28.09.2012

Իմ ուրբաթը...

Ողջույն բոլորին,ուզում եմ ասել,որ այսօրը ես կյանքում չեմ մոռանա...քանի որ սա այն եզակի օրերից է,որ վատ բան չի պատահել:Եղա Ավագ դպրոցում,որտեղ լինելով ընդամենը մեկ դասաժամ սովորեցի շատ-շատ հետաքրքիր բաներ,ինձ միշտ հետաքրքիր էր Ավագ դպրոցի և Միջին դպրոցի տարբերությունները...չկա տարբերություն...Ավագ դպրոցում այնքան արագ էր անցնում ժամանակը,և այնքան հետաքրքիր էր...ինձ թվում է դա Ավագ դպրոցի գայթակղություններն են Միջին դպրոցում սովորողներին...Անցնենք առաջ:Առաջին անգամ միայնակ վարեցի <<Մեդիա+>>-ը,հուսով եմ լավ ստացվեց...այնքան էի անհանգստանում,հազիվ էի ինձ զսպում,նամանավանդ,որ այսօր շատ կարևոր օր էր:Հետո շարունակելով իմ զվարճալի ուրբաթը ես շարունակեցի իմ դաասընկերների հետ <<21>> խաղը խաղալով(ոչ գնդակով),ստուգեցինք բոլորիս համարձակությունը,և մի ԼԱՎ ծիծաղացինք:Երբ հասա տուն ընկերուհիս ինձ առաջարկեց միասին գնանք <<Դրամատիկ>> թատրոն պրեմիերայի:Ներկայացումը այդքան էլ դուրս չեկավ,ամեն անգամ գնում եմ,և ամեն անգամ հիասթափվում,բայց չեմ ուզում խոսել դրա մասին:Հետո ծիծաղելով եկանք տունք...հա ճիշտ է մի վատ բան կար` դա այն երաժշտությունն էր որը մենք լսեցինք <<Մետրոյի տակ>>,ոչ թե ռաբիզ,այլ հենց թուրքական,ուղղակի թուքերեն...ես ուղղակի ափշել էի:Լավ...ինքնախաբեությամբ զբաղվեմ...լինեմ երջանիկ:Այսքանը...

21.09.2012

Ես հպարտ եմ...որ ես հայ եմ

Ողջույն բոլոր հայերին:Շնորհավորում եմ բոլորին...այսօրը շատ կարևոր է բոլոր հայերի համար:Երբ այսօր զբոսնում էի ընկերուհուս հետ,ես այնքան հպարտ էի,որ ամբողջ Հայաստանը տոնում է...ես հասկանում եմ,որ հենց այդպես էլ պետք է լինի,բայց երբ տեսնում ես քո աչքերով...ուղղակի հպարտանում ես քո ամբողջ սրտով:Իմ Հայաստան շնորհավորում եմ քեզ...ուզում եմ,որ դառնաս մեր պապերի երազանքների Հայաստանը:Հաղթանակած տրամադրությամ առաջարկում եմ ունկնդրել...
http://www.youtube.com/watch?v=Htcw_4Zta6s

19.09.2012

Մենակությունը...իմ աչքերով


Ողջույն,ուզում եմ քննարկել մենակությամ առավելությունները և թերությունները:Մենակությունը բացի թերությունների ունի նաև առավելություններ…սկզբում քննարկենք առավելությունները,օրինակ երբ ես մենակ եմ ես կարողանում կենտրոնանալ,և մտքերս հասկանալ,կամ էլ ես մենակության ժամանակ կարող էս ոչ մի բանի մասին չանհանգստանամ,և լինես ազատ,…հիմա կարող է մտածեք որ դա առավելություն չէ,բայց ես այդպես եմ մտածում…կամ օրինակ ինչ որ վայրկյաններ դուք չեք ունեցել,որ ուզեցել եք առանձնանաք,և միքիչ մենակ մնաք…:Անկեղծ ասաց ես չեմ ուզում <<մենակություն>> բառը լսելիս միանգամից վախենաք և տխրեք…չէ որ ամեն ինչ ունի իր դրական կողմը,բայց չմոռանանք նաև բացասականների մասին…:Մենակությունը չի թույլատրում քեզ արտահայտվել,և մենակության սկիզբը կարող է անսովոր է,բայց հետո հաստատ տխուր է,երբ դու լավ մտածում ես հետո գալիս են այն մտքերը որոնց մասին դու չէիր ուզում մտածել,և ուղեղդ լցվում է տհաճ մտքերով…ինձ թվում է մենակության թերությունները շատ-շատ են,քան առավելությունները…և ես կսահմանափակվեմ…այսքանը:

17.09.2012

Թարգմանություն` Գինեսի ռեկորդների գիրք 2013


Թարգմանեցի ռուսերենից...http://wowfacts.net/kniga-rekordov-ginnesa-2013/
<<Գինեսի ռեկորդների գիրքը>> առաջին անգամ հրատարակվել է 1955 թվականանին,և միանգամաից զբաղեցրել է բրիտանական բեսցելների ցուցակի առաջատար տեղը:Այսօր այտ գիրքը հրատարակվում է ավելի քան 100 երկրներում,և ավելի քան 23 լեզուներով:Այդ շարքի վերջի գրքերից է` <<Գինեսի ռեկորդների գիրք 2013>>:ՄԻ քանի ռեկորդների մասին մենք այսօր կպատմենք:

Ամենա ծանր հեծանիվը

Հոլանդացի Վան դեռ Բոշեմը,կառուցել է հեծանիվ,որի քաշն է 750կգ:Օգատգործվել էին պողպատյա խողովակներ.հեծանիվի մասեր,և տրակտորի անիվներ:
 
Աշխարհի ամենամեծ բիցեպսեպները

Աշխարհի ամենամեծ բիցեպսները ունի Մուստաֆե Իսմաիլը Եգիպտոսից,նրանց չափերը տպավորիչ են. ձախ ձեռքը 64.77 սմ ծալված վիճակում,և 62.23 սմ չծալված վիճակում,աջ ձեռք 63.5 սմ ծալված վիճակում,և 60.96 սմ չծալված վիճակում:Իմիջայլոց Շվառցնեգեռի մոտ լավագույն ժամանակներում բիցեպստների ծավալը ընդամենը 56.7 սմ:

Ամենածանր կին-սպորտսմենուհի

Այժմ ապրողների մեջ ամենածանր սպորտսմենուհին է Շառան Ալեքսանդրը Լոնդոնից:Նա զբաղվում է սումոյով,և իր քաշը կազմում է 203.21 կգ:

Ամենածեր մանրամարզուհին

Ամենածեր մանրամարզուհին ապրում է Գեռմանիայում:Նրա 86 տարեկան է,և նա աննդհատ մասնակցում է մրցումներին:Իսկ դուք զբաղվում եք սպորտով?

Ամեամեծ բարբիների կոլեկցիան և ամենաբարձր սանրվածք-մոգական


52-ամյա հավաքածուի տեր (ձախից) սկել էր հավաքել իր հավաքածուն 1993 տարվանիցԼ:Այժմ իր բարբիների հավաքաշուի մեջ կա 15 000 նմուշ:Ճապոնական դիզայներ`(աջից) նույնպես աչքի է ընկել իր արտասովոր սանրվածքով,որի բարձրությունն է 1 մ 12 սմ:Հարդարման համար ծախսվում են 3 շիշ լաք և 1 շիշ գել:

Ամենաբարձր շունը

Այժմ ապրող ամենաբարձր շան անունը Զեվս է:Հսկայի բոյը կազմում է 1մ 12սմ,ապրում է ԱՄՆ-ում:

Ամենաբարձրահասակ ձին



Մեր ցուցակի հաջորդ հսկան` ամենաբարձրահասակ ձին է:Ավելի ճիշտ ձի որի անունն է Մեծ Ջեկ,նա էլ է ապրում ԱՄՆ-ում:Նրա բոյը առանց պայտերի` 210.13 սմ

Պապիկս հայրիկիս հիշողություններում...

Դատարկ բաների մասին նյութ...


Իմ կյանքում կան շատ կարևոր բաներ,որոնք ուրիշների համար ոչ մի նշանակություն չունեն...ես համոզված եմ որ ձեր մոտ էլ այդպիսի բաներ շատ կան:Ուզում եմ խոսել այդպիսի մի քանի բաների մասին:Իմ համար շատ կարևոր է,երբ  մայրիկը առավոտյան ինձ ասում է.<<Արթնացիր Լուսո ջան>>,իսկ ես պտտվում եմ ու քնաթաթախ ասում.<<Հինգ րոպե>>:Ես առանց այդ <<Հինգ րոպեի>> չեմ պատկերացնում իմ օրը,ու եթե ես չկարողանամ ասել.<<Հինգ րոպե>> ես...կարելի է ասել կխելագարվեմ:Հիմա պատկերացրեք որ դուք չեք կարողանում ձեր ընկերոջը ողջունել,և ժպտալով ասել.<<Օրդ ոնց անցավ?>>...արդյոք դուք կարող եք ապրել առանց այդ ժպիտի,ես չեմ կարող:Այսքնաը...

12.09.2012

Ընկերություն...

Ողջույն իմ շատ սիրելի ընկերներ:Ուզում եմ խոսել մի շատ կարևոր բանի մասին` ընկերության մասին:Ընկեր ունենալ կամ ընկեր լինել շատ դժվար է...հիմա կարող է ասեք. <<Օֆ,ես շատ ընկերներ ունեմ>>,բայց ես ասում եմ.<<Դու համոզված ես,որ քո կյանքի բոլոր տեսակների րոպեներում այդ քո <<ԸՆԿԵՐՆԵՐԸ>> կլինեն քո կողքին>>:Այսօր ես մի շատ հետաքրքիր բան հասկացա...միջին ընկերություն չկա,կամ դու ընկեր ես,կամ դու ընկեր չես:Այս նյութն ես ասում եմ բոլոր այն մարդկանց ովքեր ընկերներ ունեն,նաև ինձ...ես համոզված եմ որ մարդիկ կլինեն ինձ հետ համաձայն չեն լինի....բայց սա իմ կարծիքն է:                                                               

10.09.2012

Ով է իմ հերոսը...

Ողջույն,ուզում եմ իմ հայրենակիցներին շնորհավորեմ որ մեր շախմատիստները դարձան Օլիմպիական Չեմպիոն...Ինձ համար նրանք իսկական հերոսներ են` խելացի հերոսներ են:Ես հպարտանում եմ...հիմա ինձ շատ լավ եմ զգում:Այնքան հետաքրքիր է հաղթանակ զգալը,պատկերացնում եմ թե հիմա շախմատիստները ինչքան են հպարտ...հիմա ամբողջ Հայաստանն է հպարտանում:Բարի գիշեր հպարտ Հայաստան...

07.09.2012

Առաջարկում եմ ունկնդրել...


Երբ եկա տուն սկսեցի դասական երաժշտություն ունկնդրել...Հիմա ուզում եմ որ դուք էլ ունկնդրեք իմ ամենասիրելի Բարոկո երաժշտության ստեղծագործող Ժան Բատիստ Լյուլիի Passacaille...

06.09.2012

Ֆլեյտայի առաջին դասը...


Այսօր ես առաջին անգամ գնացի <<Ֆլեյտայի>> դասի:Ասեմ որ հիացած եմ...շնչառական պարապմնունքներից:Անկեղծանամ դեռ ձայն դուրս չի գալիս,բայց շրթունքս արդեն ճիշտ եմ դնում:Այսօր զգացի որ <<Ֆլեյտան>> իմն է...չգիտեմ ինչու,չգիտեմ ինչից,երևի ճիշտ բռնելուց հետո ես դա զգացի:Այսպիսով...գնացի պարապեմ...

05.09.2012

Հիմա արդեն զգում եմ դասերի շունչը....

Երբ սեպտեմբերի 3-ին եկա դպրոց,ես դեռ զգում էի ամառվա շունչը,իսկ այսօր այն կորավ...բացի դասերից ուրիշ շունչ չեմ զգում:Ես ընդհանրապես չեմ դժգոհում...ընդհակառակը ինձ դուր է գալիս...մի քիչ անսովոր է,բայց կանցնի:)Դասերի շունչը զգացի երբ բացեցի hotmail-ը և տեսա դասերի քանակը....բայց էլի եմ ասում` ես չեմ դժգոհում:Մի բան էլ ասեմ,զգալով դասերի շունչը,ես ամառվա շունչը չեմ մոռանում...ու չեմ էլ մոռանա...

04.09.2012

Լեոնիդ Ենգիբարյան Աստղային անձրև

Սկզբում....ուզում եմ առաջրկել որ կարդաք,իսկ հետո կկարդաք իմ կարծիքը...

Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ՜ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել… Հիշու՞մ ես, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը… Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին… Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը… Վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները… Եվ մեր կյանքի շատ ու շատ՝ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային։ Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։ Նայի՛ր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել։

քանի որ համոզված եմ դուք էլ եք ունեցել աստղային ժամեր....Ինձ համար աստղային վայրկյանն այն է, երբ ես այնպիսի զգացում եմ ապրում, որը երբեք չեմ ապրել...օրինակ` երեկ ինձ համար աստղային օր էր,ես այնքան տարօրինակ զգացումներ ապրեցի...բայց հաճելի էր...շատ...հիմա ինձ շատ հետաքրքրում է, թե ձեր աստղային օրերն ինչպիսին են...ահա և ես էլ աստղային վայրկյան ունեցա...այսքանը 

03.09.2012

Լռող Լուսակիրներ

Այսօր մտածում էի լուսակիրների մասին և հասկացա,որ նրանք անում են այն, ինչ իրենց ասում են,առանց իրենց կարծիքի...իհարկե դա տեխնիկա է, բայց  շատ նման է մարդկանց մի տեսակի, ովքեր միայն լռում են և ենթարկվում:Այդ մարդիկ միշտ տենչում են ազատության, բայց միշտ վախենում են և լռում: Ես ուզում եմ ասել,որ մենք պետք է լինենք ազատ, բայց չափի մեջ: Ես համաձայն եմ՝ մենք չենք ուզում լուսակիրների պես միշտ լուռ և ենթարկվող լինել, բայց երբ ազատությունը անցնում է իր սահմանները, դա  ազատություն չէ....չգիտեմ......դուք կարող եք չհամաձայնել ,բայց ես ասում եմ.<<Ասել,անել այն ինչ ուզում ես...դա իմ ազատությունը չէ,ասել,անելուց բացի, սկզբում մտածիր>>....այսքանը...