28.01.2014

Моя большая Семья...


Нам хорошо именно там, где мы можем почувствовать себя защищенными, будто укрытыми теплым, мягким одеялом. И такое место, находясь в котором мы ощущаем себя очень спокойно и уверенно, это — наш дом. Дома всегда царит особая атмосфера. Атмосфера любви, заботы, понимания. Есть такое выражение «домашний очаг». И именно этот «очаг» согревает нас и нашу душу в минуты, когда им плохо от холодных печалей, обид и разочарований. Дом никогда не может быть очагом, если в семье нет понимания дружбы и взаимовыручки. Я счастливый человек потому что у меня такая семья. У нас очень творческая семья, и я горжусь этим. Когда я дома у меня всегда хорошее настроение, потому что со мной все те, кто мне дорог и они всегда поддержат меня. Я самая младшая в семье, и часто пользуюсь этим. У нас дома часто бывают обсуждения и творческие спроы, и я как губка впитываю всю информацию.
Сейчас брат с сестрой на гасторлях и наш дом опустел. Я часто думала хорошо ли быть единственным ребёнком в семье, но сейчас я тоскую и мой вздох не полный. Я горжусь, что родилась в этой семье… и очень люблю наш дом.

22.01.2014

Պարու՜յր Սեւա՜կ... ես սիրահարվե՜ցի


Բացահայտում եմ ու բացահայտում, հիանում եմ ու հիանում: Այսքան տաղանդավոր գրող ունենք, այսքան մեղմ: Կարդալուց մտքումս երաժշտություն էր հնչում, կարծես ամբողջ աշխարհը կանգ առներ, որպեսզի ես կարդամ: Միշտ էլ սիրել եմ Սեւակ, բայց սիրել, որովհետև մերոնք են սիրել, իսկ հիմա ես ուղղակի սիրահարված եմ: Ամեն մի բառի... ամեն մի տառի մեջ սեր կար, զգացմունք(չեմ սիրում կիրք բառը, բայց կիրք էլ կար): Կարդացի մի շնչով, ինձ թվում ա՝ նույնիսկ չթարթեցի: Հա, մոռացա ասեմ՝ ինչ էի կարդում... ինձ թվում է Սեւակի ամենահայտնի շարքը՝ «ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ»: Բառեր չունեմ... նենց սիրահարված եմ, ուզում եմ գժություն անեմ, ուզում եմ գոռամ... ուզում եմ միշտ Սեւակ կարդամ... ^_^ ^_^ ^_^ ^_^ ^_^

15.01.2014

Աղայանական օրերը երբեք չեմ մոռանա...


Հիշում եմ ապրիլ ամիսն էր... ես բացահայտեցի նոր ՀԱՅ գրող՝ Ղազարոս Աղայան:
Աղայանական նախագծի շնորհիվ շատ բան սովորեցի: Միշտ մտածում էի, թե ինչպիսին պետք է լինի իսկական մանկավարժը, ու պատասխան չէի  գտնում: Աղայանի հոդվածը կարդալուց հետո ես հասկացա, թե ինչպես է մանկավարժը սիրում իր սովորողներին:
http://lmlke.blogspot.com/2013/03/blog-post_21.html - Սա էլ իմ վերլուծությունն է «Նպատակ դաստիրակության» հոդվածի մասին:
Դասարանում Աղայանին քննարկեցինք: Քննարկում էինք Աղայանի եռանկյունին: Հաճելի քննարկումներ էին: Այդ քննարկումների շնորհիվ ևս մեկ Աղայան հայտնաբերեցի:
http://lmlke.blogspot.com/2013/03/blog-post_22.html - Իմ մտորումներն են Աղայանական եռանկյունու մասին:
Նախագիծ, որը չեմ մոռանա: Հիշում եմ. սկզբում մտածում էի, որ անհետաքրքիր է լինելու, բայց եղավ հակառակը... ՇԱՏ հետաքրքիր էր:

13.01.2014

Սիրահարվեցի… Հիասթափվեցի… Սիրահարվեցի… ու տարին ավարտվեց

Տարի… 365 օր, որոնք անցան, ու ես չնկատեցի: Ես հիշում եմ օրեր, հիշում եմ տպավորություններ, բայց 365 օր չէր… հաստատ: Չեմ հասկանում ինչից է, որ ոչ ոք չի զգում այդ 365 օրը: Հիմա ուզում եմ պատմել իմ տարին… ինչքանը հիշում եմ այդ 365 օրվանից:
Տարին սկսվեց… Ես դեռ 8-րդ դասարան էի, ու մեր Ֆրեդը դեռ մեր դասարանից էր: Նույն գիժ դասարանն էինք ու նույն գժություններն էինք անում: Գժվում էինք ու սովորում: Ինչպես միշտ մեր կրթահամալիրում ինչ-որ բան վերանորոգվում էր: Մոռացա ասեմ. մեր մոտ դեռ պատեր կային… ինչ օրեր էին, ինչ օրեր:
Ամառ… եկավ ամառային ճամբարը, որը ես կյանքում չեմ մոռանա: ՌՈՔ-ՌԵՓ-ՓՈՓ երաժշտական փառատոնը մենք էին կազմակերպում: Ես էի, Աստան, Նարեն ու Մարիամը, և իհարկե ընկ. Մերին: Հա, այդ ժամանակ ես ծանոթացա երկու տաղանդավոր ու շատ լավ մարդկանց հետ՝ Մարիամի ու Նարեի: Սկսեցինք աշխատել: Ամբողջ օրը վազվում էինք ու վազվզում… ու դա ինձ դուր էր գալիս: Հիշում եմ՝ ինչքան եմ անհանգստացել ու ինչքան բան եմ սովորել: Գալիս էի տուն ու ես արդեն արժանի էի բազմոցին  պառկելու, քանի որ լավ հոգնում էի: Կարելի է ասել՝ այդ օրերին ես ինձ մի քիչ մեծ զգացի: Հիմա որ այսպես պատմում եմ, չմտածեք, որ սխալներ չեմ արել… այնքան բան կփոխեի ու ավելի լավ կանեի: Ու ավարտվեց փառատոնը… ու սկսվեց ամառը: Ամառ, որից հիշում եմ երկու օր… մի օր, երբ մազերս կտրեցի, և մյուս օրը, երբ Հայկը, Ֆրեդը ու Գրիշը մեր <<քյառթու>> բակում բարձր գոռում էին Լուսո:
Սեպտեմբեր… վերջապես եկավ սեպտեմբերը, ու ես սկսեցի նորից ապրել… Կարոտել էի բոլոր ընկերներիս: Հա, ես արդեն 9-րդ դասարան էի ու ինձ Միջինում ամենամեծն էի զգում: Հիշում եմ, երբ 3-րդ հարկում Տիկին Մարիետը մեզ ներկայացրեց նոր սովորողներին: Էլիզը, Վիտալին, Էրիկը, Վլադը մեր նոր սովորողներն էին, ովքեր շատ լավն են: Ես արդեն Վոկալի և Ֆլեյտայի 2-րդ դասարան եմ, իսկ Շվին՝ 3-րդ: Սկսեցինք դասերը… ու մինչև հոկտեմբեր նորմալ բան չեմ հիշում: Հոկտեմբերին սկսվեց իմ տարվա ամենահիշելի պահերից մեկը՝ ՀայՖեստը:
«ՀայՖեստ Միջազգային թատերական փառատոն». ինչքան եմ ասել այս բառերը հոկտեմբերին: Քուրիկս է այնտեղ աշխատում (անընդհատ մոռանում եմ նրա պաշտոնը) , եղբայրս էլ է աշխատում, բայց եղբորինս հիշում եմ, եղբայրս բացօթյա միջոցառումների պատասխանատուն է: Կարելի է ասել՝ նրանք իմ «ՇԵՖԵՐՆ» էին: Ես վազվզում էին, փոքրիկ հարցեր էի լուծում, բեյջեր էի կտրտում, թերթիկներ էի բաժանում, Տիկնիկայինից ՆՓԱԿ էի վազում: Ու ես ուղղակի երջանիկ էի… ունեցա նոր ընկերներ: Բոլորը Թատերական ինստիտուտից են… չեք ճանաչի:  Էլի մի քիչ մեծացա, մի քիչ չէ, լավ էլ մեծացա: Քչիչ շատից իմ Երևանի փողոցները սկսեցի սովորել: Ու վերադարձա դպրոց…
Դպրոցում լավ հետ էի մնացել դասերից… ու ասեմ այս կիսամյակ լա՜վ եմ բացակայել: Եկավ ծնունդս… հոկտեմբերի 27,  ու մերոնք կատարեցին իմ երազանքներից մեկը… ես ունեցա ԿԻԹԱՌ: Իհարկե դեռ լավ չեմ նվագում, բայց շատ երջանիկ էի:
Նոյեմբեր… գրեցի իմ առաջին դաշնամուրով երգը…Դեկտեմբեր…նոր երգեր գրեցի… ու ճամբար: Ճամբարի առաջին շաբաթը անցկացրեցինք Գեղարվեստի ավագ դպրոցում, ու ես արդեն հասկացա, թե որն է լինելու իմ ավագ դպրոցը:
Ու դասերը ավարտվեցին…մտածեցի՝ արդեն ժամանակն է հանգստանալու, բայց ոչ: Ես գնում էի երաժշտական, ու մենք պատրաստվում էինք մեծ համերգի՝ «ՇԵԼԿՈՒՆՉԻԿ», ես փոքրիկ մաս էի նվագում Ֆլեյտայով, բացի դրանից ես ունեի քննություններ: Լավ անհանգստացա և Ֆլեյտան էլ, Շվին էլ, Վոկալն էլ 9-ը ստացա: ԲՌԱՎՈ՜ ասացի ու դուրս եկա: Ու լավ հոգնում էի… բայց Աստայի հետ դեբիլություններ անելը ինձ էլի էներգիա էր տալիս, ու մենք էլի պարապում էինք:

Տարին ինձ համար մեծ նշանակություն չունի…  Ավարտվեց, սկսվեց, ավարտվեց. կարևորը քո նպատակին ձգտելն է: Ու ինձ թվում է՝ այս տարի ես մի քիչ ավելի մոտեցա իմ նպատակին… Բարի տարի բոլորիս…