24.10.2012

Աշնան գույներով...





Ոգեշնչված ողջույն:Եկել եմ աշնան գրկից, և ուզում եմ պատմել:Անկեղծ ասաց չէի կարծում,որ այդքան հաճելի կլինի:Երբ աշնան գրկում էինք,ես կարծես ամեն ինչի մասին մտածելով,ոչ մի բանի մասին չէի մտածում...ոչ թե չէի մտածում, այլ հարմոնիայի մեջ էի` տերևների աշխարհում:Աշնան բույրի մասին կարող եմ այնքան պատմել,բայց մեկ է այդ բույրը չեմ կարողանա ճիշտ հաղորդել:Գույները փորձեմ Միխայիլի լուսանկարների շնորհիվ բացատրեմ,բայց մեկ է ինձ թվում է՝ աչքով տեսնելը,զգալը ուրիշ է:Օրը բացատրել չեմ կարող,քանի որ ես զգացմունքների մասինգրել դեռ չեմ կարողանում...Ուզում եմ ասել,որ ես էլի ու էլի համոզվեցի,որ աշունը ամենառոմանտիկ տարվա եղանակն է...մի՞թե դուք համաձայն չեք?Օրինակ` երբ ես ասում եմ <<Աշուն>>,միանգամից մի քամի է գալիս,որի մեջ այնքան սեր կա,այնքան լույս...անձրևոտ լույս:Սիրում եմ գրել,խոսել,երգել Աշնան մասին...Աշնան գույների մասին...


19.10.2012

Ոզում եմ հասկանալ...

Ողջույն բոլորին:Հիմա ես հոգնած եկել եմ տուն,և շատ եմ ուզում հասկանալ...թե ինչներիս է պետք <<աշնանային արձակուրդները >>:Ես համոզված եմ,որ բոլոր աշակերտները        <<արձակուրդ >> բառը լսելիս հասկանում ենք՝ ժամը 13:00-ին արթնանալ,ազատություն,մտքի հանգստություն,և այլն,բայց մեր դասերի շնորհիվ իմ <<արձակուրդը>> դառնում է <<չարձակուրդ>>...քանի որ ես հենց նոր հաշվեցի և հասկացա,որ եթե մյուս շաբաթ դասի գնաի,ավելի քիչ դաս կանեի,քան հիմա պետք է անեմ...ու դուք սա կոչում եք <<արձակուրդ>>...չեմ հասկանում:Ընդհանրապես աշունը իմ կարծիքով ամենագեղեցիկ տարվա եղանակն է,և ես այդ տարվա եղանակից մեկ շաբաթ տրամադրեմ <<չարձակուրդներին>>,ավելի լավ չէ,դաս,դասերից հետո տերևներ,տերևներ,և էլի տերևներ:Չգիտեմ:Սա իմ անձնական կարծիքն է...ու նաև ես շատ վիրավորված եմ,քանի որ հենց այս շաբաթվա ընթացքում է իմ ծնունդը...Հոկտեմբերի 27-ին...արդյոք ես չպետք է զգամ այդ հաճույքը՝ գալով Մարմարյա սրահ,հնչի իմ սիրելի երաժշտությունը,և....շնորհավորանքներ....3-րդ դասարանից այդ օրը ես չեմ զգում...ու ինչներիս է պետք այս <<աշնանային արձակուրդները >>...ուզում եմ հասկանալ:

