27.06.2014

Երազելնել է վնաս տալիս...

Սկսեմ նրանից որ օրագիրս ավարտվելա ու բլոգս կօգատգործեմ մինչև նոր օրագիր գտնեմ (այսինքն այն ամեն ինչը ինչ հիմա գրելու եմ ՇԱԱԱԱՏ անկեղծա): Երազել, երազել, երազել... էտ նենց հաճելիա: Աչքերդ փակում ես ու սկսում եմ տեսնել այն ամենը ինչ ուզում ես: Երազներում դու անկեղծ ես, դու լավն ես, քեզ բոլորը սիրում են: Քո երազներում ամեն ինչ քոնն է:
Միշտ լավատեսաբար եմ վերաբերվել իմ երազներին, ու ինչքան նրանք հեռու են եղել իրականից իրանք ինձ միշտ ժպիտ են պարգևել.... ԲԱՅՑ... մի մեծ ԲԱՅՑ: 
Էնքան երազեցի իմ իրականության հետ կապը կորցրեցի ու էտ կապը գտնելը նենց տհաճ էր... Ինձ թվումա շատ չհասկացաք թե ինչ բլբլթացի, ու ես մանրամասն կպատմեմ/կբացատրեմ...
Agai~~n սիրահարված եմ... երևի... հլը չեմ պարզել 100%-ով :D ու էսօր եզակի օրերից էր երբ ես պետքա դեմ առ դեմ դուրս գայի իրա դիմաց ու նորմալ նայեի իրա ժպիտին... սենց ռոմանԾիկ բաներ: Ու տենց դեպք մեկ էլ ով գիտի թե եեեեեեերբ կլինի: Ու ես ամեն գիշեր նստում երազում էի ու երազում թե ոնց կժպտամ, ոնց կկանգնեմ, ոնց կբարևեմ: Ու ամեն օր ես հասկանում էի որ գնալով մոտիկանում եմ... 
Ու եկավ էս հիշարժան օրը: Ես արդեն հույս չունենալով որ «կզմայլվեմ» իրա ժպիտով թթված նստած էի... ու պարզվեց որ մի քիչ այն կողմ ինքնա... ախր ոնց ասեմ որ չգիտեի ոնց շնչեի.... ուզում էի ուշադրություն մի քիչ... շաաաատ քիչ... գոնե հայացք էլի: Չգիտեմ ինձ թվումա ես չստացա էտ ուշադրությունը, հա ես ստացա «բարև»: (Էտ բառը նենց մեծ նշանակություն ունի իմ համար, բայց դե ոչ ուրիշների, անկապ «բարև»-ներ շաղ մի տվեք ժողովու՜րդ): Ու հիմա ես ուղղակի անիմաստ մի վակումի մեջ եմ ինձ զգում... չգիտեմ ուզում եմ երազեմ, բայց ուզում եմ կատարվեն էտ ամեն մի փոքր երազներս, ուզում եմ ռեալ երազեմ էլի: Վախենում եմ աչքերս փակեմ, վախենում եմ գույներ տեսնեմ, ուզում եմ չկտրվեմ իմ իրականությունից: Ուզում եմ ռեալ ժպտամ... ուզում եմ ոչնչի չսպասեմ...ուզում եմ երազներս ինձ հետ անկեղծ լինեն... ուզում եմ երազելուց չվախենամ...ուզում եմ ու դրա հետ մեկ տեղ էլի երազում...