15.05.2014

Գնահատիր այն լույսը որը քո կողքին է...

Սկսվեց պատմությունը Նարուկի ֆեսյբուքյան էջից: Տարբեր գրաֆիկաներ էին ու պետք է ընտրեինք մեկը, որպիսզի պատմենք մեր զգացածը (հասկացաք չէ ընկեր Հասմիկի դասն էր): Նեղված էի, ու չէի ցույց տալիս, ու դրանից ավելի շատ էի նեղվում: Ու մի տեսակ անիմաստ դատարկություն էի զգում, քանի որ մտածում էի որ ոչինչ չունեմ...
Մի խնդացեք էլի, անիմաստ մտքեր... ԴԵՊՐԵՍՆՅԱԱԱԱ՜կ:
Ու հետո գտա այս գործը...

Ես չգիտեմ դուք ինչ եք տեսնում, կամ ինչ եք զգում, բայց մի տեսակ ես «ավարտ» եմ տեսնում, դաժան,անիմաստմ, բայց այդ դա դեռ վերջը չէ դու դեռ լույս ունես: 
Մի տեսակ խուճուճ. բայց ուզում եմ ասեմ, որ գնահատիր այն ամենը ինչ ունես: Մարդիկ կան որ լույս չունեն: Ոչինչ որ այդ լույսը քոնը չի, կամ գնում է քեզանից, զգա այդ պահը երբ դու քո լույսի կողքն ես: Դու կարող ես երջանիկ լինել, քանի որ նրա մի մասը դեռ քո կողքին է ու քեզ տաքացնում է: Այս ամենը ինձ եմ ասում, որ լավ հիշեմ: Նարուկնա ասում, որ չեմ կարում գնահատեմ ունեցածս: Դե մի տեսակ համաձայն եմ, բայց մեկ է ես ժլատ եմ, ու էլի եմ ուզում լույս ու տաքություն: Դրա համար նկարին նայելուց տխրում եմ, ու միարժամանակ հանգստանում: Չեմ հասկանում ինչպես վերաբերվեմ ավարտին... լուսավոր ավարտին: 

13.05.2014

Իմ ուսումնական պլանը

Ուսումս շարունակելու եմ Գեղարվեստի ավագ դպրոցում: Եւ եմ կազմել իմ ուսումնական պլաը:
Ընտրությամբ առարկա- ընտրում եմ «գծանկար»
Ակումբ-Երաժշտական լաբորատորիա
Լրացուցիչ կրթություն- Արդեն երեք տարի է սովորում եմ Արմեն Տիգրանյանի (ուսուցչին բարեկամ չի) անվան երաժշտական դպրոցում: Սովորում եմ ֆլեյտա, շվի, և վոկալ բաժիններում: Նաև նվագում եմ դպրոցի նվագախմբում, և մի քանի այլ անսամբլներում:
Մարմնակրթություն-ընտրում եմ բասկետբոլ: 

05.05.2014

Վերնագիրն ավելորդ է...

Ալոխա(նենցա դուրս գալիս սենց ողջունել): Չգիտե՜մ հոգնածությունից է թե ուղղակի ալարում եմ մտքերս չեմ կարում հավաքել... որ ինձ միքիչ չհասկանաք «կներեք» միանգամից եմ ասում: Գրելու եմ աշխարհի ամենագեղեցիկ-ամենահետաքրքիր մշակույթ ունեցող ճապոնացիների ՀՈՔՈՒ-ների մասին: Հոքու գրելը միքիչ անհարմար է, քանի որ երբ արտասանում եմ համ «կ» եմ ասում համ «ք», իսկ էստեղ միայն «ք» է, կարդալուց միայն «ք»-ն ինձ չի հերիքացնում ու ես ուզում եմ այսպես գրել, որպիսզի ճիշտ կարդաք ՀՈԿՔՈՒ: Ձգեցի-ձգեցի ու հասա... հոկքու՝ ամենագեղեցիկ տողերն են որոնք ես երբևիցէ կարդացել եմ: Չգիտեմ էն որ ասում են չակարների կետեր ունեմ, ոնց-որ հենց էտ կետերիսա կպնում: 
Ընկեր Հասմիկ մեզ լինք էր ուղղարկել որի շնորհիվ կկարողանանք կարդալ հոկքուները ձեզ էլ եմ առաջարկում ;) Սեղմի որպիսզի կարդաս:
Եթե ուզում ես կարաս սկզբում իմ ընտրածների մասին կարդաս... քո ընտրությունն է :D
Հոկքուների մեջ շատ եմ նկատել մենակության-դատարկության առկայությունը, դե իմ գլխում էլ են այդպիսի մտքերը շա՜տ ու առաջինը որը առանձնացրել եմ դա.
Մենակ էի:
Մենակությունս
Մի ամբողջ դատարկ աշխարհով լցրիր:
Ի՞նչ է մենակությունը... արդյո՞ք հաճելի է: Եթե ունեցել եք այսպիսին կոչված «переходный возраст» հաստատ էս պիսի մտքեր շատ եք ունեցել: Ու սա եզակի հարցերի մեկն է, որի պատասխանը ես գտել եմ: 
Ես ուղղակի ատում եմ մենակությունը: Իմ համար եթե մենակություն ուրեմն դատարկություն: Դու կարող ես շրջպատված լինել ծանոթներով, կամ վատ ընկերներով ու դու քեզ կարող ես մենակ զգալ, ու հակառակը կարող է քո կողքդ շնչող էակ չլինի բայց դու լիքը լինես, ու մենակություն չզգաս: Մենակություն դու զգում ես այն ժամանակ երբ զգում ես տխրութուն, կամ հանգստություն ու պտտվում ես ու զգում ես ոչ-ոք (nobody անգլերենով շատա դուրս գալիս) չկա կողքիդ, իսկ այդ կողքիդ կանգնածները ընդհանրապես թքած ունեն թե դու ինչ ես զգում: 
Մենակ լինել ու զգալ մենակություն այդպես ես կտարբերեմ այդ երկու արտահայտությունները: 
Ու այս հոկքուն երեք տողով այդ իմ ամբողջ գրածի (որը ես երեք անգամ ավելի շատ կասեի, եթե խոսեի) ներաշխարհը ինձ ցույց տվեց: 
Երբ որ դու մենակ ես լինում դու դրա հետ մեկ տեղ միշտ հանգստություն ես զգում (դե ես էտպես եմ զգում), այդ հանգստությունը 0-ն է դու կարող ես այն + սարքել կամ -: Ու ավելի շատ ես հանգստությունից հետո - եմ: Ու դա նրա պատճառով, նրա առհամարանքի, նրա աչքերի: Ինչպես հասկացաք էլի սիրո: Ու այդ հանգստությունը դատարկությունով լցնելիս դու գնալով քեզ լռությունն ես կորցնում, ու սկսում էս զգալ դատարկութունը, որը ձայն էլ չունի: Ու ես էլի մեղադրելու եմ նրան... կապույտ աչքերով տղային: 
Լա՜վ էլի... Լուսոոոոո.... անցնում եմ մյուս հոկքուին:
Լուսատտիկի
Մեծության մասին
Հարցրեք խավարից:
Ախ-ախ ոնց կարող եմ բացատրել զգացածս: Այնքան ճիշտա, որ սենց «мурашки по коже»: Դու հաստատ ինչ-որ բանի պետք ես, ես էլ, բոլորս էլ: Այս հենց այդ բանը գտնելն է դժվար: Լուսատիտիկինը խավարն է, ու տեսեք թե նա ինչ կարևոր է: Արդյո՞ք ցերեկը կարևոր է լուսատիկիկը, ընդհանրապես դու նկատել ես լուսատիտիկ ցերեկը: Մեծություն-կարևորություն, լուսատիտիկ-ես, խավար-երաժշտություն :D Այսքանը կարամ ասեմ այս հոկքու մասին: Իսկ դու գնա լա՜վ մտածի :) 

Բարի մտածմունքներ բոլորի՜Ն ^_^