27.02.2013

Ներդաշնակություն...



Ողջու՜յն ընկերներ,այսօր ձեզ ուզում եմ պատմել իմ ամենաներդաշնակ վայրկյանի մասին:Երևի կմտածեք,որ դա հետաքրքիր չէ,բայց ես համոզված եմ,որ բոլորիտ մոտ այդպիսի պահ հաստատ եղել է:
Հիշում եմ ամառային մի վառ օր էր,մենք մեր ամառանոցում էինք:Արև կար բայց շոգ չէր…իմ բառերով <<կատարյալ>> եղանակ էր:Երեկոն իջավ,և մեր ընտանիքը հավաքվեց մի սեղանի շուրջ:Այդ օրը սեղանին այն էր,ինչ մենք էինք հավաքել(ասեմ հավաքել,հետո հավաքածովտ հյուրասիրվել ուղղակի հրաշք է),մերոնք սկսեցին թեյ խմել,իսկ ես սկսեցի խորհել:Չհասկացա ինչպես ես հայտվեցին մի հիասքանչ պատկերի առաջ,մեջս դատարկ էր կածես ամեն ինչ իմ դիամց էր և ես նայում էի իմ ներքին աշխարհին:Այդ պահին մի բան էր պակասում,հենց այդ միտքը եկավ,անձրևն էլ հետը եկավ(հետո չասեք հրաշքներ չեն լինում):Ուրեմն պատկերացրեք անձրև է կաթկթում,դու նստած ես մի քարի վրա,վրատ մայրիկիդ տված տաք ծածկոցն է,իսկ շուրջ բոլորը բնություն է…արդյոք դա հրաշք չէ…Ես բնության մի մասն էի,բնությունն էլ իմ,զգալով ամեն մի կաթիլը,ես հանգստանում էին…ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ ես քեզ սպասում էի,միայն այդ մտքերն էին իմ գլխում:Շատ եմ էլի սիրում բնությունը…ներդաշնակ բնությունը:

24.02.2013

Իմ հայրը հսկա է...առաջադրանքներ

  • Բնութագրեք հոր կերպարը:
  • Հոր կերպարը ուղղակի հայր էր...Նա սիրում եմ իր զավակին,հիանում նրանով,և ամեն ինչ անում էր,որ նա իրեն լավ զգա:Ինչ կարելի է ասել այդպիսի մարդու մասին... միայն մեկ բառ <<Հայր>> :
  • Բացատրեք այս արտահայտությունը. հայրս և մայրս այս ամենին մոտենում էին փիլիսոփայորեն:
  • Ինչ է նշանակում փիլիսոփայել...միշտ կարծում էի,որ գիտեմ բայց հիմա հասկացա,որ չեմ կարողանում բացատրել այսինքն չգիտեմ:Իմ մայրիկի օգնությամբ ես իմ կարծիքը ստեղծեցի Փիլիսոփայելու  մասին..Հիմա բուն թեմային:Իմ կարծիքով այդ արտահայտությունը նշանակում է փոխաբերական իմաստով,քանի որ իմ պատկերացմամբ փիլիսոփայելը լրիվ ուրիշ է,իսկ տեքստը կարդալուց ես հասկանում եմ որ նրանք այդքան էլ այդ հասկաի մասին չէին մտածում:Ես այդքանը հասկացա:
  •  Երբ ես համալսարան ընդունվելու տարիքում էի , սկսեցի հրաժարվել նրա հետ քայլելուց: Ես ամաչում էի լինել տոնավաճառային հրաշքի որդին և նախընտրում էի ձևացնել, թե նրա հետ ընդհանուր ոչինչ չունեմ: Մտահոգված լինելով նրա վրա սևեռված հայացքներից`  ես չէի նկատում այն տխրությունը, որը կամաց-կամաց հաստատվում էր նրա աչքերում: Այդուհետ ինձ համար ամենակարևորը աննկատ դառնալն էր: Ես չէի ուզում, որ ինձ նրա կողքին տեսնեն: Ես բացի նրա հասակից ուրիշ ոչինչ չէի նկատում նրա մեջ: - Արդարացրեք պատմվածքի հերոսին:
  • Չեմ կարողանում արդարացնել հերոսին,ինչպես դա քո հայրն է:Լավ միքիչ փորձեմ,էհհհհհ չեմ կարողանում:Ներեղություն ընկեր Հասմիկ,բայց մտքումս ոչ մի պատճառ չի գալի...
  • Տեսանյութով պատմեք, թե ինչ եք վերցրել հայրիկից ու մայրիկից, ինչ հատկանիշներով եք նման նրանց, ինչքանով են նրանք ձեր հերոսները, ինչու եք հպարտանում նրանցով:
  • Տեսանյութի համար այստեղ

22.02.2013

Տպավորություններ բաց դասից...


 Ողջույն իմ շատ սիրելի կրթահամլիր:Ինչպես գիտեք այսօր Միջին դպրոցին հյուր էր եկել Նարեկ Բախտամյանը...Միանգամից ասեմ.<<Ես շատ եմ սիրում վարպետության դասեր>>:Վարպետության դասերի ժամանակ համ դու սովորում ես համ էլ կարող ես ցույց տալ քո աշխատանքը:Ինչպես արդեն ասեցի վարպետության դասը վարում էր Նարեկ Բախտամյանը...Նա մեզ բացատրում էր ոչ միայն կինոի և ֆոտոի մասին այլ նաև շատ կարևոր խորհուրդներ էր տալիս կյանքի և ընկերների մասին:Կենդանի զրույց էր...Չեմ ուզում մանրամասն պատմել ուղղակի ես հիմա իմ զգացմունքներն եմ ձեզ փորձում փոխանցել...Հուսով եմ ապագայում նա կհամագործակցի մեզ հետ...և ամեն ինչ լավ կլինի...այսքանը :)

18.02.2013

Երկու ասպետ...մտորումներ



Երբ պետք է մարդիկ հասկանան որ Աստված մարդ չէ Աստված բաձարձակ էակ է:Նրա խոսքերը սովորական չեն,նրան լսելուց հետո պետք է մտածել,բայց առաջինը ենթարկվել:Չեմ կարծում,որ Աստված ուզում է մենք ուղղակի նրան ենթարկվենք,մենք պետք է հասկանանք,և հասկանալով ենթարկվենք:Հիմա,և միշտ եղել է անվստահություն մարդկանց միջև…բայց ես էլի եմ ուզում ասել Աստված մարդ չէ,Աստված բաձարձակ էակ է:Հիմա գրելով խղճվում եմ ու խճճվում:Ու հիմա եմ հասկանում թե ինչ է հավատը…հիմա բոլորի մեջ պակասում է հավատը,քանի որ մարդիկ սկսել են հավատալ միայն երդումներին և այլն:Ուր է այն հավատը,որ ուներ այն ասպետը,հիմա միայն այն ասպետներն են ովքեր անհավատ են և թամբալ:Հիմա ես ինչպիսին եմ…ես չգիտեմ:Եթե ես սկսեմ ինձ նկարագրել,ինչպես սովորական մարդ կսկսեմ ինձ գովալ,կամ մի քանի վատ բնավորության գծեր կնկարագրեմ,որը ուղղակի ձև կլինի:Ես չգիտեմ թե ինչպիսին եմ ես իրականում…հաստատ ոչ առաջին ասպետն եմ ոչ էլ երկրորդ:

Իրերի թատրոն

09.02.2013

Փորձեցի ընտրել բլոգներ...


Ողջույն բոլորին:Ես պետք է գնահատեի 8-1,8-2,8-3-ի աշակերտների բլոգները և ընտրել լավագւյնները....իհարկե իմ տեսակետից:Ասեմ որ գնահատել ուրիշին շատ դժվար է,քանի որ անընդհատ մտածում ես.<<Արդյոք դու ճիշտ որոշում ես կատարել>>:Եվ այսպիսով ես ընտրել եմ 1 բլոգի 1 նյութ...
Տադադադամ...
Հիմա ինչու եմ ընտրել հենց այս նյութերը...Ասեմ,որ բլոգները ուսումնասիրելու ժամանակ շատ էին Դիջիտեքյան և Օլիմպիական նյութերը,որը շատ ուրախալի է:Ես չուզեցի ընտրել այդ  նյութերը քանի որ համոզված եմ,որ դուք տեսել եք դրանք և քննարկել եք:Ընդհանրապես նյութերի մեջ ես շատ եմ սիրում,որ կա գրողը,իր ձևը իր հոգին:Այդ ամենինչ ցույց է տալիս Աստղիկ Մամիկոնյանը...իր նյութում:Էդուարդի բլոգում միշտ ինչ-որ շարժ կա,որը հաճելի է:Նյութերը ուսուցողական են,կարելի է ասել Էդուարդը լիովին Blogger է:Հիմա դուք կմտածեք,որ Աստղիկի բլոգը ու Էդուարդի բլոգը տարբերվում են իրենց չափանիշներով,բայց իրենց բլոգերը ինձ դուր եկան առանձին-առանիձին:Անցնենք Էմմային:Էմմայի նյութերը միշտ տարբերվել են,իսկ բլոգի դիզայնը ամբողջացնում է իմ ընտրությունը:Այսքանը...եղեք ակտիվ...

06.02.2013

Տպավորություններ նկարից......


Նկարին նայելուց մեջս հանգստանում է,կարծես անվերջություն լինի:Կարծես ամեն ինչ վատ է,բայց դրա հետ մեկ տեղ ամեն ինչ լավ է,այսինքն հանգիստ: Միշտ ասում են,որ կարմիրն է սիրո գույնը,բայց այս նկարում սևի և սպիտակի համադրությամբ ստեղծվում է սեր,որը ինձ հարազատ է: Պատմությունս կգրեմ ներքևի նկարի մասին:
Պատմությունը տղայի մասին է,ով չէր գտնում իրեն:Նա աշխարհում կար,բայց դրա հետ մեկ տեղ չկար:Նրան աշխարհ բերեց սերը մի աղջկա:Աղջիկը կարծես հոգի լիներ,որը տղային կենդանացնում էր:Տղայի կյանքի իմաստը այդ աղջիկն էր,որը իրեն մերժեց:Աշխարհը խառնվեց բորբոքվեց,և վերջում ամեն ինչ եկավ իր տեղերում,այսինքն ոչ մեկ իր տեղում չէր:Եվ ամեն ինչ հանգստացավ,միայն սերն էր փորձում փոփոխել կյանքը,որը անհետացավ: