Եկեք միասին կարդանք...

Ողջույն իմ շատ սիրելի ընկերներ...
Բոլորին առաջարկում եմ ծանոթանալ ճապոնական գրականությանը:Անձամբ ես շատ եմ սիրում ճապոնական գրականություն...այսինքն փիլիսոփայություն...խորը փիլիսփայություն:
Դե չխանգարեմ... ԱԿՈՒՏԱԳԱՎԱ  ՌԱՍՅՈՄՈՆԻ ԴԱՐՊԱՍԸ



Այդ բանը պատահեց մի երեկո։ Մի ծառա Ռասյոմոնի դարպասի տակ կանգնած սպասում էր անձրևի կտրվելուն։
Ընդարձակ դարպասի տակ նրանից բացի ուրիշ ոչ ոք չկար։ Միայն տեղ-տեղ կարմիր ներկը թափված հաստ ու կլոր սյան վրա նստած էր ծղրիդը։ Քանի որ Ռասյոմոնի դարպասը գտնվում էր Սուձակու մարդաշատ փողոցումայստեղ անձրևի կտրվելուն կարող էին սպասել իտիմեգասա[1] ու մոմիեբոսի[2] հագած մի քանի կանայք և տղամարդիկ։ Այ­նուամենայնիվոչ ոք  չկար ծառայից բացի։
Դա բացատրվում էր նրանովոր վերջին երկու-երեք տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից աղետներ էին գալիս Կիոտոյի գլխին՝ մեկ երկրաշարժմեկ փոթորիկմեկ հրդեհմեկ սով։ Եվիհարկեմայրաքաղաքը դատարկվեց։  Ինչպես պատում են հինավուրց տարեգրություններըբանն այնտեղ հասավոր սկսեցին ջարդել բուդդաների արձաններըսուրբ իրեղենները և լաքածոսկեզօծ փայտը ճանապարհի եզրին կիտելովվաճառել իբրև վառելիք։ Այդպես էին գործերը մայրաքաղաքոլմուստի Ռասյոմոնի դարպասի պահպանման համար հասկանալի էոչ ոք այլևս հոգ չէր տանում։ Եվայդ լքվածությունից օգտվելով,աղվեսներն ու գորշուկներն էին բնակություն հաստատել այստեղ։ Ապրում էին գողեր։ Վերջապես թույլ տրվեց նույնիսկ անտեր դիակներ բերել գցել այնտեղ։ Եվ երբ արևը մայր էր մտնումայդտեղ մի տեսակ ահազդու էր դառնումև ոչ  ոք չէր համարձակվում  մոտ  գնալ դարպասին։
Դրա փոխարեն ինչ-որ տեղից անթիվ-անհամար ագռավներ էին հավաքվում։Նրանք ցերեկը կռկռալով շրջաններ էին գծում 
տանիքի հարթության վրա։Երեկոյաներբ դարպասի վերևում երկինքը շառագունում էր 
վերջալույսի շողերից,թռչուններն այնպես պարզորոշ էին գծագրվումասես քնջութի ցրիվ եկած սերմեր լինեին։ Ագռավներըհասկանալի էգալիս էին կտցահարելու դարբասի վերին հարկի դիակները։ Ի միջի այլոցայս անգամըստ 
երևույթի ուշ լինելու պատճառովդրանցից և ոչ մեկը չկար։ Միայն քարե կիսաքանդ սանդուղքինորի ճեղքվածքներում բարձր խոտ էր աճելայս ու այն­տեղ սպիտակին էր տալիս ագռավի չորացած ծերտը։ Յոթերորդամենաբարձր աստիճանին նստածլվացված կապույտ զգեստով ծառան անընդհատ շոշափում էր աջ այտի վրայի հասած պզուկը և անուշադիր դիտում էր անձրևը։
Վերևում հեղինակը գրել է. «Ծառան սպասում էր անձրևի կտրվելուն»։ Բայց եթե նույնիսկ անձրևը կտրվերծառան միևնույն էոչ մի տեղ չուներ գնալու։ Թող լինեին այն սովորական ժամանակներընահասկանալի էկվերադառնար տիրոջ մոտ։Սակայն այդ տերը մի քանի օր առաջ նրան աշխատանքից հեռացրել էր։ Ինչպես արդեն ասվեցայն ժամանակ Կիոտոն անսովոր ձևով դատարկվել էր։ Եվ այնոր ծառային հեռացրել էր տերըորի մոտ նա աշխատել էր երկար տարիներ,պարզապես 
ընդհանուր դատարկվածաթյան մի փոքրիկ արտահայտություն էր։ Դրա համար էլգուցեավելի տեղին կլիներ ասելոչ թե «Ծառան սպասում էր անձրևի կտրվելուն», այլ՝ «Անձրևից դարպասի ծածկի տակ աքսորված ծառան մոլոր նստել էրչիմանալով ուր խցկվել»։ Եղանակն էլ իր հերթին քիչ չէր նպաստում այս հեյանյան[3] ծառայի դյուրազգացությանը։ Նույնիսկ ոչ մի հույս չկարոր կապկի ժամվա[4] վերջից թափվող անձրևը վերջապես կկտրվի։ Եվ ծառան նորից  անկապ  մտքեր մտմտալով  այն   մասին, թե  ինչպես անիոր ամեն ինչից ձեռք քաշելովգոնե վաղը յոլա գնաուրիշ խոսքով ասածմի  կերպ դասավորվի այնինչը ոչ մի կերպ չի 
դասավորվում,  լսում և չէր լսում Սուձակու փողոցի վրա թափվող  անձրևի խշշոցը։
Դարպասին շփշփացող անձրևը խշշոցով մոտենում էր հեռվից։ Աղջամուղջը երկինքը ավելի ու ավելի ցած էր քաշումև եթե վերև նայեիրկթվարթե դարպասի ծածկը իր կղմինդրավոր եզրերով դիմհարում է ծանրմութ ամպերին։
Որպեսզի  որևէ կերպ դասավորվեր  այնինչը ոչ մի կերպ չէր դասավորվումկարիք 
չկար միջոցների մեջ  խտրություն   դնել։   Եթե    դրվեր,  ապա,  վերջ ի վերջոմնում էր մի բան՝ ցանկապատի հետևը կամ փողոցում սովից  մեռնել։  Եվ հետո 
դիակը  կբերեին այստեղ ու սատկած  շան պես կգցեին դարպասի վերին հարկը։ Իսկ եթե խտրություն չդներ...  ծառայի մտքերն արդեն շատ անգամ 
անցնելով այս ճամ­անբախվում էին  միևնույն  բանին։ Բայց այդ «եթեն», ինչպես   միշտ, «եթե» էր  մնում։  Միջոցների մեջ  խտրություն չդնելու հնարավորությունը խոստովանելովծառանըստ էությանհամարձակություն չուներ  խոստովանելու  այն,   ինչը   բնականաբար  բխում էր այդ «եթեից». ուզումեսթե չես ուզումմի բան է մնում միայնգող դառնալ։
Ծառան բարձր փռշտաց  և հոգնած  վեր կացավ։
Կիոտոյում երեկոներն այնպես ցուրտ է լինումոր մարդիկ երազում են վառարանի մասին։ Քամին խավարի հետ ազատորեն դեգերում էր դարպասի սյուների միջև։Ծղրիդըոր նստել էր կարմիր ներկած սյան վրաարդեն ինչ-որ տեղ էր կորել։
Վիզը ներս քաշելով դեղինանթեք զգեստի վրայից հագած կապույտ շորի մեջև ուսերը բարձրացնելովծառան իր շուրջը նայեց։ Նա մտածեցոր արժեր այդտեղ մի գիշեր մնալեթե անձրևից ու մարդկային աչքից հեռու մի տեղ գտնվերուր հնարավոր լիներ հանգիստ քնել։ Հենց այս մտքի վրա էլբարեբախտաբարնա նկատեց դեպի դարպասի աշտարակը տանողնույնպես կարմիր ներկած լայնսանդուղք։ Եթե վերևում մարդիկ կայինապա միայն մեռելներ էին։ Բռնելով կողքից կախված սուրըորպեսզի պատյանից դուրս չսահիծառան ծղոտե ձորի[5]հագածոտքը դրեց ներքևի աստիճա­նին։
Անցավ մի քանի րոպե։ Դեպի Ռասյոմոնի դարպասի աշտարակը տանող լայնսանդուղքի մեջտեղում կատվի պես կծկված և շունչը պահած մի մարդ աչք էր ածում վերևի հարկը։ Աշտարակից ընկնող լույսը աղոտ լուսավորում էր նրա աջ այտըայն այտըորտեղ կարճ մազերի մեջ թարախոտ պզուկն էր կարմրին տալիս։ Սկզբում ծառան լրիվ հավատացած էրոր վերևում միայն մեռելներ կան։ Սակայն,երկու-երեք աստիճան բարձրանալովնա պարզեցոր վերևում էլի 
ինչ-որ մեկը կա,որվառվող լապտերը ձեռքինայս ու այն կողմ էր շարժվում։ Դա 
անմիջապես նկատելի էրորովհետև դեղինթույլ լույսը տատանվելով սողում էր անկյունները սարդոստայնով պատած առաստաղով։ Եթե այդպիսի անձրևային երեկոյին Ռասյոմոնի դարպասի աշտարակում կրակ է վառվումնշանակում է խաղ չեն անում։
Մողեսի պես անշշուկծառան գրեթե սողալովվերջապեսհասավ ամենավերին աստիճանին։ Եվ այնուհետևինչքան հնարավոր էամբողջ մարմնով սանդուղքին հպվածինչքան հնարավոր է վիզը ներս քաշածվախվխելով մտիկ տվեց աշտարակի ներսը։
Աշտարակումինչպես պատմում էինանկարգ թափված էին բազմաթիվ դիակներ,բայց
քանի որ լույսը թույլ էր տալիս ավելի քիչ տարածություն տեսնելքան կարելի էր ենթադրելուստի թե ինչքա՞ն էին դրանք՝ ծառան գլուխ չհանեց։ Միակ բանըոր հազիվհազ հաջողվում էր նկատելայն էրոր դրանց մեջ կային և՛ մերկև՛ զգեստովդիակներ։ Հասկանալի էոր կանանց և տղամարդկանց դիակ­ները իրար էինխառնված։ Բոլորըինչպես պատահերընկած էին հատակինբաց բերաններով,տա­րածված ձեռքերով՝ ոնց որ կավե տիկնիկներայնպես որ կարելի էր նույնիսկ կասկածելթե դրանք երբևէ կենդանի մարդիկ են եղել։ Լուսավորված աղոտլույսովոր
ընկնում էր նրանց մարմնի ցցված մասերին՝ ուսերինկրծքինորից սև ստվերները թվում էին ավելի սևնրանք համրի նման լռում էին հավիտենական լռությամբ։
Դիահոտից ծառան ինքնաբերաբար փակեց քիթը։ Բայց հաջորդ պահին նա մոռացավոր պետք է քիթը փակ պահելցնցող տպավորությունը նրան գրեթե լրիվ զրկեց հոտառությունից։
Միայն այդ պահին նրա աչքերը տարբերեցին դիակների միջև պպզած կերպարանքը։ Դա հինոկի կեղևի գույն ունեցող կիմոնոյով[6]ցածրահասակ,նիհարսպիտակահեր մի պառավ էրոր նմանվում էր կապկի։ Աջ ձեռքում բռնած սոճու վառվող մի տաշեղնա ուշադիր նայում էր դիակներից մեկի դեմքին։ Երկար մասերից դատելով՝ դա կնոջ դիակ էր։
Ծառան վախից և հետաքրքրությունից շնչելն էլ մոռացավ։ Օգտագործելով տարեգրի հինավուրց ար­տահայտությունը՝ նա զգում էրոր իր «գլխի մազերը 
բիզ բիզ են կանգնում»։ Մինչդեռ պառավըմարխը խցկելով հատակի տախտակների արանքըերկու ձեռքերը պարզեց դեպի դիակի գլուխըորին մինչ այդ 
նայում էրևինչպես ձագերի մոտ ոջիլ փնտրող կապիկսկսեց մեկ առ մեկքաշել նրա 
երկար մազերը։ Դրանքըստ երևույթինհեշտությամբ տեղի էին տալիս նրա ջանքերրն։
Քանի որ մազերը մեկ մեկ էր քաշումվախը ծառայի սրտում աստիճանաբար թուլացավ։ Միաժամանակ նրա մեջ կամաց կամաց գլուխ բարձրացրեց պառավի հանդեպ սուր մի ատելություն։ Ո՛չասել «պառավի հանդեպ», թերևսճիշտ չի լինի։Ավելի
շուտյուրաքանչյուր րոպե նրա մեջ ուժեղանում էր զզվանքը ընդհանրապես ամեն տեսակ չարիքի հանդեպ։ Եթե այդ ժամանակ որևէ մեկը կրկին նրան մի հարց տարորի մասին նա մտածում էր ներքևում՝ դարպասի աստիճանների վրա,սովամա՞հ 
լինելթե՞ գող դառնալնահավանորենառանց տատանվելու կընտրեր սովամահությունը։ Չարիքի նկատմամբ ատելությունն այնպես ուժեղ բոցավառվեց նրա մեջինչպես հատակի արանքում խցկված սոճու տաշեղը։
Ծառան պարզ էչէր հասկանումթե ինչու է պառավը քաշում դիակի մազերը։Հետևաբարտրա­մաբանորեն դատելովնա չէր կարող իմանալ՝ արդյոք դա բարի էթե չար։ Բայց ծառայի համար արդեն անթույլատրելի մի չարություն էր և այնոր անձրևային գիշերին Ռասյոմոնի դարպասի աշտարակում քաշում հանում են դիակի մազերը։ Պատկերացրեքնա բոլորովին մոռացել էրոր հենց քիչ առաջ ինքն էր մտածում գող դառնալ։
Եվ ահաոտքերը կծկելովծառան սանդուղքից մի ոստյունով ներս ընկավ և սրիկոթից 
բռնած՝ լայն քայլերով մոտեցավ պառավին։ Ինչ ասել կուզիոր պառավը վախեցավ։
Հենց որ պառավի հայացքն ընկավ ծառայի վրաայնպես վեր թռավկարծես պարսատիկով քար էին նետել նրա վրա։
Կանգնի՛ր։ էդ ո՞ւր։Պառավի ճանապարհը փակելով բղավեց ծառաներբ նա շփոթվածտրո­րելով դիակներըփորձում էր փախչել։
Այնուամենայ­նիվնա ջանաց ծառային մի կողմ հրել։ Բաց չթողնելով՝ ծառան նրան ետ հրեց։ Որոշ ժամանակ իրար կառչածմեռելային լռության մեջ նրանք պայքարում էին։ Սակայն հենց սկզբից էլ պարզ էրթե ով կհաղթի։ Վերջ ի վերջո ծառան ոլորեց պառավի ձեռքերը և գցեց հատակին։ Նրա ձեռքերը միայն կաշի ոսկոր էինոնց որ հավի ճանկեր։
Ի՞նչ էիր անում։ Դեխոսիր։ վերջդ վատ կլինիթե որ չասես։
Եվ պառավին մի շարժումով ետ շպրտելովծառան քաշեց սուրը ու փայլուն շեղբը մոտեցրեց նրա աչքերին։ Բայց պառավը լուռ էր։ Դողդողացող ձեռքերով,շնչահեղձ
աչքերը չռածայնպես որ կարծես ակնախոռոչներից դուրս էին թռչելու,համրի նման 
համառորեն լռում էր նա։ Միայն այժմ ծառան պարզ ըմբռնեցոր պառավի կյանքը և մահը ամբողջությամբ  իր ձեռքում է։ Այդ գիտակցությունն 
աննկատելիորեն սառեցրեց նրա մեջ փոթորկվող զայրույթը։ Մնացին միայն սովորական ինքնագոհության և բավարարվածության զգացումներըինչպեսլ ինում է ցանկացած գործի հաջող ավարտից հետո։ Վերևից ներքև  դիտելով պառավին նա մեղմ ասաց.
<<Ես քաղաքային պահակախմբի ծառայող չեմ։ Ես ճամփորդ եմ և հենց նոր անցնում էի դարպասի մոտով։ Հետևապես քեզ բռնելու միտք էլ չունեմ։ Միայն ինձ ասաթե ի՞նչ էիր անում այստեղ՝ աշ­տարակում։>>
Պառավը ավելի լայն բացեց առանց այն էլ չռվածկարմրած կոպերով աչքերը ևս ևեռուն նայեց ծառայեն։ Նայեց գիշատիչ թռչնի սուր հայացքով։ Հետոկարծես 
ինչ-որ   բան ծամելովշարժեց խորշոմած շրթունքներըորոնք կնճիռների տակից գրեթե հարում էին քթին։ Երեում էրթե ինչպես է նրա բարակ վզի վրա շարժվում սուր ադամախնձորը։ Եվ ընդհատումներով նրա կոկորդից մինչև ծառայի ականջը հասավ ագռավի կռնչյունի նմանվող մի խուլ ձայն.
– Մազերն էի  պռճկում... մազերն էի պռճկում... դա կեղծամի համար է։
Ծառային հիասթափեցրեց այնոր հակառակ իր սպասումներիպառավի պատասխանը շատ սովո­րական դուրս եկավ։ Եվ հիասթափության հետ միաժամանակ նրա սրտում վերականգնվեց նախկին զայրույթը՛ միախառնված թեթև ատելությանը։ Ըստ երևույթինպառավը նկատեց դա։ Ձեռքում դեռ շարունակելով պահել դիակի գլխից պոկած երկար մազերընա իր դոդոշային ձայնով անլսելի փնթփնթաց.
— Ճիշտ էմեռելների մազերը պոկելըգուցեվատ բան է։ Ախրայս մեռելներըոր այստեղ ընկած ենբոլորն էլ արժանի են դրան։ Ահա թեկուզ այն կինըորի մազերը նոր պոկեցինա օձեր էր կտրատում չորս սուն[7] երկարությամբ
շերտ-շերտ չորացնում էրիսկ հետո չորացած ձկան տեղ ծախում էր արքայական պահակախմբին... Դրանով էլ ապրում էր։ Եթե նա չմեռներ ժանտախտիցհիմա էլ դրանով կապրեր։ Իսկ ասում էինոր չորացած ձուկըոր նա ծախում էրհամեղ էև պահապանները միշտ առնում էին նախաճաշի համար։ Միայն թե ես կարծում եմ,որ նա վատ բան չէր անում։ Առանց դրա նա սովից կմեռներուրեմն ակամա էր անում։ Ահա դրա համար էլ կարծում եմոր ես էլ վատ բան չեմ անում։ Ախր ես առանց դրա սովամահ կլինեմուրեմն ես էլ եմ ակամա անում։ Եվ այն կինըախր նա լավ գիտերթե ինչ է նշանակում մի բան  անել ակամա։  Նաերևիինձ չէր մեղադրի։
Ահա թե ինչ պատմեց պառավը։
Սուրը պատյանը դնելով և ձախ ձեռքը պահելով կոթինծառան անտարբեր լսում էր նրան։ Պատկերացրեքոր այդ ժամանակ նա աջ ձեռքով շոշափում էր այտին կարմրին տվող թարախոտ մեծ պզուկը։ Այնուամենայնիվքանի դեռ լսում էրնրա հոգում սկիզբ էր առնում ինչ որ արիություն։ Դա այն նույն արիությունն էրորը նրան պակասում էր ներքևում՝ սանդուղքի վրա։ Եվ դա ուներ մի ուղղությունոր բոլորովին հակառակ էր այն ոգևորությանըորով քիչ առաջաշտարակը բարձրանալովբռնել էր պսռավին։ Նա այլևս չէր տատանվում՝ արդյոք սովամա՞հ լինելթե՞ գող դառնալ։ Ավելինայդ պահինճիշտն ասածսովամահության գաղափարը նրա գիտակցությունից այնպես էր դուրս թռելոր պարզապես չէր կարող նույ­նիսկ մտքովն անցնել։
Ահա՜ թե ինչհեգնանքով ասաց նաերբ պառավն ավարտեց իր պատմությունը։Հետո մոտեցավ և 
հանկարծձեռքը պզուկից հեռացնելովբռնեց պառավի օձիքից ու գոռաց.— Դեուրեմնմի՛ գանգատվիրեթե ես քեզ թալանեմ։ Հակառակ դեպքումես էլ ստիպված կլինեմ սովամահ լինել։
Ծառան քաշեց հանեց նրա կիմոնոն։ Հետո իր քղանցքից կառչած պառավին կոպտորեն հրեց ուղիղ դիակների վրա։ Մինչև սանդուղքը մի հինգ քայլ հա­զիվ լիներ։ Թևի տակ դնելով հափշտակած կիմոնոնոր հինոկի կեղևի գույն ուներ,ծառան մի ակնթարթում ոլորապտույտ սանդուղքով վազեց դեպի գիշերային խավարը։
Պառավըոր սկզբում մեռածի պես անշարժ պառկած էրնրա գնալուց անմիջապես հետո վեր կացավ դիակների միջից։ Ոչ այն է փնթփնթալովոչ այն է լալովնատակավին վառվող մարխի լույսի տակ սողաց մինչև մուտքը։ Կռանալով այնքան,որ կարճսպիտակսազերը խառնիխուռն փնջերով թափվեցին ճակատիննա ներքև նայեց։ Դարպասի շուրջը միայն սև ու խավար գիշեր էր։
Այդ պահից ծառան անհետ կորավ։

1915

Թարգմ. Նորայր Ադալյանի



[1] Իտեմիգասա – կանացի հինավուրց գլխարկ:

[2]  Մոմիեբոսի –տղամարդու հինավուրց գլխարկ:
[3] Հեյան – 794-1192 թթ. Ճապոնիայի պատմաշրջանի անվանումը:
[4]  Կապկի ժամ – հնում ճապոնական հաշվումով` ցերեկվա 2-4 ընկած ժամանակահատվածը:
[5] Ձորի – կոշիկի տարածված տեսակ:
[6] Հինոկի կեղևի գույնի, այսինքն` բաց շագանակագույն: Հինոկի – մշտադալար նոճի:
[7] Սուն – 3,3 սանտիմետր:




Комментариев нет:

Отправить комментарий