27.03.2015

Հեքիաթ, կամ նման մի բան

Աշխարհի պտտվելու հետ համընթաց պատմությունները շատանում են: Պատմություններ որոնք ոչ-ոք չի լսի: Պատմություններ, որ սկսում են անիրականներում և այնտեղ էլ ավարտվում: Պատմություններ անիրական, բայց իրական մարդկանց մեջ: Ձգտել անիրական մարդ լինելուն: Երազանքներ: Էտ ամեն ինչը անիրականում ստեղծածներն են: Իսկ ո՞վ է ստեղծել: Ինչի է անիրականը խառնվում իրականին: Ու հենց այդ ժամանակ Արևն է Լուսնին ծածկում: Ափսոս դուք էտ ոչինչը չեք նկատում: Չէ որ էտ ամեն ինչը իմ անիրականում է կատարվում: Հպարտանում եմ, որ անիրականություն ունեմ: Անիրական անիրականություն: Կարամ անվերջ պատմեմ: Անվերջ պատմեմ թե ինչ կա իմ անիրականության մեջ: Մեկ-մեկ անիրականությունս էնքան ա մեծանում, որ ուզում ա դուրս գա: Մեկ-մեկ էլ դուրս ա գալիս, ու ամբողջ սենյակը լցնում ա: Մեկ-մեկ սենյակիցել ա ուզում դուրս գալ, բայց դուռը փակում եմ: Չեմ ուզում իմ անիրականությունը ոչ-ոքին նվիրեմ: Գնել էլ չեք կարող: Մեկ-մեկ էլ անիրականությունը որոշում ա ու հիշողությունների հետ ա խառնվում: Էտ ժամանակ Լուսինը տխրում ա: Լուսինը երկնքից գնում ա, որովհետև չգիտի: Չգիտի թե ինչի ա հիշում, ու ինչի ա մոռանում: Հիշողություններն են մեզ խեղճացնում: Երբ ուզում գալիս են, երբ ուզում գնում: Իրանք էն ընտրում հիշենք թե ոչ: Կներեք մարդիկ, ում անունները ես չեմ հիշել, ում ժպիտները մոռացել եմ, ում ձայներից ոչինչ չի մնացել: Ու կներեք մարդիկ, որ ձեզ անըդհատ հիշում եմ, ձեզ իմ մեջ փոփոխում եմ, ու ձեզ իմ մեջ եմ պահում: Կուզենայի ասել ես մեղավոր չեմ, բայց մեղավոր եմ: Ես եմ զգում: Մեղավոր եմ, որովհետև ես եմ զգում: Զգում թե ինչպես ես գալիս աչքերիս մեջ նայելով անցնում հոգիս, ու զգում եմ թե ոնց ես հոգուցս դուրս գալիս ու գնում: Ոչինչ անելու հնարավորություն չունեմ: Կամ դեռ չեմ ստացել: Լուսիննել լույս չի ստացել, որ Արևի նման իրա թերությունները ծածկի: Իսկ հիշողությունները ծածկել լինում ե՞ն: Իսկ մեծերը հրաժարվել են անիրականությունից, ու գնացել են հիվանդանոցներ: Հիվանդանոցներ, որտեղ իրական պատեր են ստեղծել: Մի օր կստացվի, բաժանել անիրականը հիշողությունից: Ու էտ ժամանակ... հենց այդ պահին: Մի վայրկյան: Կամ նույնիսկ ակնթարթ: Միանգամից... շատ արագ: Կնվիրեմ բոլոր հիշողություններս քեզ: Որ հիշելու ու մոռանալու կարիք չունենամ: Ավելին ասեմ... որ ոչինչ չունենամ: Քեզ կտամ: Ում սիրում եմ: Միայն քեզ կվստահեմ: Ու կապրեմ անիրականում: Անիրականում... թափանցիկ աշխարհում: Իմանալով ոչինչ: Հիշելով ոչինչ: Զգալով ոչինչ: Ու էտ ժամանակ Լուսինը իրա լույսը կունենա: Լուսիննել անթերի կթվա: Լուսիննել ժամանակ կդառնա:


21.03.2015

Պտույտ

Ես սիրում եմ քեզ։ Ում է դա պետք։ Ինձ էլ պետք չէ։ Էտ բառերը իմը չեն։ Իմը չեն էլ կարող լինել։ Ես անկեղծ չեմ կարող լինել։ Երևի երբ անկեղծանամ ավելի վատը կլինեմ։ Ի՞նչ ճանապարհ ընտրեմ։ Երևի սխալը կընտրեմ։ Չեմ ուզում լինել քեզանից կախված։ Ոչ-ոքից ու ոչնչից կախվածություն ունենալ չեմ ցանկանում։ Երևի իրականությունը ճիշտը չէ։ Իսկ ճիշտը ո՞րն է։ Ստվերը գիտենք, միայն ստվերն էլ գիտենք էլի․․․ իսկ լույսի մասին ոչ մի տեղեկություն չունենք։ Ես լույսին եմ ուզում ձգտել։ Բա ի՞նչի ա հիմա սենց ցավում։ Կարող ա սխալ լույս ա։ Իսկ ինձ ստվերն ա միշտ դուր էկել։ Անկեղծությունը ազատությունն է՞։ Իսկ ո՞րն է ազատությունը։ Հիշում եմ փոքր ժամանակ հույս ունեի որ հարցերի շատանալու հետ պատասխաններն էլ են շատանում, և դա է բալանսը լույսի և ստվերի։ Իսկ հիմա էլ հույս չունեմ։ Ու երբ հույս չունեցող աչքերը նայում են երկնքին, չեն կարողանում իրանց Արևին գտնել։ Երևի մենք բոլորս կորցրել ենք հույսը, դրա համար էլ Արևին չենք տեսնում։ Մենք միայն նրա լույսն ենք տեսնում, էն էլ մեծ դժվարությամբ։ Գլխի ցավի մասին հիշացնել պետք չի։ Դրանից ինքը ավելի շատ ա ուժեղանում։ Ինքը - ցավը։ Մեղավորներ փնտրելը նորմալ է՞։ Ընդհանրապես ճիշտ է՞։ Ճիշտը մեղավորություն զգալն է, սխալը մեղավոր գտնելը՞։ Ախ պտտվելը։ Էնքան եմ կարոտել պտտվելը։ Պտտվելը ու հիշողությունը շպրտելը։ Կուզենայի հիշողությունը նվիրել։ Ինչ-որ մարդիկ դրա կարիքը ունեն։ Իսկ ես հոգնել եմ։ Հոգնել եմ պատահական հիշողությունները հիշելուց։ Տենց պարտականություններն էլ կմոռանայի։ Անունները․․․ անունները հերթով գլխից կթռնեն։ Իսկ հիմա ես միայն փնտրում եմ։ Փնտրում եմ տարածություն որտեղ կկարողանամ պտտվել։ Հիմա ես հույս ունեմ թե չէ՞։ Պատասխանների գտնելու՝ ոչ, իսկ այ պտտվելու՝ այո։ Արև․․․ ու՞ր ես։ Վայ մոռացել էի։ Հիմա գիշեր ա։ Ու ինչի ա Լուսինը միայն արտացոլում։ Սիրում եմ էլի։ Քամին էլ եմ սիրում։ Անձրևն էլ։ Զարմանալի ա Գարուննել եմ սկսել սիրել։ Էս ինչքան եմ ես փոխվել։ Սիրելով սկսում եմ բացահայտել։ Բացահյտելով փոփոխվում եմ։ Հիմար մտքերից էլ թեթևանում։ Տիեզերքը պտույտ ա։ Մի մեծ պտույտ։ Իսկ մենք միայն փորձում ենք։ Փորձում ենք պտտվել։ Չէ որ Տիեզերքը վաղուցվանից ամեն ինչ մոռացել ա։ Պտտվել ու մոռացել ա։

18.03.2015

․․․

-Բարև:
-Երևի չես նկատել:
-Ի՞նչ չեմ նկատել:
-Ասում էի որ չես նկատել:
-Սիրում եմ «ընդմիշտ» բառը:
-Ես չգիտեմ:
-Ո՞վ ասեց, որ ես ինչ-որ բան գիտեմ:
-Սիրում եմ խոսակցություններ, որոնք սկիզբ ու միտք չունեն:
-Ես էլ էն խմբի երգը:
-Տարբերությունների առկայությունը դառնում է՞ նմանություն:
-Դու դեռ հույսերի հույսին ե՞ս:
-Ես քո հույսին եմ:
-Իսկ ես ի՞նչ եմ:
-Երևի իմ նման՝ ոչինչ:
-Պարզվեց մի նմանություն կա:
-Հետաքրքիր է ի՞նչ եմ ուզում ասել քեզ:
-Երևի որ իմ կարիքը ունես:
-Ճիշտ ա, ոնց էլ գիտես: Կարո՞ղ ա դու էլ իմ կարիքը ունես:
-Ի՞նչ ես խոսում:
-Անկեղծությունն ու կեղծությունը... ո՞նց ա սկսվում ու ավարտվում:
-(ևս մի կեղծ պատասխան, իմ կարծիքով)

Նկատել ե՞ք ինչքան տարբեր պատմություններ կան ամեն մարդու մեջ։ Ամեն մարդ, ոնց-որ մի քանի հատորանոց գիրք լինի։ Իսկ էտ մարդկանցից էնքան շատ կա։ Նույնիսկ իմ մեջ դրանցից շատ-շատ կա։

Ինչ-որ հայացքներ։ Անըդհատ աչքիս առաջ անծանոթ մարդկանց հայացքներն են։ Վախենալու են էտ հայացքները։ Ու նույնը ականջներիս մեջ է, անըդհատ ինչ-որ մարդկանց ձայներ։ Կհրաժարվե՞ի արդյոք։ Մեծ հաճույքով։ Մարդ լինելուց էլ։ Հիշողություն ունենալուց էլ։

Քայլելով եմ հասնելու անկեղծության։ Դու սիրում էի քայլեիր, երևի անկեղծ էիր։ Քայլելով եմ հասնելու էն պուճուր տնակներին։ Ու էտ տնակներից մեկին մի օր տուն եմ ասելու։ Ինչպիսի մարդկայից ցանկություններ ունե՞մ չէ։ Հետո էլ հույսեր եմ փայփայում որ մարդ չկոչվեմ։

-Հետաքրքիր ա որ խոսամ․․․ ի՞նչ կասեմ։

Ցանկությունը ժպիտդ տեսնելու ամեն վայրկյան շատանում ա․․․ ականջիս միջի աղմուկի հետ։ Իսկ ժպիտդ մոռանում եմ։ Երևի քեզ էլ եմ մոռանում։ Սկսել եմ չճանաչել։ Երևի չեմ էլ ճանաչել։ Ինչի՞ էլի քեզ վերադարձանք, ես իմ անկեղծությունից էի խոսում։

Ե՞րբ կգա ժամանակը․․․ երբ դուրս կգան էն միջիս արցունքները, որոնց ազատությունը պահել եմ։ Զրկել եմ իրենց ազատությունից։ Չեմ ուզում որ արցունքներն էլ ինձ մենակ թողեն։ Համ ուզում եմ համ չէ։ Երբ ա գալու էն ժամանակը երբ էլ ոչինչ չուզենամ։ Շատ բան եմ ուզում։

Իսկ ձեզ իմ լռությունը կնվիրեմ։ Երևի փոխվել եմ։ Երևի չեք նկատել, որովհետև չեմ փոխվել։ Անիմաստ պտույտների շարան ա դառել կյանքս։ Կամ էլ միշտ ա էտ էղել։ Էն տնակների մեջ նենց լավ էր։ Փոքր էին․․․ քո մատների նման․․․ աաաա էլի դու՛։ Զզվցրիր էլի։
Տնակների մեջ մի վայրկյան․․․ մի վայրկյան լսվեցին ոտներիս ձայները, ձեր ձայները երկրորդ պլան անցան և ես լսեցի ոտներիս խրթ-խրթոցը։

Հաճելի ա էն կանաչ տերևներին նայել որը Արևի լույսն ա արտացոլում։ Գիտե՞ք հին ծանոթները ոնց-որ հին օրագրեր լինեն։ Կարդում ես ու հասկանում ես թե ինչքան ես փոխվել։

-Այո ես մարդկանց կարդում եմ։ Էտ հաճելի ա։

Երևի Լուսինն ու Աստղերը հոգնել են մեզանից ու գնացել են: Գնացել են ու թողել են մենակ: Մենակ էս միագույն երկնքի հետ: Միագույն... ու առանց գույն երկնքի հետ: Թողել են անիմաստ և անպատասխան հարցերի դիմաց։ Ինձ մի երգ են թողել։ Հոգնել եմ ես էտ երգից։ Անհետաքրքիր ա դառել։

Կշարունակեմ քայլել։ Քայլել անծանոթ ճանապարհով, որը ինձ ծանոթ դարձավ։ Ճանապարհով որտեղ լուսաբացը լույս չունի։ Ձեր հայացքները կճնշեն, իսկ ես փախնելու տեղ չունեմ։ Երևի էլի քեզ կհիշեմ, կհիշեմ թե ոնց եմ մոռանում։

Մտքերս կառավարել չեմ կարողանում։ Այ այտքան փոքր արարած եմ, նույնիսկ մտքերս կառավարել չի ստացվում։

Ցանկությունը մարդկանց սերը տեսնելու կա, բայց էս անձրևը չի թողում։ Անձրևը ոնց-որ չուզենա կանգնի։ Ուզենա մաքրի։ Չի հասկանում էլի որ անհույս ա։ Դուք ձեր անձրևանոցներով եք իրանից պաշտպանվում, ինքը ձեր հոգիներին չի հասնում։

-Անձրևի աչքերը տեսել ե՞ս։

Մեկ-մեկ մտքիցս թռնում ես հետաքրքիր ա ուր ես գնում։ Ես չեմ էլ նկատում։ Մեկ-մեկ նենց մեղավոր եմ ինձ զգում։ Մտքերս նենց արագաշարժ են, հեչ իրանց տիրոջը չեն քաշել․․․ այո ես իրանց տերն եմ․․․ մուհահահահհա։ Ում իրանք ոչ էլ ենթարկվում են․․․ իսկ արդյոք պետք ա ենթարկվեն։ Չգիտեմ է։ Ինչի՞ ենք ծնվել եթե հարցերը միայն շատանալու են։

Պարտականություններս քիչ են, բա ինչի՞ են ձեր հայացքները էտքան ծանր։ Անըդհատ ինչ-որ բան սպասում եք, էտ էլ ա անարդար։









09.03.2015

Ցիկլ կամ մտքի թռիչք

Մութ սենյակում կտավների վրա ընկած ստվերը ավելի լուսավոր է, քան մարդկանց աչքերի միջի փայլը:Ու ինչի՞ են մարդիկ իրանց այդքան սիրում: Ես էլ եմ մարդու սիրում... ես էլ եմ մարդ: Ինչ տհաճ ա ընկալել ոչինչ չիմանալու փաստը... շատ ա կպնում էն մարդկային ինքնասիրությանը: Էս վերջերս մարդ լինելը շատ ա խանգարում:
-Կգա՞ս գնանք:
-Ու՞ր:
ինչի ա ձեզ հետաքրքրում հենց այդ հարցը... ՄԱՐԴԻԿ:
-Գնանք էլի, կարևոր չի թե ուր... կարևորը գնալն ա:

Առավոտյան ես ծաղիկները չեմ ջրում, որովհետև չեմ սիրում ծաղիկ ջրել, համ էլ ծաղիկներ չունեմ:
Ես ունեմ մի բան... Արև: Հեռվում: Հեռվից անթերի ա: Հետաքրքիր ա եթե Արևին մոտիկանամ ես էլ կդառնա՞մ Արև:
-Ըհըմ... հրաշք կլիներ լինել Արև Արևի համար:

Սիրուն աշխարհում ենք մենք ապրում: Դե իհարկե էտ էլ չենք գնահատում, ու ընկնում ենք էն մանրուքների հետևից: (կներեք մեկ-մեկ բորբոքվում եմ էլի)

Սկսել եմ սիրել ոտքերս բռնել... ձեռքերով էլի: Տենց ոնց-որ մարմինս իրա հարազատ դիրքում լինի: Ու սիրում եմ էտ պահին նայել երկնքին: Փորձել ե՞ք աստղերին նայեք ու ձեր գլուխտ պտտել: Քեզ մի ամբողջ երկիր մոլորակ ես զգում:

Իրոք ինձ ձյունը մի-քիչ շատ էր պետք: Մի-քիչ չէ... շաաատ-շաաատ էր պետք: Էն ձյունը որ Լուսնից պոկվել ու թափվում ա մեր վրա, որ մի-քիչ հասկացնի ինչքան ենք կեղտոտել ես աշխարհը: Ինչքան ենք հեռվացել ինքներս մեզանից... էն սպիտակից:

Ես սիրում եմ: Սիրում եմ քեզ, սիրում եմ երաժշտությունը, ու էլ ոչ-ոքին:
Քեզ սիրելուց ինձ սիրելը մոռացա: Հետո պարզվեց ավելի շատ եմ սկսել ինձ սիրել:
Չգիտեմ էլ, որոշեցի էն դիմակներ ա ինչ ա էտ ամեն ինչը հանել: Ու մենակ մի ժպիտ ունենալ: Էն էլ պարզվեց էտ սխալ ա: Կներեք: Հիմա ես իրոք ոչինչ չգիտեմ: Դրա համար էլ կլռեմ: Ու հիմա ես ձեր համար եմ լռում, որ դուք իմ լռությունը լսեք...
 -Արի լինեմ բոլորի նման:
-Տենց քո նման չես լինի:
-Դե կլինեմ իմ նման:
-Տենց էլ բոլորի նման չես լինի:


Ու էս մութ սենյակում ես իմ թարթիչներն եմ տեսնում, բայց Լուսնին չեմ տեսնում: 

Առավոտ: Վակում: Աղմուկ: Տհաճություն: Անօգնություն: Դու: Գիշեր:


02.03.2015

Ուղղակի :)

Երբ գալիս է այն պահը, երբ ունես ամեն ինչ ու ունես ոչինչ: Դու չգիտես, դու էգոիստ ես թե ոչ: Գնում ես լվացվելու, բայց իրականում արցունքներդ ես ջրի հետ խառնում: Ու էտ ամեն ինչից հետո գալիս է պահը երբ սկսում ես պտտվել: Պտտվել փորձելով հիշողություններդ դուրս շպռտել:
-Գիտես չէ՞ որ չի ստացվի:
-Ես ոչինչ չգիտեմ:
Էս ամեն ինչը այնքան մեծանում, որ մեկ-մեկ ինձ թվում ա որ հիշողություններս ինձանից շատ են: Այո, դառա այն մարդը ով կարա ապրի իր հիշողություններով: Էս անգամ ուրիշ էր վերջը: Իրականը շատ էր այս անգամ:
-Ի՞նչի ավարտվեց:
-Չգիտեմ, երևի ես եմ մեղավոր:
-Չէ, ես:
-Երևի ինքը:
-Չէ մենք:
-Չէ ես:
...
Երբ նայում ես աչքերին: Ու զգում ես ոնց ա խավարը սկսում պարուրել էտ աչքերը: Տեսնում ես, ու ոչինչ չի ստացվում անել: Էտ ժամանակ սկսում ես հիշել: Հիշել էն լուսավոր աչքերը:
-Ի՞սկ էտ ում աչքերն են:
-Հայելու միջի աղջկա:
 Ինքնախաբեություննել անցավ: Ու էլի մնացին հիշողությունները:Կջնջեի: Կջնջեի, որ դառնայի էն պարզը:
-Էրեխա ես էլի:
-Ես էտ չեմ ժխտում:
-Էգոիստ ես էլի:
-Ի՞նչի մենակ դուք ունեք հնարավորություն դատելու: Ե՞րբ ա եղել ձեր դատելու ժամանակը, ու ոնց եմ եսէտ բաց թողել:
Մի սենյակից դուրս ենք գալիս մտնում ենք մյուսը․․․ սովորական գործընթաց։
Երևի էս հենց էն պահն ա, երբ ես ու դու մենակ ենք։ Մեն-մենակ․․․ իմ մեջ․․․ երկուսովս նստած նայում ենք իրար։ Դու լռում ես։ Ես էլ խոսալ չեմ ուզում։ Ու հիմա։ Հենց հիմա։ Կարամ տամ քեզ ամեն ինչ։ Հասկանալով որ էտ ամեն ինչը քո համար ա։ Հետաքրքիր ա ո՞նց էս ըտեղ։ Իմ մեջ դու լռում ես, իսկ դրսում քո ձայնը տալ չես ուզում։ Մի էլ տու։ Թող քեզ շատ մնա։ Ինչքան տաս․․․ մեկ ա հետ եմ տալու։ Ու թող էն ժամանակ կողքս էիր, մի-քիչ հեռու, մի-քիչ մոտ․․․ հիմա մեջս ես։ Ամբողջ հոգովս տարածվում ես․․․
-Ժպտա՞մ։
-Ժպտա։
-Ու ի՞նչի տխրեմ, եթե կարամ ժպտամ։
-Ճիշտ ես։
-Սիրում եմ քեզ։
-Ափսոս։
-Նյետ։
-Դեբիլ ես էլի։
Ու իրականը ավարտվեց․․․ անիրականը դեռ էնքան կշարունակվի։ Մի օր էլ կգա․․․ էտ երկուսից Լուսոն կազատվի։ Երբ կլինի ընդմիշտ, ու չի լինի հիշողություն։
-Դեբիլ եմ էլի։