուց... իսկ հիմա... Հիմա քո կողքին ինձ պատկերացնելու համար պետք է նմանվեմ... նմանվեմ... առաջինին:
Ու կրկին մառախուղ... մտքեր, ծանր մտքեր, անծանոթ ու ծանոթ, վայրենի ու զարհուրելի մտքեր: Մտքեր որ էլի կեղծ եմ դառնում, կեղծ եմ եղել, երբեք Աշնանը մոտիկ չեմ եղել: Ճնշում ես ~
կարիքը ունեմ... կարիքը ունեմ գոռալու... այնքան ուժեղ:
կարի ունեմ լռելու... ու ձեզ լռեցնելու:
կարիք ունեմ քո... հենց հիմա քո... չէ...
Ու խճճճճճճվեցի... կրկին հասկացա որ ոչինչ չեմ հասկանում: Կրկին սկսեցի բառերի հետ խաղալ, որովհետև մեջս դատարկվեց... դու ամեն ինչ տարար: Չէ: Ես քեզ ամեն ինչ տվեցի: Կամ էլ չգիտեմ ում: Ուղղակի տալիս եմ: Մեջդ պահել այնքան տհաճ է, զզվելի: Ստիպված տալիս եմ: Չեմ էլ նկատում ում: Աչքերս փակում եմ... քեզ եմ պատկերացնում ու տալիս եմ: Էլի էկանք հասանք քեզ...
Ինչի ես մենակ դու կարողանում ինձ էտքան նեղացնես... ինչի ա որ բոլորը փորձեում են տրամս բարձրացնեն, բայց մենակ քո մոտ ա ստացվում: Ինչի երբ դու մոռանում ես ինձ ես դա զգում եմ... ուրիշինը ախր չեմ զգում: Ինչի ես միշտ դու նեղացնում... ինչի եմ մենակ քեզանից նեղանում: Ու մենակ քո անունը ասելուց առաջ եմ էտքան պատրաստվում:
Մարդկությունը ես կոչում ա սեր... ես չգիտեմ էլ ինչ ասեմ: Սերը իմ համար ուրիշ բան էր: Իմ համար էն կինոյի մեջի սերն էր, որ միշտ վերջում աղջիկը սիրունանում ա ու տղեն իրան ա սիրահարվում: Սերը իմ ծնողներիս սերն էր, որ քանի տարի ա արդեն միասին են ապրում, բայց իրանց հայացքները դեպի իրար նկարագրել չի լինում, ուրիշ ձև են իրար նայում: Սերը էն էր որի ընթացքում միշտ ժպտալ ես ուզում: Ուղղակի ժպտում ես: Իրա համար:
Էտ էր սերը իմ համար...բայց հիմա ուզում եք ապացուցել որ էս էլ ա սեր: Ուֆ աման չգիտեմ էլ ինչ ասեմ :) Ժպտալս չի գալիս... էն որ մեջիդ լույսն ա սկսում մարել: Այ էտ պահն ա: Ու գիտեք ինչի?
կրկին... ու կրկին...կրկին... ամեն ինչ նորից... որովհետև երբեք չեմ զգա, չեմ զգա ինձ Տիեզերք... չեմ լինի քո համար Տիեզերք:
Այ էսքան ամեն ինչ պարզ ա... զգում եմ ինձ ոչինչ, ինչ ա ուրիշն ա քո համար Տիեզերք: Ախր այնքան մոտ էի Տիեզերք կոչվելուն... բայց չէ... գնա ու մտածի, խորհի ու տենց բաներ, ու վերջապես թող էտ մարդիկ իրար սիրեն :D
Հ.Գ. ժպիտով ավարտենք