17.10.2012

Ալիսը հրաշքների աշխարհում...Գլուխ 6-րդ



Ալիսը հրաշքների աշխարհում
Գլուխ 6-րդ                             
Հարց 1
Եթե համեմատեք Երկիր մոլորակը այն տան հետ, ուր Ալիսը մտավ, ինչ նմանություններ ու տարբերություններ կգտնեք:
Ա…Երկիր մոլորակ…և…Խելագար տուն:Նմանություններ՝ իմ կարծիքով նմանությունը դա չլսելու ունակությունն է,նաև կարծես ամեն ինչ ռեժիմային լինի,ոչ մի փոփոխություն,ամեն օր նույնն է,ամեն մի վայրկյանը նույնը…կարծես մեր օրը  ժամ է,իսկ նրանցը  վայրկյան:Տարբերություններ՝ իմ կարծիքով տարբերություն դա,որ մեկը տուն էր,իսկ մերը մոլորակ:Այնտեղ ամեն մի կերպար,ամեն մի ափսե մի նշանակություն ուներ,ափսոս ես դեռ այդքան խելացի չեմ,որ կարողանամ հասկանալ….Ա իսկ կարող է այդ տունը տիեղերքը իսկ կերպարները մոլորակները,ովքեր չեն կարողանում միմիանց հետ զրուցել,սիկ թռչող ափսեները դա այն ամեն ինչն է ինչ կատարվում է տիեզերքում…
Հարց 2
Ովքեր են խոհարարը, դքսուհին և երեխան մեր մոլորակում:
Խոհարարը դա այն մարդկանց տեսակն է,ում օրերը նույնն են,կարելի է ասել նրանք ունեն մի ստանդարտ,որից ամեն օր copy-paste  են անում,կապ չունի ինչ դրություն է:
Դքսուհին այն մարդկանց տեսակն է,ովքեր ամենախելացիներն են,այց իրականում շատ անխելք:Նրանք աննդհատ խորհուրդներ են տալիս,որոնց չեն էլ հասկանում:
Երեխան այն մարդկանց տեսակն է ովքեր ոչինչ չհասկանալով բողոքում են,կան չէ մարդիկ,որ եթե չբողոքեն օրը օր չի:
Հարց 3
Ինչպես էր բացատրում-մեկնաբանում Կատուն իր խելագար լինելը: Համաձա՞յն ես նրա բացատրության հետ: Ինչու:
Անկեղծ ասաց այդքան էլ համաձայն չեմ…քանի որ եթե դու տարբերվում ես ուրեմն խելագար ես?ՈՉ…օրինակ երբ ես կանգնում եմ շատ մարդկանց մեջ ես պետք է տարբերվեմ,չգնալ մարդկանց հոսքի միջով,ուրեմն ես խելագարվում եմ,կամ այն մարդիկ ում մասին գրքեր են գրվում,նրանք խելագարներ են:Այսքանը…

15.10.2012

Միտքը և կիրքը...իմ աչքերով


Ուզում եմ քննարկել Գ. Գուրզադյանի  <<Միտքը և կիրքը>> էսսեից մի հատվածը:Նախ ասեմ,որ ես համաձայն եմ Գ. Գուրզադյանի աշխարհայացքի հետ:Իհարկե իմ կարծիքը տարբերվում է Գ. Գուրզադյանի աշխարհայացքից, փորձեմ գրել զգացածս: Մտքի շատությունից ստեղծվում են հանճարներ, ովքեր բացի մատածելուց, լավ են մտածում...և իհարկե մտքի քչությունից ստեղծվում են այնպիսի մարդիկ,ում համար կյանքը միայն ռեժիմ է,ոչ մի փոփոխություն:

Ինչ է լավ մտածելը...լավ մտածելը շատ դժվար է...մտածել,ես սկսել եմ,երբ մայրիկս իմացավ,որ ես պետք է ծնվեմ,բայց լավ մտածել ինձ մոտ շատ ուշ-ուշ է ստացվում: Մտածելով շատ խորը բաների մասին՝ հնարավոր է նաև, որ դու չկարողանաս դա վերարտադրել, իսկ երբ կարողանաս վերարտադրել, ուրեմն դու լավ մտածեցիր:Իհարկե,իմ գրածը անձամբ ես լավ չեմ հասկանում,բայց երևի ավարտեմ...իմ կարծիքով դու մտածելով կարող ես հասնել մինչև տիեզերք, բայց վերադառնալուց սկսում ես լավ մտածել,ու երկնքի բոլոր աստղերը խամրում են.....մի քիչ Գուրզադյանոտ ավարտեցի...
Ես շատ կուզենայի կարդալ ձեր կարծիքը լավ մտածելու մասին...այսքանը: