16.02.2016

Չարենց/Հավերժություն/Մարդ

Ես Մարդ եմ: Հավերժության մասնիկ: Ավելի Ճիշտ ես էլ եմ Հավերժություն: Ընդմիշտ բառն էլ շատ եմ սիրում: Չարենց էլ եմ շատ սիրում: Չարենցի հայերեն օգտագործելն եմ շատ սիրում: Չարենցի հայերենը սիրունացնելն եմ սիրում:
Թե կտոր տեսնես մի ամպիասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբիցասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։
Չեմ սիրում երկար պոեզիա: Պոեզիան պետք է արձակին նման չլինի:
Սյուժե պետք չի պոեզիային: Չարենցինը ռուբայաթներն են: Չարենցը էդ կարճության մեջ իդեալական է: Ոչ մի ավելորդ բառ չկա: Ոչ մի ավելորդ կետադրական նշան:
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կասբայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկանու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քոհո՛ւնտ է գալիքի՝ մեռնելովնա սնում է գալիքը,
Եվ այսպեստևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
Միթե հրաշք չի՞: Ոնց-որ մի ակորդ լինի: Ակորդ, որը կարոս ես անվերջ բացահայտել: Անվերջ ուսումնասիրել: Ռուբայաթները քայլեր են: Ամեն ռուբայաթը մի քայլ դեպի հավերժություն: Հավերժությունը զգալուն, թե չէ մենք միշտ էլ հավերժ ենք:
Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛րինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր էու մի՛շտ անհատնում։
Ռուբայաթները գույն չունեն: Ռուբայաթները աշխարհն են: Չարենցի աշխարհը: Կարդում ես (միայն մտքում) ու զգում այնքան մոտիկ: Զգում ես որ մարդկանց կողմից ստեղծված ու սահմանված ժամանակը այնքան էլ զորեղ չի որ իմ ու Չարենցի Տիեզերքները իրարից բաժանի:
Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հարու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհու ոչինչ քեզ երազ չթվա։
Ռուբայաթները առակների կնմանեցնեմ: Առակներ բոլորին: Ամեն մեկը իրան կգտնի Չարենցի Ռուբայաթների մեջ, մի բան հաստատ կվերցնի: Մի անգամ ընկ. Մարգարիտը հարցրեց, թե ինչ եմ կարող սովորել բանաստեղծություն կարդալիս: Հաստատ կարող եմ ասել, որ ռուբայաթ կարդալիս, մենակ ինձ չեմ ճանաչի, մենակ իմ աշխարհը չեմ բացահայտի, ռուբայաթ կարդալով/մտածելով/տողերի արանքները նայելով՝ ընկերներիս կհասկանամ, մեր տան կողքը աճող ծառի հետ ավելի հեշտ կխոսամ, Արևին ուրիշ ձև կերգեմ
Նա ուզում է գտնել մի կշիռու չափել նրանով ամբողջը,
Ունենալ անխախտ մի հաշիվու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն, ախ, նայե՛ք՝ նա փնտրում է «կայունը» —
Եվ գտնում է միգինու շիշու չափում նրանով ամբողջը։
https://www.youtube.com/watch?v=otJmf3pyb1E ու էս ամեն ինչից Ռախմանինով լսելդ ա մենակ գալիս…

01.02.2016

սուս

Հիմա որ ես բողոքեմ բողոքողներից, ես էլ ե՞մ բողոքող դառնում: Երաժշտությունը միայն բարձրանում է: Էդ նույնն է ինչ մարդասպանների մոտ?: Հա ես էդ կայքերում կամ: Հա աչքերս ցավում են: Արի: Պարանոյա է մոտս: Սա մենակ պարանոյա կարելի անվանել: Վազում եմ: Կողքիս աղջկա պայուսակը նենց ծանր է: Ի՞նչ անեմ: Երկի՜ր ես կանչում եմ քեզ:
Գիշեր էր: Վաղուցվանից չէի զգացել: Էս Ձմեռն նենց ցուրտը դուրս եկավ: Գիտե՞ք ինչքան դժվար է տաքանալ մարդուն ով թեյ չի սիրում: Ինչքան դժվար է Արևի շողերը կուլ տալ որ մի-քիչ ներսդ տաքանա: Տաքացել էի: Կողքս էիր: Աչքերդ հեռու: Ձեռքերդ գրպաններումդ: Նարնջագույն Արև էր ծագում ներսս:
-Օխաշ:
Գիտե՞ք, ինչ եմ ուզում:
-Դու միշտ էլ մի բան ուզում ես:
-Սուսսսսս:
Ուզում եմ իրարից հեռու լինենք: Զգանք որ Տիեզերք ենք: Բնություն լինենք: Ու ֆիզիկականն այստեղ հեչ կարևոր չի:
Ես հիմա ի՞նչ անեմ: Ի՞նչ անեմ մարդկանց հետ: Պետք ա ժպտամ էլի: Հիմարի նման:
44: Սպասում եմ: Նոտան նույնն ա: Ոչ մի բան չի փոխվել:
Մեզանից հետո քիչ կնայեն Լուսնին: Լուսնին քիչ կերգեն:
Ես էլ գնամ ես գրել չգիտեմ: