25.11.2013

Ես սիրահարված եմ... արդյո՜ք դա լավ է...


Ես սիրահարված եմ… ինչպես ամեն մի 14 տարեկան աղջիկ: Ու ես իսկականից եմ սիրահարված (մեծերը կմտածեն որ դա մանկական «безобид» սեր է): Այն տղան ում ժպիտի շնորհիվ ես ուղղակի գժվում եմ իմ մասին ընդհանրապես չի մտածում: Նա իմ անունն է հազիվ հիշում, ինձ հետ խոսում է միայն այն ժամանակ, երբ ինձանից ինչ-որ բան է ուզում: Ես իրան այնքան եմ սիրում, որ իր մի հայացքը ինձ տաքացնում է… Ու ես ամեն երեկո քնելուց առաջ ուղղակի տանջվում եմ, հասկանալուց որ ես նրա համար ուղղակի «столб» եմ: Այ անարդարա… Տեսնելուց իրան ուրիշի հետ… տեսնելուց իրան ուրիշ աշխարհում…
Հիմա գրում եմ ու հիշում եմ իրա ժպիտը: Հասկանում եմ, որ սիրելուց նոր կյանք եմ ձեռք բերում: Հենց իրա շնորհիվ ես նոր երգեր եմ գրում: Ու հենց իրա բառերը ինձ կատարելության են մղում: Ամեն առավոտ արթնանում եմ ու կարծես նոր ֆիլմ է սկսվում: Ամեն իրա հայացքից ես նոր հայացք եմ ձեռք բերում:Այ միայն այդ զգացմունքների շնորհիվ պետք է սիրահարվես…

Սիրահարվելուց ես ինձ ձուկը ջրում եմ զգում, բայց չէ որ դա միայն ես եմ զգում… Ու այդ մտորումների մեջ ես ամեն օր ուզում եմ իրեն սիրել:

19.11.2013

Ակնթարթ... Դար


Ինչքան ուժ ունի ժամանակը, որ մարդու ակնթարթը դարեր է սարքում... ու ինչքան անզոր է մարդը ժամանակի դեմ: Բոլորրս էլ զգացել ենք հավիտենական ակնթարթներ, որոնք կարող են լինել և երջանիկ և ցավալի: Չեմ ուզում խոսել տխուր ակնթարթներից ուզում եմ խոսել իմ տարերքից...
Երաժշտությունի՜ց...
Հույսեր ունեմ որ ապագա երաժիշտ եմ, ու ամեն անգամ բեմ դուրս գալու ժամանակ ես հասկանում եմ, որ հենց դա է իմը: Ինձ թվում է դուք հասկացաք ինչի մասին է խոսքը:
Ուզում եմ խոսել հենց այդ ակնթարթի մասին երբ դու քո ոտքը դնում ես բեմի վրա, և կարծես դու սովորական մարդուց գերմարդ ես դառնում: Այդ ակնթարթը երբ դու չես տեսնում ոչ մի դեմք, բայց զգում ես ամեն մարդու շունչը: Այդ ակնթարթը երբ չես կարողանում շնչել, բայց նվագելուց/երգելուց շունչ էլ չես քաշում: Այդ վայրկյանը երբ ամբողջ աշխարհը քո ոտքերի տակ է գտնվում:
Այդ վայրկյանը երբեք չես կարող կրկնել, կարող է դու էլի բեմ դուրս գաս, նույնիսկ նույն հանդիսատեսի քանակով, բայց մեկ է դու չես կարող այն կրկնել... կարող է ավելի լավը լինի, բայց մեկ է չես կրկնի...Այսքանը...

13.11.2013

Իմ հայրենները...


Ես նոտա, դու ձայն
Առանց իրար՝ երաժշտություն չի ստացվի
Ես լուսին, դու արև
Առանց իրար՝ ժամանակ չի լինի:
Ես ինքնասիրություն դու Միկա
Առանց իրար՝ Միկան Միկա չի լինի:
Ես գիրք դու թեյ
Առանց իրար՝ գիրք կարդալ չի լինի:
Ես հայացք, դու աչքեր
Առանց իրար՝ սիրահարվել չի լինի:
Ես ձեռնոց դու շարֆիկ
Առանց իրար՝ հավաքածու չի լինի:
Ես սիրտ դու բաբախ
Առանց իրար՝ ոչ-ոք չի ապրի:
Ես երկինք դու ամպեր
Առանց իրար՝ անձրև չի լինի:
Ես քեզ կարող եմ հավերժ սիրել

Ինչպես այսպես քո մասին գրել…

12.11.2013

Персики О.Генри

Սիրում եմ քեզ կրթահամալիրս...


Հիշում եմ առաջին օրը կրթահամալիրում ու պատկերացնում եմ վաղվա օրս... Կրթահամալիրում ամեն ինչ եմ զգացել... ամենահետաքրքիրից մինչև ամենաանհետաքրքիրը: Կրթահամալիրում եմ ձևավորում իմ անձնական կարծիքը: Կրթահամալիրում եմ սկսել ստեղծել իմ «ես»-ը: Կրթահամալիրում եմ շատ հետաքրքիր գիտելիքներ ձեռք բերել: Կրթահամալիրում եմ իմ դասարանի հետ ծանոթացել... 
Շատ բան եմ սովորել և դեռ շատ բան ունեմ սովորելու:
Այսօր ուզում եմ քննարկել կրթահամալիրի 7 հոմանիշները և որակները... խոստանում եմ լինել անկեղծ:
Կրթահամալիրի 7 հոմանիշները
  1. Միաբանություն - Իմ կարծիքով  մեր կրթահամալիրը դեռ միաբանություն չէ: Ւնչքան մենք ուզում ենք միասնական երևալ՝ ինչպես միասնություն, մեկ է՝ կրթահամալիրի մեկ դպրոցի սովորող իրեն ուրիշ է համարում կրթահամալիրի ուրիշ դպրոցի սովորողից: Դա միաբանության արարք չէ՝... Նույնիսկ մայր դպրոցում եմ ես տենսում Ավագ դպրոց-Միջին դպրոց հակամարտություն: Չեմ հասկանում իմաստը, բայց հույս ունեմ, որ մի օր մենք կլինենք մեկ ամբողջական՝ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ:
  2. Կրթական պարտեզ - Այդքան լավ չեմ հասկանում՝ ինչ է նշանակում «Կրթական պարտեզ» արտահայտությունը: Ուղեղս չի աշխատում... երևի անցնեմ առաջ:
  3. Արվեստանոց-արհեստանոց - Այ հենց այս հոմանիշին էի սպասում, որ ասեի՝ «ԱՅՈ»: Մեր կրթահամալիրում ամեն տեղ աշխատում են: Ամեն տեղ մի սովորող կամ ուսուցիչ կտեսնես... աշխատելուց ինչ-որ ձևով: Չգիտեմ.դա լավ է... թե վատ: Հուսով եմ՝ մեզ ինչ-որ տեղ կբերի:
  4. Մրջնանոց - Ես ինձ մրջուն չեմ համարում: Ես Սեբաստացի եմ, եթե ուզենամ հասնել ինչ-որ կետի, կդառնամ մրջյուն, բայց առօրյա կյանքում մրջյուն չեմ: Ես ես եմ ու մեկ էլ Սեբաստացի:
  5. Արշավախումբ - Արշավները մեր ուժեղ կողմն է, որը ունի իր թույլ կողմերը: Մենք շատ ենք արշավում, մեր հողերն ենք ճանաչում, բայց ավտոբուսում կան սովորողներ, ովքեր գալիս են ուղղակի նկարվելու համար: Ես չեմ ասում մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն գնանք, ուզում եմ ասել, որ եկեք նկարվելով սովորենք... այսինքն՝ ոսկե միջինը գտնենք: 
  6. Ընտանիք - Մենք մեծ ցեղ ենք, որը իր մեջ ընդգրկում է շատ ընտանիքներ: Արյդոք այդ ընտանիքները կարող են շփվել, ընկերանալ, և միասնություն դառնալ: Այդ դեպքում պետք է պայքարենք, որպեսզի չդառնանք ցեղ, լինենք ընտանիք:
  7. Համույթ - Վա՜յ ոնց չեմ սիրում ես այս բառը... Փֆֆֆֆֆ... միանգամից կեղծություն եմ պատկերացնում: Չեմ էլ ուզում կրթահամալիրս համեմատել համույթի հետ... Փֆֆֆֆֆֆ... ոչ, հաստատ ոչ:

Կրթահամալիրի 7 որակները
  1. Ոգեղենություն - Մենք մի սերունդ ենք... շատ մեծ և ոգեղեն սերունդ: Ամեն օր տեսնում եմ իմ ընկերներին ու հասկանում եմ՝ մենք՝ Սեբաստացիներս, ոգեղեն ենք շատ... շատ...
  2. Ստեղծականություն - Սեբաստացուն համեմատիր «աշակերտ»-ի հետ: Ստեղծականությամբ միշտ մենք առաջ ենք, քանի որ ես առաջին դասարանում բառեր եմ ստեղծել, քանի որ ես կավից միկրոֆոն եմ պատրաստել... քանի որ ես Սեբաստացի եմ: Այդ որակը ունի ամեն մի Սեբաստացի. հարյուր տոկոս եմ ասում:
  3. Ուսումնատենչություն - Ուսումնատենչությու՞ն... ոչ բոլորը: Ավագ դպրոցում ավելի շատ եմ տեսնում ուսումնատենչ  սովորողների, միջինում այդքան էլ չէ, կրտսերներում վաղուցվանից չեմ եղել: Ընդհանուր որակ չեմ կարող ասել, բայց որ կան սովորողներ, ում պետք է ծափահարել, հաստատ կան:
  4. Կատարելության ձգտում - Այ այս առումով համաձայն չեմ: Սեբաստացիները այդքան կատարելության չեն ձգտում, ինչքան ավարտելուն: Այս որակի վրա շատ պետք է աշխատենք:
  5. Համերաշխություն -  Երևի համերաշխ ենք, այդքան ուշադրություն չեմ դարձնում դրան: Երևի որ ուշադրություն չեմ դարձնում, ուրեմն համերաշխ ենք: 
  6. Հոգատարություն - Հոգատար են հայերը, անպայման չէ լինես Հայ Սեբաստացի...:D Կրթահամալիրում ընկնես, կգան կօգնեն, սկզբում մի քիչ կծիծաղեն, նոր կօգնեն: 
  7. Հայրենաշինություն - Այոոոոո, այոոոո, այոոո: Ամեն օր մեր դասարանում քննարկումների ժամանակ հասկանում եմ, թե ինչ հայրենաշեն դասարան ենք... նամանավանդ կնշեմ Գրիշին: ՈՒղղակի հպարտ եմ, որ նրա նման ընկեր ունեմ, այդքան հայրենաշեն... նրա հետ կռիվ էլ կգնամ...                                                                                                                                                               Այսքանը, կրթահամալիրս...                                                                                               P.S. Սեբաստացին մեծատառով է գրվում, թե՞ փոքրատարով, չեմ հասկանում...

10.11.2013

Մենք քիչ ենք, բայց մեզ ՀԱՅ են ասում...

Գրելու եմ Հայ ազգի մասին... իմ ազգի մասին: Միշտ հայրիկս ասում է, որ մենք ամենահին ազգերից մեկն ենք, և մեր մշակույթով պետք է հպարտանանք: Դե ինչ հպարտանանք... :)

Փոքրիկ տեղեկություն մեր ազգի մասին...
Ըստ ավանդության, որը վկայված է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ, Հայաստան անունը կապվում է առասպելական Հայկ նահապետի անվան հետ, որը հայոց երկրի հիմքն է դրել։ 

Հիմա մենք ամբողջ աշխարհում ավելի քան 10.000.000 ենք, բայց մեր փոքր հողի վրա 2.000.000 ենք հազիվ կազմում, ասեմ նաև որ մենք գնալով քչանում ենք: Չեմ հասկանում... ու չեմ ընդունում հեռացողներին:

Հայերը պատկանում են եվրասիական  ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին։ Հայերը, որպես էթնիկական կազմավորում՝ առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Բան չհասկացա...Վիքիպեդիա միքիչ հասկանալի գրի էլի:

Ինձ համար հայը տարբերվում է իր՝ մշակույթով, անվախությամբ, ու «ջիգյարով»: Այս երեք կետն է ինձ հայ դարձնում: 
Մշակույթը մեր շատ ուրիշ է, երբեք չխառնես մեր մշակույթը հիմիկվա «հայերի» հեռուստացույցով ցույց տրվող մշակույթի հետ, դա մերը չէ: Մերը Կոմիտասն է, ազգային պարերը, Նարեկացին, Մովսես Խորենացին, Սարյանը, Մխիթար Սեբաստացին ;)
Անվախության մասին չխոսամ, եթե չես հասկանում ինչի մասին եմ խոսում գնա և կարդա Շուշիի ազատագրման մասին, իսկ եթե չես սիրում կարդալ գնա Արցախ և Շուշի քաղաքի թանգարան այնտեղ քեզ կպատմեմ:
Մեր «ջիգյարը» ուրիշ է ուրիշ...

Արտաքնի մասին դեռ իմ կարծիքը չեմ կազմել, դրա համար էլ չեմ ուզում խոսել արտաքնի մասին:
Հավերժ կարելի է խոսել հայ ազգի մասին... բայց ես այսքանով կավարտեմ...
Ահա այսքանը հայի մասին...Իմ ազգի մասին...

P.S. Շատ շնորհակալություն ընկեր Մարթաին  «Հայստանի աշխարհագրության, բնակչության» նախագիծը հանձնարարելու համար:



05.11.2013

«Աստղագիտություն» գիտություն...


Աստղագիտություն մի գիտություն է, որի մասին կարելի է հավերժ խոսել: Իմ պրեզենտացիան ուներ նպատակ յուրաքանչյուր կարդացողին ծանոթացնել Աստղագիտության հետ: Քանի որ Տիեզերքը անծայրածիր է,ես կարող եմ ասել, որ իմ նյութը ամբողջական չէ, բայց հուսով եմ ձեզ կօգնի:
Մեծ ակնկալիքներ չունեմ: Ուզում եմ միայն հետաքրքրություն առաջացնել, ու կարոդացողների գլխում միքիչ գիտելիք ավելացնեմ (եթե ստացվի):
Օգտգործել եմ միայն Համակարգչային ծրագիր Power point-ը: Իմ կարծիքով հետազոական աշխատանքի մեջ ուրիշ ծրագրեր պետք չեն :) Իհարկե օգտվել համացանցից, բայց տեքստերը ինչ-որ չափով մշակել եմ ես:
Նյութը կարող ես տեսնել այստեղ