30.04.2014

Ակնթարթ... դարերով լի ակնթարթ

Ամեն ինչ կարող ես զգալ մի ակնթարթու՜մ… զզվանքի՜ց խաղաղությու՜ն: Ու այդ անվերջ ակնթարթերը ստեղծվում են հենց քո սրտի շնորհիվ: Միքիչ պաթոսով, բայց երբ մի ակնթարթ դու նայում ես նրա աչքերի մեջ դու կարծես այդ ակնթարթը ամբողջությամբ ապրես… ախր չի լինում նկարագրե՜լ:
Այ դու փորձիր պատկերացնել դու սիրահարված ես (եթե սիրահարված ես ավելի լավ): Ես «Մեծն սիրողս» սիրահարված ուրիշ մարդ եմ դառնում, անըդհատ մտքերով ուրիշ տեղ եմ լինում, ու ուզում եմ ամենալավը լինեմ, որպիսզի գոնե հայացքի արժանանամ իրա կողմից: Երևի արդեն հասկացաք որ հիմա էլ եմ սիրահարված: Ու հիմա պետք է միքիչ էլ պատկերացնեք… պատկերացրեք այդ տղան (դե ես աղջիկ եմ) քո ձեռքը բռնեց: Դու իրան չէիր նկատում նույնիսկ «բարև» չի ասել, ու հոպ մի տաք ձեռք բռնում է քո ձեռքը: Ձեռքի մեջ ամբողջ մի սիրո պատմություն է լինում, կարծես մի փոթորիկ եկած լինի ու քեզ իրա հետ տանի, ոնցա է ջութակի ամենաբարձր նոտաները ծակում ականջդ այ տենց ձեռքդ են բռնու՜մ, ու դու այդ պահին տեսնում ես իրա աչքերը, այդ աչքերը կարծես ձմեռվանից հետո չորացած ծառեր լինեն որոնք սպասում են երբ է գալու գարունը որպիսզի բողբոջները աճեն: Ու այդ պահը ընդամենը մի ակնթարթ է, երբ դու զգում ես, ոչինչ չի կատարվում զգում ես, ու այդ աղմկոտ լռությունը որը ստեղծվել է ձեր երկուսի շնորհիվ ավարտվում է մի բառի շնորհիվ.
-Բարև , - ասեց աղջիկը: Բայց դա ընդամենը բարև չէր է՜հ, դա մի սիրո երկար-բարակ խոստովանություն էր, դա հոգու խոսակցություն էր: Նրանց հոգու խոսակցության մասին չեմ ուզում խոսել, ու անկեղծ չեմ էլ կարող լավ բացատրել, բայց դա պետք է հոգում մնա ու ոչ-ոք չիմանա: Այ հիմա ես այսքան գրեցի բայց դեռ նրանք նայում են միմիանց աչքերի մեջ, ու դեռ լսվում է այն բառը որը երկուսին տվեց մի լույս որով նրանք կգնան իրենց մութ անտառով, որտեղ իրենց ոչ-ոք չի նկատի ու այդ պահին երկուսնել երջանիկ են: Ու այստեղ կապ չունի նրանք կասեն իրար թե ոչ, ով գիտի կամուսնան իրար հետ թե ոչ: Այդ անվերջանալի ակնթարթը իրանց համար հենց այն ակնթարթն էր, որից իրանք միայն իրենց զգացածը կհիշեն ու էլ ոչինչ:


27.04.2014

Ցտեսությու՜ն կամ «Ես իմ մասին»...

Ողջու՜յն կարդացող: Պատմելու եմ ձեզ իմ անհասկանալի զգացմունքների մասին դեպի Միջին դպրոցս: Ահավոր շատ եմ անհանգստանում գրելուց... չգիտեմ էլ ինչու (մի տեսակ պատասխանատվություն եմ զգում): Ու այս պատասխանատվությունը նրանից է որ ես՝ Լուսոս 9-րդ դասարանում ճնգռտում եմ: Օգտագործեցի հենց «ճնգռտել» բառը քանի որ հեչ դուրս չի գալիս ոնց եմ սովորում: Շա՜տ եմ բայցակայում, ֆիսզկուլտուրայի չեմ հաճախում, տնայինները կիսատ-պռատ եմ անում, ու հետո էլ ինձ Սեբաստացի եմ ասում: Դե ի՜նչ մեղավոր եմ, էն էլ ինչքան, բայց մենակ ես չեմ մեղավոր ֆլեյտաս է մեղավոր, շվիս, երաժշտականս, ու կողքից լիքը ուրիշ երաժշտական գործերը: Ու թարսի պես էս տարի 9-րդ դասարանում եմ: «Տուպոյ» հալիս ոնց եմ քնություն հանձնելու ոչ-ոք չգիտի: Չեմ ընդունում քնությունները ու էտ քնության տարբերակները, բայց դե մեկ է էտ թեորեմները ու կանոնները ԱՆԳԻՐ չեմ հիշում: Ու էլի ես շեղվեցի բուն թեմայից...
Ինձ թվում է բոլորդ էլ գիտեք թե ես ինչքան եմ սիրում իմ կրթահամալիրը: Ու ամեն օր հասկանում եմ, որ գնալով մեծանում (էրեխա եմ ինձ համարում մի աանհանգստացեք) եմ ու կրթահամալիրիցս դուրս կյանք եմ ստեղծում: Ու ամեն օր ինձ ինչ-որ դժվարություններ են սպասվելու որոնցից մենակ իմ կրթահամալիրիցս ստացած գիտելիքներով եմ հաղթահարելու: Ուզում եմ զգուշացնել, որ էտ գիտելիքները էտ թեորեմները չեն այլ իմ անձն է: Թե ինչ էի անելու ուրիշ դպրոցում: Կարամ հանգիստ ասեմ, որ հիմա մեր կրթության մեջ շատ-շատ թերություններ կան, բայց այն ամենը ինչ ես ստացել եմ դեռ Օր. Լուսինեից (աշխարհի ամենալավ մարդ և ուսուցիչ Լուսինե Փաշայանի մասին եմ խոսում) ոչ մի բանի հետ կյանքումս չեմ փոխի: Ու սա երկար ճանապարհ է, որը դեռ չի ավարտվում, բայց արդեն էն թունելի վերջին լույսը տեսնում եմ էլի: Ու ինչքան կորցրել եմ, ինչքան ստացել, ու բացահայտել մեկա ամեն առավոտ հաճույքով եմ դասի եկել, ու օրվա ընթացքում իմ մեջ շատ բաներ եմ հասկացել, ու բոլորին եմ շնորհակալա՜լ, հուսով եմ երբևից է կհպարտանաք որ Լուսո անունով սովորող եք ունեցել (մի տեսակ պաթոսով ստացվեց, բայց ոչինչ): 

14.04.2014

Չեմ կարողանում... զգացմունքներս արտահայտել չեմ կարողանում

Պատմությունը սկսվեց նրանից որ ընկեր Հասմիկը հանձնարարեց կարդալ Համո Սահյանի բանաստեղծությունները ու ընտրել ամենալավ բույրով: Մտքումս ուրախացա որ միքիչ կշեղվեմ սիրահարված լինելուց... դե ճանաչում եք ինձ, ինչպես միշտ սիրահարված: Կարդում էի բնություն, հայրենիք... հաճելի էր, զգում էի, բայց այն բույրը որը միշտ կարդալուց զգում էի չկար: Մտքումս սկսեցի անհանգստանալ... թե կարողա չեմ հասկանում, կամ չեմ կարողանում զգալ, ու մի քանի անգամ կարդալով ընտրում էի: Անըդհատ սպասելով նրան որը կարդալուց կփշաքաղվեմ Սահյանի նրբությունից, ու խիզախությունից: Արդեն անհույս էի ու գրքի վերջերում ու ՊԱԲԱՄ... «Չեմ կարողանում»: 
Անկեղծ ասաց չեմ կարողանում այդ զգացմունքները ու բույրը որը այդ պահին զգացի ձեզ պատմեմ, ու բացատրեմ: Տեսնենք ինչ կստացվի... Երբ որ տխուր եմ լինում, ու հարցերի պատասխաններ չեմ գտնում միշտ դիմում եմ երաժշտությանը: Համարյա միշտ երաժշտությունը փրկում էր, բայց այս քանի օրը այդ երաժշտության բացակայությունը ինձ տանջում էր: Այդ իրավիճակում ես չգիտեի սիրաարված եմ թե չէ, չգիտեի կարող եմ սիրել թե չե, ու միայն այդ բանաստեղծությունը կարդալուց ես հասկացա, որ երաժշտություն չէր պետք այլ մի քանի տող...
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում...
Սա կարդալուց ջերմության բույր էի զգում, կարծես գրկել մի հոգու, ու այս տողերը իրան եմ նվիրում: Բույրը տաք էր, ու սառը, ցավ էի զգում ու երջանկություն, այնքան խառն էր ու հաճելի, որ սիրտս էր արագ խփում: Այսքան զգացմունք ինձ հաղորդեց Համո Սահյանը, ու դեռ շատ պետք չէ ասել, դա պետք է միայն զգալ...

13.04.2014

Աղայան... ժամանակների լավագույն ՄԱՆԿԱՎԱՐԺԸ


Աղայանական հոդվածները մեկը մեկից գլխուգործոցներ են: Այդքան մանկավարժ ինչքան Աղայանն էր, մեկ էլ Տիար Տիգրանյանն է: Հիմա կարդացել եմ հոդված, որը ինչ շատ հոգեհարազատ էր: «Երկու խոշոր չարիք»-ի մեջ գրված է այնպիսի խնդիրների մասին որը մինչև հիմա մեր կյանքում կա:  Հոդվածում Աղայանը արտահայտում է իր զզվանքը այն մանկավարժական մեթոդի վերաբերյալ, որը հիմա օգտագործում են մեր հանրակրթական դպրոցներում: Նա ասում է, որ այդ ամենի պատճառը մեր պատմությունն է, ու այն վերաբերմունքը նյութին որը Ամերիկացիներն են մեր կյանքի մեջ մցրել: Նա ասում է որ ելքը դա սովորեցնելն է ամեն ինչ մեր կյանքում կիրառել, բայց այդ պահին ես (մանկավարժ չլինելով) ուզում եմ ասել. «Ոչ»: Հիմա մեր կրթահամալիրում այդպիսի մեթոդ է ուսման (ինչ-որ չափով է նման), բայց անկեղծ ասաց ես գոհ եմ այն գիտելիքից ինչ ստանում եմ: Մենք կիրառում ենք առանց ոչինչ սովորելու, ու գալիս ենք այն կետին, որը ոչինչ էլ չենք սովորում: Նաև Աղայանը ասում է, որ մենք շատ ենք հոգնում, ու ես կարող եմ ասել «այո», այդ հոգնածությունը նրանից է, որ մենք չենք կենտրոնանում մեր երազանքի ու նպատակների վրա, այլ մեր հասարկությունն է մեզանից ուզում է տարրական մի քանի բաներ: Ու ինչ է տալիս այդ ուսումը մեզ, տալիս է այն որ մենք մեր կյանքից ոչինչ չենք ստանում: Ոչնչի չենք հասնում, ու նույնիսկ ցանկություն չի լինում լինել «հանճար»: Հանճար քո գործու, այսինքն պետք է լավ աշխատասեր լինես: Մեզանից մեր կյանքում պահանջում են շատ քիչ բան, բայց այդքան գիտելիքով մենք կարող ենք ամեն օրվա ապրուստ վաստակել, արդյոք դա ճիշտ է? Ես այդպես չեմ կարծում: Իմ կյանքի իմաստը երբեք չի լինի գումարը, դա կլինի ձգտելը անթերիին: Իսկ այս ուսումը մեզ բթացնում է, ու առաջացնում է սեր դեպի նյութականը: Այս ամենը Աղայանը վաղուց էր հասկացել, բայց ցավոք մինչև հիմա ուսման մեջ ոչինչ չի փոխվել: