29.11.2014

Քայլ N2


Մեկ... երկու... երեք... մի քիչ էլ պատրաստվենք ու...
Ես պատրաստ չէի. ես այնքան էի պատրաստվել, բայց մեկ է պատրաստ չէի: Երաժշտությունը բռնեց ինձ... երաժշտությունը բռնեց հոգիս: Շարժվել չէի կարող, շարժվել չէի ուզում... ոչինչ չէի ուզում: Ոչինչ չկար: Չկաjին առաջին ջութակները, չկար դիրիժորը/խմբավարը, չկար հանդիսատեսը, չկար բեմը, չկար շենքը... ոչինչ չկար... Կար մի բան... Երաժշտություն... իսկական երաժշտություն:
Ես հիացած եմ, ես ապշած եմ, ես Տիեզերք եմ: Ես հասկացա... ես հասկացա, թե ինչ է երաժշտությունը: Ես հասկացա, թե ինչ է իմ երաժշտությունը:
Ես տեսնում էի երաժշտությունը... ես զգում էի երաժշտությունը... երաժշտությունը ինձ հպվում էր... ես էի երաժշտությունը:
Ու ժամանակը կանգնեց... ես դարձա երաժշտություն, իսկ երաժշտությունը դարձավ Տիեզերք: Ես հասկացա, թե ինչ փոքր է մարդը, ու թե ինչքան մեծ բան կարող է ստեղծել հենց նույն մարդը: Ես հասկացա, թե ինչ փոքր է մեր Տիեզերքը, ու թե ինչքան մեծ է մեր միջի Տիեզերքը:
Ես շատ բան հասկացա... չհասկանալով հասկացա:
Ես հասկացա որ «ԱՆՈՒՆԸ» ոչինչ է, կարևոր չէ... ամենակարևոր պահերին անունը պետք էլ չէ: Երբ երաժշտությունը մտավ մեջս, կարևոր չէ, թե ով էր գրել այդ երաժշտությունը, կարևոր չէր, թե ով է կատարում, կարևոր չէր նրանց անունները, կարևոր չէր նոտայի անունը... կարևոր էր մի բան՝ երաժշտությունը: Մարդիկ սխալ ճանապրհ են ընտրել... նրանք ընկել են անունների ետևից, նրանք ցածր բանի ետևից են ընկել: Ես էլ էի դրա հետևից ընկել...
Ու կրկին երաժշտությունը օգնեց...
Հիշում եք չէ՞: Հիշում եք չէ՞, որ ոչինչ չկար... Կար Տիեզերք... որտեղ ոչինչ չկար... կար Երաժշտություն: Ես էլ չկայի...
Ու ես կրկին մի բան հասկացա... Ես հասկացա ինձ... ու իմ նպատակները ինչպես երաժիշտ: Ես մենակ չեմ... ես իմ աստղ Աստաի հետ եմ ^_^ սա արդեն մեր երկորդ քայլն էր...
Քայլ N1 - բացահայտել երաժշտությունը
Քայլ N2 - ունկնդրել երաժշտությունը
արդեն արվա՜ծ են
մնացին
Քայլ N3 - կատարել երաժշտությունը
Քայլ N4 - ստեղծել երաժշտություն
~~~~~ ու, անկեղծ, ես հավատում եմ... ես արդեն հավատում եմ...

Հ.Գ. եթե հանկարծ էլի կատարեն Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան... առաջարկում եմ... խնդրում եմ... գնացեք ու բացահայտեք ձեր երաժշտությամբ լի Տիեզերքը:



28.11.2014

Զգացել եմ: Զգացել եմ, որ անըդհատ դու ես մտքումս: Դու ես շարժումներումս: Դու ես իմ մեջ... ու հիմա ես դու եմ: Հաճելի է արդյոք? Այո՜... հաճելի է ունենալ Տիեզերք: Այո՜ դու իմ համար Տիեզերք ես: Ում չեմ կարողանում բացահայտել: Եթե անկեղծ, ինձ պետք էլ չի քեզ բացահայտել... չէ որ դու իմն ես, իսկ իմ միջի սերը քոնն է: Ամեն ինչ այնքան պարզ է ու անհասկանալի...

Ուզում եմ որ ֆիլմ լինի: Ես լինեմ հերոսը: Որտեղ միայն իմ մտքերը ճիշտ լինեն: Ու ես լինեմ անկեղծ... իսկ դու ճանաչես ինձ միայն անկեղծ: Ուզում եմ ամեն ինչ դժվար լինի, բայց վերջում հաստատ լինի... ամեն ինչ լինի: Ուզում եմ ամեն ինչ լինի: Ամեն ինչ իմը լինի: Չեմ ուզում ոչինչ կորցնեմ: Վախենում եմ կորցնելուց: Զարհուրում եմ... զարհուրում եմ կորցնելուց:
Չեմ վախենում որ քեզ կկորցնեմ: Ես արդեն կորցրել եմ: Անհետ կորցրել եմ: Դու մահացել ես:

Չէ՜՜՜: Դու կաս: Իմ մեջ ընդմիշտ կլինես: Տիեզերքս կլինես: Տիեզերքը կորցնել չի ստացվի (փորձել եմ):
Կարիք չեմ զգում քո ձայնը լսելու... ես արդեն լսում եմ... ականջներումս միայն քո ձայնն է:
Կարիք չեմ զգում քո երեսը տեսնելու... ես արդեն ունեմ քո երեսը իմ մեջ... Տիեզերքս դու ես:
Կարիք չեմ զգում քեզ գրկելու... ախր իմ մեջ ես: Իմ մարմինս միշտ գրկում է քեզ... գրկում, ծածկում ու պաշտպանում:
Ու կլինեմ ես անկեղծ... կսիրեմ քեզ Տիեզերք: Կլինեմ հեռու... կլինեմ մոտիկ: Կլինեմ ես, իսկ դու կլինես Տիեզերք: Իմ մեջ: Չեմ տա քեզ ոչ-ոքին: Չեմ կարող տալ: Չեմ ուզում տալ:
Չգիտես էլ որ իմ մեջ ես... որ դու՛ իմ միակ Տիեզերքն ես: Կարևորը ես գիտեմ: Կարևորը քո ձայնը լսել կարող եմ... ու կարևորը իրոք սիրում եմ քեզ... Տիեզե՜րք:

Հ.Գ. մի օր կկարդաս... հաստատ կկարդաս :)

27.11.2014

Ոչ մի ընդհանրություն: Առակ չարի և բարու մասին


Զայրույթը ուներ մի տղա: Տղայի անունը՝ չարք: Այնքան չարությամբ լի էր տղան, որ նույնիսկ զայրույթին էր դժվալ: Եւ նա որոշեց Զայրույթը ամուսնացնել որդուն, որևէ բարերարի հետ: Ո՞վ գիտի, կարող է մի-քիչ հանգստանա տղան և կյանքի վերջին տարիները նրանց երկուսի համար էլ հեշտ կլինի:
Փախցրեց նա Ուրախությանը և ամուսնացրեց նրա Չարքի հետ:
Այդքան էլ երկար չտևեց այդ պարտադրված և կամքից դուրս ամուսնությունը: Բայց ամուսնությունից մնաց մի երեխա, որին էլ կոչեցին՝ Չարաճճի:
Այո, ոչ մի ընդհանուր բան չի կարող լինել բարու և չարի միջև: Բայց եթե հանկարծ մի բան լինի, այդ բանից բարի բան մի սպասի:

Թարգմանեց՝ Լուսինե ՄԼՔԵ-Գալստյանը... ես էլի :)
Աղբյուրը այստեղ

25.11.2014

Անուն չեմ ուզում դնել


Բարև: Չէ: Ողջույն: Չէ: Բարլուս: Այ սենց լավ ա:
Գրում եմ քեզ՝ մարդու ում կյանքում ոչ մի տեղ չունեմ, ինչքան էլ փորձել եմ մի փոքր տեղ ունենալ, ումից հեռու եմ... ում հոգուց միլիոնավոր մղոններ հեռու եմ: Ով լռում ա, ով անտեսում ա, ով նեղացնում ա... ում համար ես ոչինչ եմ... իսկական ոչինչ... ու ով ինձ փրկում ա, ինձ ժպտացնում ա, ինձ երգացնում ա, երաժշտությունն ա իմ...
