30.03.2013

Երջանիկ տպավորություններ...


Ողջու՜յն իմ ընթերցող:Կարոտել էի գրելը...քո համար գրելը:Եկել եմ տուն ու գրում եմ քո համար...իմ ընթերցող:Գրում եմ երջանկությամբ ու հիացմամբ:Եկել եմ Գանձասարից (երկար ճանապա՜րհ) ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ...
Եթե դու չես եղել ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ,միանգամից ասեմ Գանձասարի ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՈՒՄ հիասքանչ էր:Հիմա նստած եմ ու աննդհատ ուզում եմ ինչ-որ վատ դեպք հիշել,բայց մտքովս ոչինչ չի անցնում քանի որ ես ուղղակի ԵՐՋԱՆԻԿ եմ...
Եթե դու արկածախնդիր ես,անվախ ու ընկերասեր ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԸ քեզ համար է (փոքրիկ գովազդ)...
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ընթացքում ավելի լավ ճանաչեցի իմ ՀԱՅԱՍՏԱՆԸ,քո ՀԱՅԱՍՏԱՆԸ...Նոր ընկերներ ձեռք բերեցի,հին ընկներներ հետ ընկերությունը ամրապնդեցի,նոր ուսուցիչների հետ ծանոթացա (Ընկեր Անահիտ ես ձեզ շատ սիրեցի)...Եվ դա ընդամենը 5 օրում...Պատկերացնում եք եթե ճամբարը միքիչ երկարեր,երևի այդ ճամբարը չէր դիմանա:Հիմա գրում եմ,ու քթիս տակ ակամայից ծիծաղում եմ հիշում եմ Ֆրեդի,Սուրոյի,Սաքոյի,Էրոյի ու Դավոյի երգելը...(ինձ կհասկանան ճամբարականները):Հետո հիշեցի մեր չարությունները (Տիկին Մարիետ դուք մի հիշեք),մեր գիշերային խոսակցությունները (հն Նարուկ-Պարուկ),Ռուբենի պարելն ու երգելը,բա մեր
Harlem Shake-ը...այնքան բան կատարվեց...Ուզում եմ կանգնել ու բարձր գոռալ...Ա՜աաաաաաաաա
Չեմ կարողանում իմ զգացողությունները լիովին ներկայացնել այս տողերում,ամեն ինչ աչքիս քիչ է երևում,հուսով մի բան զգացիք,քանի որ մեջս եռում է ու վառվում,ախր ինչպես դա գրեմ իմ ընթերցող:

22.03.2013

Աղայանական եռանկյունի...

Սկզբում նայիր եռանկյունուն...

Իսկ հիմա կարդա...


Ոչ-ոք կատարյալ չէ,բայց ամեն մի մարդ ձգտում է կատարելության:
Այդպիսի խոսքեր շատ ենք լսել,բայց հենց դու մտածել ես թե ինչպիսին է կատարելությունը,ինչից է հիմնված,միանգամից ասեմ Աղայանը այո մտածել է,հիմա իմ հերթն է:Միշտ ասել ենք կատարելության հասնել հնարավոր չէ,բայց հենց ինչպիսի՞ն է կատարելությունը,չեմ հասկանում:Հոգի…մարմին…միտք դրանք մարդու կարևոր բաղադրիչներն են…Եթե այս բոլոր հատկությունները զարգացած են,ուրեմն դու կատարյալ ե՞ս,չգիտեմ,Աղայանը այդպես էր մտածում…Եկեք համոզվենք:
Չեմ ուզում ինձ գնահատել,քանի որ ինքնասիրաբար և անարդալ կլինի,իսկ եթե ուրիշներին միայն ինքնասիրաբար,ռիսկեմ,ուրեմն ես…Իմ եռանկյունին…
Մարմինս այդքան զարգացած չէ,ես գիմնաստ չեմ,բայց առողջ եմ(թու թու թու),ասում են ձեռս ծանր է,բայց ձեռքի ուժով այդքան ուժեղ չեմ,այսպիսով ես ուժեղ չեմ:Միքիչ ինքնասիրաբար ասեմ,որ ինձ համար մարմինը այդքան կարևոր չէ,բայց  գրեցի ու հասկացա ինչքան կարևոր է…էհ չգիտեմ,Աղայան դու էլ բան ես ասել,ասածիցդ բան չեմ հասկանում:
Հոգիս կատարյալ մաքուր չէ,բայց մաքրություն կա:Չեմ ուզում շատ լավ բան ասել,միքիչ ինքնագովեստ կլինի,չեմ ուզում վատ բան ասել,ամաչում եմ…Հոգիս չի սիրում հանդարտություն,բայց լռությունը հաճելի է,հոգիս սիրում է երաժշտություն,հոգիս փորձում է օգնել,բայց այդ ժամանակ մարմնի թուլությունը խանգարում է:Նաև ես սիրում եմ կատակել,այդքան էլ լավ չի ստացվում,բայց իմ կարծիքով իմ կատակներով նեղացնում եմ ուրիշներին,հիմա սա իմ հոգուց է կախված չեմ հասկանում…Կարճ ու կոնտկրետ հոգիս ձգտում է անհասկանալի կատարելության,որը այդքան էլ չի ստացվում:Միքիչ պաշտպանեմ ինձ ու ասեմ,որ հոգու կատարելությունը ես չհասկանալով չեմ ուզում,չեմ ուզում կարծես այդ ժամանակ ուրախություն էլ չեմ զգա:
Եվ վերջապես ՄԻՏՔ…Միանգամից ասեմ,իմ միտքը կախված չէ իմ գնահատականներից,չեմ սիրում այդպիսի մարդկացն,ովքեր այդպես են մտածում:Իմ միտքը իմ ցանկություններն են…իմ…(խորը շունչ արտաշնչում) միտքը:Միշտ ինձ ասել են,որ միտքս անծայր է(միքիչ գովեմ ինձ),բայց ես դրան չեմ հավատում:Հիմա արդյունքը… Ես…Լուսինե ՄԼՔԵ-Գալստյանը,ով ուզում է պաշտպանել բայց չի կարողանում,ով ուզում է ասել բայց վախենում է,ով ուզում է իրեն ցույց տալ ու ընկնում է,ով մտածում է ու գրում անվերջ գրում…հույսով,որ մի օր իմ նման մի երեխա կկարդա ու կհասկանա ինձ,ինչպես ես կարդացի Աղայան ու հասկացա(միքիչ դժվարությամբ):

21.03.2013

Ուղղակի ապշած եմ...


Կյանքում...երբեք չէի մտածի,որ Ղազարոս Աղայանը այսքան լուրջ է...չգիտեմ ինչու ես նրան ուրիշ ձև էի պատկերացնում,իսկ լ «Նպատակ դաստիարակության» հոդվածը կարդլաուց հետո ես ուղղակի ապշած էի:Ամեն ինչ ճիշտ էր...իհարկե իմ կարծիքով,այդքան սեր դեպի երեխան միայն ծնողներիցս եմ զգացել:Կարդալուց սկզբում շատ դժվար էր,հետո սկսեցի հասկանալ ու գնալով տրամադրությունս հանդարտացավ,և սկսեցի զգալ ամեն մի բառը:Չեմ ուզում ձեզ պատմել ուզում եմ դուք կարդաք,քանի որ ես այդքան նուրբ և հասկանալի չեմ կարող պատմել:Որպես երեխա հարգված եմ,և շոյված...չգիտեմ ինչ-որ ինձ կարևոր եմ զգում:Չգիտեմ ասեցի թե չէ,բայց կրթելու և ուսուցանելու համամատությունը ուղղակի հրաշալի է և անհամեմատելի,կյանքում չէի մտածի:Սրանից առաջ Ղազարոս Աղայանին լուրջ չէի վերաբերվում,իսկ հիմա ուղղակի ապշած,ոչինչ չեմ ուզում ասել...ուզում եմ ինձ լավ զգամ:

12.03.2013

Անվերջ իմ հոգում...



Մարդ իր ծնված առաջին օրվանից ունի հույս…ինչպիսի՞ հույս,թող ամեն մեկը իրենը աորոշի:Դժվարությունների ժամանակ,աննդհատ մենք սպասում ենք հույսին,ուզում ենք փոփոխություն,տենչում ենք փոփոխություն…Ինձ թվում է մարդ չի կարող ապրել առանց հույսի,դա մեր փուջ կյանքի միակ հույսն է:Չեմ սիրում այսպես արտահայտվել,բայց չգիտեմ ինչու հենց այդպես ասեցի:Չխոսեմ ուրիշների մասին,ասեմ իմ 13.5 տարեկան փորձից…Կյանքի ամենակարևոր պահերին,ես ապրում եմ միայն հույսով,իսկ երբ կատարվում է,ապրում եմ իմ մյուս հույսով:Հիշում եմ,ամեն անգամ բեմ դուրս գալուց առաջ,ես հույս ունեմ…Բեմից իջնելուց առաջ…ես ավելի շատ հույս ունեմ…Ու ինչպե՞ս ապրել առանց հույսի…առանց հույսի,որ դու ապրելու ես:Ուրիշ,էլի,նորից կարելի է ասել «հույսի» ածականներն են:Կյանքում ամեն ինչ փոխվում է,միայն այդ զգացուղությունն է մնում…որ դու դեռ հավատում ես,և հույս ունես…

Փորձեցի գրել բանաստեղծություն...

Անվերջ իմ հոգում
Հույսն է մնայուն
Հույսի հետ միասին
Մարդն է միշտ ապրում
Ուրիշ,էլի բառեր են
Որոնք երբեք չեն մոռացվում
Բառերի հետ մեկտեղ
Հույսն է միշտ ապրում:

06.03.2013

Ու՞մն ես գարուն...



Միշտ գարուն չեմ սիրել,չգիտեմ ինչու…երևի երեկվա ձյունը զգացմունքները իմ մեջ արթնացրեց:Հիմա նայում եմ ու զգում միայն տաքություն…թող քամի լինի,կամ անձրև,բայց տաքությունը իմ մեջ է… <<Ողջույն գարուն>>…գոռում է հոգիս:Չեմ ուզում նստել ուզում եմ թռնել,վազել,և հասնել ԱՐԵՎ-ին,ուզում եմ ապրել զգալ այդ արևը ընդմիշտ:Զգում եմ,որ բնությունը գնալով կենդանանում է ,օդը լրիվ ուրիշ է,կարծես ամեն ինչ նորինց ծնվի:Վա՜յ սկսեցի սիրել…Գարնա՜նը:Լավ շարունակեմ…չգիտեմ Գարնանը սկսեցի պատկերացնել,որպես մի պատանի,չարաճճի և անսպասելի:Գարունը որպես պատանի…չէի մտածի,որ այդպիսի բան կմտածեի…Գարուն…փոքրիկ գարուն,քեզանից միայն սեր եմ ուզում,որը քո մեջ շատ է,ես ուղղակի համոզված եմ:Դու մեզ ցույց չես տալիս,բայց մի ամաչիր ցույց տուր քո արևի նման մեծ սերը…Սիրում եմ քեզ Գարուն…Իմ գարուն…

03.03.2013

Թուղթն ու թանաքը...


Ողջույն,Լեոնարդո Դա Վինչիի <<Թուղթն ու Թանաքը>> կարդալուց հետո մտածեցի թե ինչ էր գրված այդ թղթի վրա:Իմ կարծիքով այդ թղթի վրա մի առակ էր գրված,որտեղ կար բանականության ուղերձ մարդկությանը ուղղված:Չգիտեմ ինչ առակ էր,կամ ինչ բանականության ուղերձ,բայց գիտեմ թե հենց այս առակի բանականության ուղերձը:Իմ կարծիքով տարբերվելն էր,եթե դու չտարբերվես,կամ չփորձես տարբերվել քեզ կմոռանան,ոչ էլ կհիշեն,իսկ եթե ինչ-որ բան անես կամ տարբերվես,այդ ժամանակ դու հաստատ կհիշվես,օրինակը հենց այդ թուղթն էր...