Գրում եմ... վախենում եմ... անկեղծանում եմ... երջանկանում եմ... տխրում ու սիրում:
Տրամաբանական շարունակություն:
Ո՞նց ես: Հիմար հարց: Որին ոչ-ոք երբեք անկեղծ չի պատասխանում: Մարդիկ գրում են «ԼԱՎ» ու սմայլիկի առկայությունն ա իրանց տրամադրության նկարագրությունը: Իսկ ես միշտ անկեղծ եմ քեզ հետ: Երևի էտ էլ չես նկատում, ուր մնաց որ մի հատ էլ գնահատես: Սմայլիկիդ բացակայությունն ա ինձ էտ ապացուցում: Սմայլիկ որ դու ալարում ես դնես... չէ դու թանգացնում ես այն: Երբ դնես սմայլիկ, ես կմտածեմ թե ինչքան մեծ բան արեցիր: Կգնահատեմ: Իսկ դու չես նկատի: Չէ ես չեմ բողոքում: Ես ուրախ որ գոնե կաս: Դու հենց դու... միայն դու:
Ո՞նց ես: Չէ: Ես սիրում եմ քեզ:
Նկատեցի՞ր թե ոնց մահացար իմ հոգում: Ու նորից ծնվեցիր: Ու պարզվեց հոգուս մեջ դու անմահ ես: Հոգուս մեջ արդեն տիեզերք ես: Գռազ եմ գալիս չես նկատել: Ոչինչ չես նկատել:
Հիմար իրավիճակում եմ: Հիմար վիճակում էի երբ հասկացա:
Մի օր հո իմ սիրտն էլ կկանգնի, բայց արդեն իմ սրտի մեջ քո սիրտը երբեք չի կանգնի: Չէ: Քո սիրտը միշտ իմ սրտում կխփխփա (չեմ սիրում, ոչ զարկել, ոչ էլ բաբախել բառերը, շատ պաթոսով լի են): Տիեզերքը երբեքչի անհետանա... Տիեզերքը ընդմիշտ կմնա...
Ուշադիր կարդա... դու կարևոր ես իմ համար... Իմ բառերը թող միքիչ՝ շատ քիչ կարևոր լինեն քո համար:
Զգու՞մ ես Ես տալիս եմ... ամեն օր... ամեն ինչ... քեզ եմ տալիս...
Ուզում եմ դատարկվեմ... ուզում եմ մեջս ոչինչ չլինի... ուզում եմ ամեն ինչ քո մեջ միայն լինի:
Գիտես ինչի՞... որ քեզ տանեմ իմ մեջ: Ու կստացվի մի Տիեզերք, որտեղ կլինես դու: Ու իմ Տիեզերքում կլինես միայն դու... մնացածը կլինի ոչինչ...
Գանք ներկա... ես տալիս եմ... ես կտամ, ու ես կսպասեմ: Իսկ դու... դու միայն նկատիր, թե ինչպես եմ «ինձ» տալիս քեզ...
Երազե՜Մ... որ մի օր ցույց կտամ իմ Տիեզերքը: Չգիտեմ կուզենաս թե ոչ, բայց ես հաստատ կունենամ Տիեզերք: Իսկ դու կունենաս ինձ... քո մեջ:
Ո՞նց ես: Չէ: Ես սիրում եմ քեզ:
Տրամաբանական ավարտ...


18.11.2014

Այո...

Այո: Անկեղծ եմ: Կարծրատիպերից դուրս եմ: Ես` ես եմ:
Անիիմաստ ա քո հետ խոսալը: ԴՈւ մեկա չես լսելու, չես ընկալելու քեզ մոտիկ չես ընդունելու: Նեղացնելու ես, նեղացնում ես:
Այո: Դու ինձ չես լսում: Դու ուրիշին ես լսում: Դու ուրիշինն ես: Դու միշտ նրանը կլինես:
Այո: Երբեք «մենք» չենք լինի: Երբեք դու ինձ չես ճանաչի: Երբեք ես քեզ չեմ ճանաչի:
Այո: Ես կհորինեմ: Քո ես-ը կհորինեմ: Ու կսիրեմ: Կսիրեմ: Իսկ դու չես սիրի:
Այո: Ժամանակը կանգնեց: Ես քեզ եմ սիրում: Ժամանակը առաջ չի գնում: Ես քեզ եմ սիրում:
Այո: Քո ժամանակը առաջ ընկավ: Դու նույնիսկ իմ մասին չես հիշում: Դու ինձ չես հիշում:
Այո: Ժամանակները տարբեր են: Ոչ մի հույս չի մնացել:
Այո: Չեմ ուզում քո հետ լինել: Ուզում եմ քեզ սիրել:
Այո: Սիրում եմ քեզ:
Այո: Դու էլ ես սիրում, բայց ցավոք ես չեմ: Բայց ես ուրախ եմ: Որովհետև դու գոնե սիրել գիտես:
Այո: Ես օպտիմիստ եմ:
Այո: Ինձ դա դուր է գալիս:
Այո: Ոչինչ չպատահեց, բայց ես լավ եմ:
Այո: Ես սիրում եմ ու ես լավ եմ: Հույս ունենալով որ մի օր կհիշես... ինձ կհիշես...

Հ.Գ. Այո: Հաստատ կհիշես:










12.11.2014

Երջանկությունս պատճառ ունի...

Ողջունում եմ ձեզ իմ վիրտուալ օրագրում: Այսօր շատ կարևոր բան եմ հասկացել իմ ու ձեր համար, ու չեմ կարա ձեր հետ չկիսվեմ: Հուսով եմ կարդացող կլինի :Ճ
Շատ անպատասխան հարցեր ունեմ ներսս, որոնց պատասխանների համար երևի ամբողջ կյանքնել հերիք չի լինի, բայց ինձ շատ անհանգստացնող երեք հարց կար:
Ի՞նչ է նշանակում սիրահարվել...
Ի՞նչ է նշանակում սիրել...
Ի՞նչ է նշանակում հրապուրվել...
Հիմա դուք կմտածեք որ մենք այս հարցերի պատասխանը գիտենք, բայց ով է ասել է ! Ով է սահմանել այդ պատասխանները, որ սերը երբեք չի ավատվում, հրապուրվելը իսկական զգացմունք չի, սիրահարվելուց քո սիրտը արագ է խփում ու էլի լիքը սահմանված բաներ: Երևի սահմանողնել ա իրա հարցի ու պատասխանի մեջ խճճվել, ու գռազ եմ գալիս որ սահմանողը հաստատ մեծ ՁՅԱՁՅԱ ա էղել որը երբեք չի սիրահարվել: Ու ես հասկացել ե՜՜՜մ... Յուհու՜՜՜ ես հասկացել եմ: (Փորձում եմ մտքերս դասավորեմ)
Մենք... Չէ՛, ես ծնվում եմ, ու իմ մեջ կա սեր: Ես էտ սերը պետք է տամ: Ու այդ մարդը ում պետք է տամ, ես նրան պետք է գտնեմ: Չեմ խոսում սպիտակ ձիու վրայի արքայազնի մասին խոսում եմ հենց սիրո մասին, որը մեր շուրջ է: Երբ ես ծնվել եմ իմ մեջ եղել է սեր դեպի ընտանիքիս անդամները, որոնց առաջինն եմ գտել: Եղել է սեր դեպի ընկերներս, ում դժվարությամբ եմ գտել ու միանգամից եմ ամբողջ սերը տվել: Ու այդ սերը իմ մեջ է, ու հիմա էլ կա, ու դեռ շատ կա, քանի որ դեռ շատ մարդ կա ում պետք է տամ: Մենք չենք փնտրում էտ մարդկանց, մենք ուղղակի գտնում ենք: Մեկ-մեկ լինում է որ սխալ մարդկանց ենք սեր տալիս, քանի որ մեր սերը նրանց հագով չի լինում, բայց մի անհանգստացեք, քո սերը քեզ հետա գալիս, որ գնա ճիշտ տիրոջ մոտ: Ես համոզված եմ երբ ես ծնվեցի իմ մոտ կար սեր դեպի մի քանի հոգի ում ամեն օր բարևում եմ, ու երջանիկ եմ որ ամեն բարևովս իրանց միքիչ սեր եմ տալիս: Սիրել նշանակում է քո հոգու մեջ ծնված սերը տալ այն մարդուն ում համար դա ստեղծվել է: Թե ոնց ես դու ուզում տալ չգիտեմ, բայց որ գտնես հաստատ կիամանս: ՈՉ մի տեղ գրված չի ինչպես տալ դրա համար ազատ  ու անկաշկանդ զգա քեզ: Սխալ ձև չկա սեր տալու: Սիրահարվել դե հենց այդ պահն է, երբ այդ մարդու համար քո հոգու սերը այդ մարդու համար տալիս ես իրեն (առաջին անգամ էլի :Ճ): Հաստատ քո մոտ է եղել որ ինչ-որ մարդու միանգամից ես սիրել, ուրեմն հեշտ ես միջի սերը գտել: Մեկ-մեկ էլ եղել է որ միքիչ խոսացել ես ու նոր ես նրա սերը քո մեջ գտել: Էտ էնքան դԶող պահ ա (մենակ էտ բառն էր սազում :Ճ ): Հրապուրվել դա երբ դու շատ ժամանակ է քո մեջ սեր ես ման տալիս, բայց տիրոջը չես կարում գտնես, սկսում ես բոլորին սեր տաս հույս տալով որ դրանցից մեկի հագով կլինի: Իմ մոտ սենց շատ ա էղել :ԴԴԴ
Սենց շաաաատ կարևոր հարցերի եմ պատասխանել: Չգիտեմ, իմ համար ճիշտ են: Ու ինքս իմ հետ համաձայնվելով սկսում եմ երջանկանալ: Ու գիտեք ես շատ մարդու եմ սեր տվել, բայց ամենակարևորը որ իմ մեջ դեռ լիքը սեր կա... Սե՜ՐՐՐՐՐ

Հ.Գ. արքայազնիս էլ եմ գտել :Դ ակտիվորեն սեր եմ իրան տալիս, ափսոս ինքն էլ ուրիշին ա տալիս :ԴԴԴ









05.11.2014

Աշխարհը բացահայտելու մասին...


Երթուղային: Վերադառնում եմ դպրոցից երաժշտական: Երթուղայինի մեջ ես եմ և մալաթիա շուկայում տանջվող մարդիկ: Երկու վայրկյան առաջ ինչպես միշտ ես ու Աստան ջրիկացել էինք, իսկ հիմա… 
Ինձ ստիտպելով պայուսակիցս հանում եմ ականջակալներս: Ներսիցս ինչ-որ բան չէր ուզում հանել, չէր ուզում լսել: Ստիպելով… զոռով դրեցի ականջներիս: Ամեն մի երգին 10 վայրկյան չէի դիմանում: Հիշեցնեմ որ ես չէի ուզում լսեի: Ոչ մի բառ, ոչ մի նոտա ինձ հաճելի չէր: Ուրիշ էր, ինչ-որ բան ներսումս ուրիշ էր: Մտածելով որ երգացանկի երգերս արդեն հնացել են անջատեցի ու սկսեցի նկատել շատ բաներ որոնք չես նկատում երբ ականջներիդ ականջակալներ են:
Հետաքրքիր բան է: Դու ականջակալները դնում ես ականջներիդ, բայց էտ մի քանի նոտան չի թողնում որ դու տեսնես իրականը: Երևի հենց դա է նշանակում տեսնել երաժշտությունը: Դու լսելով տեսնում ես, բայց չես տեսնում երթուղայինը(որտեղ ես էի) դու տեսնում ես հենց երաժշտությունը:
Հասա տուն: Հոգնած ջարդված: Երաժշտություն լսելու կարիք չէի զգում: Բայց քանի որ առավոտյան հաստատ կունենամ դրա կարիքը սկսեցի լսել և ընտրել իմ սիրած այն երգերից որոնք playlist-իս մեջ չկան: Չեք պատկերացնում: Աղմուկ էր: Ականջներիս մեջ աղմուկ էր: Երաժշտությունը որը լսում էի խառնվում էր: Խառնվում էր ու ստեղծում տհաճ մի աղմուկ: Ու կրկին մի ուրիշ զգացողություն: Աննկարագրելի զգացողություն:
Քայլում եմ: Մայրամուտն ավարտվել է, բայց դեռ խավար կապույտ չէ երկինքը: Պատահական աչքս գրավեց Լուսինը: Սովորական Լուսին չէր: Լիալուսին չէր, կամ ինչ-որ իդեալական ֆոռմա չուներ: Նայեցի, զմայլվեցի, ու սկսեցի հիմար-հիմար ժպտալ: Ու նորից… ու նորից նույն զգացողությունը: Կարծես ժամանակը կանգնեց: Բայց կանգնեց, ու ես չէի ուզում որ այն շարժվեր: Անկեղծ, ես ոչինչ չէի ուզում: Ավելի ճիշտ ոչինչ ինձ պետք չէր:
Կանգնեցի: Նայում եմ: Լուսնի լույսը միայն ինձ համար էր: Ես զգում էի, նա իմն էր, ու ես նրանը: Ուրիշ զգացողությունը չէր թողնում հանգիտ: Ու գիտեք ի՞նչ: Ես զգացի որ իմ մեջ տիեզերք կա: Տիեզերք որտեղ ամեն ինչ կա: Դրա համար ինձ պետք չէին ականջակալները: Պետք չէր ձեր երաժտությունը: Ինձ պետք չէր ոչինչ: Այդ ամենը իմ մեջ կա: Իմ երաժշտությունը միշտ իմ մեջ հնչում է, միշտ չի որ ես կարողանում եմ լսել, բայց երբ որ լսում եմ… ուրիշ զգացողություն է :Դ Այնքան կուզենամ այդ երաժշտությունը որ դուք էլ լսեք իմ կատարմամբ: Բայց չեք կարող: Չէ որ մենք միասին մի տիեզերքի մեջ ենք, ու ամեն մեկս մեր ներսը մեր տիեզերքը ունենք: Ամեն մարդ ունի տիեզերք, իր ներսում, մեծ թե փոքր, ծուռ թե ուղիղ, կարևորը ունի: Զգալ ա պետք էտ տիեզերքը: Չկա ոչ մի տեղ թե ինչպես սովորել զգալ քո տիեզերքը: Ամեն մեկը իր անհատական ձևը ունի, ամեն մեկը պետք է գտնի իր ճանապարհը դեպի իրա տիեզերք: Ու գիտեք ի՞նչ: Կարող է մենք էլ ենք մի մարդու տիեզերքի մեջ, ու մեր մեջի տիեզերքի մեջ մեր նման մարդիկ կան, որոնք ունեն տիեզերքներ: Ու հենց դա է տիեզերքը, որը իր մեջ անհաշվելի տիեզերքներ ունի:
Ու հիշեցի: Հիշեցի որ ուշանում եմ: Ու մոռացա: Մոռացա տիեզերքս: Դրեցի ականջակալներս ու սկսեցի լսել, ու երազել… Երազում էի տիեզերքիս մասին, որի մասին համարյա ոչինչ չէի հիշում: Տիեզերքը անծայրածիր ու զարմանալի բան է էլի, ինչ ասես կլինի դրա մեջ :Դ
Հ.Գ. լույսի Լուսնի մասին շա՜Տ կարճ խոսացի, չեք պատկերացնում ինչ լույս էր: Ածական, նոտա, գույն չկա որ նկարագրեմ էտ լույսը: