15.09.2017

ինչի չես թողնում ինձ / 11ը պարզ թիվ ա / երբեք միշտ նամակներ

ինչի չես թողնում ինձ?
ինչի չես թողնում որ սիրեմ
սիրեմ ինձ
սիրեմ աշխարհը
սիրեմ քեզ
սիրեմ քեզ շատ
շատ-շատ-շատ
-ավելի շատ քան հիմա?
հարցրեց անիծյալ գլխարկը
-իյա
կներես,
լավ
հարցրեց գլխարկը
սիրուն գլխարկը
կապույտ գլխարկը
-մուգ կապույտ
հա
ավելի շատ քան հիմա
ամեն վայրկյան
ավելի նարնջագույն սիրեմ քեզ
հիմա էլ եմ սիրում
բայց հիմա զզվում էլ եմ
հասկանում ես թե ինչ եմ խոսում?
ես էլ չեմ հասկանում
ինչպես ասում ա
ինձ հիմար համարող դասախոսը
ես էդ մարդուն սիրեցի
գիտե՞ս
անընդհատ խոսում եմ
բա ի՞նչ անեմ
քո հետ
դու խոսում ե՞ս
տո չէ հա
էնքան մարդ կա կողքդ
գցած
հենց քո համար
մտքում խոսում եմ
քնելուց առաջ էլ երազում եմ
թե ոնց կփախնեի քեզ հետ
ամեն ինչ կթողնեի
ինչի ես հիշացնում
որ վախկոտ եմ ես
ու վախկոտ ես դու
ինչի ես ոտքերիցս էդ ծանր-ծանր երկաթները կախում
թող
ձեռքս

խոսքերս ինչ-որ բան արժե՞ն

արժեք խնդալու բառ ա
շատ եմ մտածել թե ինչի ա ոսկին էդքան թանկ
երևի արևին ա նման
դրա համար

դրա զզվելի բառ ա

բոլորը թողեցին նույն պահին
ու ամեն տեղ դարձավ անհարմար
էլի նույն պահին
էդ նույն պահին դու օնլայն էիր
դու խոսում էիր, գրում, մտածում, շնչում, միգուցե սեքսով էիր զբաղվում իսկ ֆբդ բաց էր մնացել
ես քեզ մեկ էի
մեկ չէ է
բայց հաստատ մտքիդ ծայրով չէր անցնի որ ես էդ վայրկյանին մնացի մենակ

մենակ չէ
դատարկ էլ չէ
-անիմաստ
չէ իմաստ երբեք էլ չեմ ունեցել
մնացի խորթ
/խեթ-խեթ, ի՞նչ ա էդ նշանակում/


այ հիմա
ընկնում եմ
-բռնվելու տեղ գտիր
նույնիսկ եթե ձեռքերս մի բան շոշափեն
հաստատ էդքան ուժ չունեմ որ մի տեղից կառչեմ
սկսեցի մտածել թե ինչ հավես ա սենց ուժեղ ընկնում եմ իսկ գլխարկս չի թռնում
նույնիսկ մի-քիչ քրտնել ա ճակատս

հուսամ հասկացար
որովհետև ես չհասկացա

հեչ հիշում ե՞ս բառերը որ քեզ ասեցի
ականջիդ
շշուկով
շատ կամաց

շնորհակալություն

վերջակետ

վերջը միշտ դուրս չի գալիս
միշտ ավելի լավը կարար լիներ
բայց լավ վերջը մտքիդ նորը սկսելուց ա գալիս
մազալու բան կա դրա մեջ



13.04.2017

Ուոթսի երանգները / ինձ սարքած գրականությունը

«Ո՞վ ես դու», «Ո՞վ էիր` մինչ ունեցար մայր ու հայր» կամ «Ով է քարշ տալիս իր ետևից քո մարմինը»:
Ուոթս կարդալով` հասկացա, որ անհետաքրքիր մեծ եմ դառնում:
«Միակ փիլիսոփայական հարցը, որն արժանի է ուշադրության՝ ինքնասպանություն գործել,թե ոչ»:
Գիտե՞ք էդ գործընթացից փախչել չի լինում: Սկզբում սկսում ես ինքնասպանությունից վախենալ: Հետո սկսում ես պատճառներ գտնել` կյանքդ իմաստավորելու: Մի սուտ իմաստ գտնելուց հետո կառչում ես նրանից: Ու ինչ-որ ժամանակ հետո պետք է ֆեյսբուքում գրառում անես. «Ես գտա իմ տեղը»: (Հասկանում ե՞ք չէ, որ էս արտահայտությունը ամեն մեկի մոտ ուրիշ կերպ է ստացվում:)
«Հնդիկները հասկանում էին դա, և դրա շնորհիվ իրական «ես»-ը կոչեցին Ատման (Atman). Մարդ, ով ոչ մի տեղ չի շտապում, քանի որ միշտ գտնվում է ինքն իր կողքին (at-man). »
Մետրոյից շատ եմ օգտվում: Շատ եմ սիրում մետրոն: Մետրոյի տեմպը: Շենթավիթից Գործարանային գնալուց` Արևի առաջին շողերն էլ եմ շատ սիրում, բայց ամենաշատը մետրոյում կարդալն ու մետրոյի մադրկանց եմ սիրում:
«Գիտակցույթանս մեջ հանգիստ չկա: Խնդրում եմ` հանգստացրեք նրան:»
Մետրոն իդեալական ա Ուոթս կարդալու համար:
«Հենց մենք ենք ինքնադիտարկման համակարգը, որ հիշեցնում է Ուռաբարոս օձին, որը բռնում է սեփական պոչից փորձելով ինքն իրեն կուլ տալ: Դա նման է «Ո՞վ եմ ես» հարցի փնտրտուկներին: Մենք ասում ենք «Ես ուզում եմ տեսնել ինձ», բայց մի հատ ձեր գլխի մեջ նայեք: Ի՞նչ եք այնտեղ տեսնում: Այնտեղ մութ չէ, ձեր աչքերի ետևում նույնիսկ մթություն չկա, բայց լիարժեք ոչինչ: Որին կարող ես ավելացնել ինչ-որ բան:»

Մի օր որ հարստանամ գովազդների տեղակ Ուոթսի խոսքերն եմ փակցնելու, ախր իրա ամեն բառը մեզ բոլորիս պետք ա:
«Կյանքը դա երաժշտություն է, ու չկա սկզբունք որին համաձայն երաժշտությունը պետք է հնչի:»
Երբ դռները բացվում են, սկզբում նայում եմ կոշիկներին, հետո ձեռքերին, հետո տեսնում եմ ատամները ու սկսում եմ մտածել: Սկսում եմ մի հատված առանձնացնել որ տամ կարդա:
Մի հատ աղջիկ էր ամբողջ ուժով քսվել էր:
«Երբ ես զգում եմ որ ինձ բավարար չէ միայն երջանիկ լինելը, ես ուզում եմ վստահ լինել որ ինձ երջանիկ եմ զգում, որպեսզի ոչինչ բաց չթողնեմ: »
Մի հատ պապիկ էր իր թոռնիկ աղջկա հետ: Իրանց էներգիաները անհավասար էին բաշխված աղջկա մոտ 100-ից 80%ն էր, իսկ պապիկի մոտ մնացած 20-ը: Ինձ թվում ա պապիկը էս մասը կհասկանար, որովհետև ինչ-ինչ ինձանից շատ ա երեխեքի հետ շփվում:
«Մանուկ ժամանակ մենք շատ իմաստուն էինք, որովհետև մենք գիտեինք դա: Մենք ասում էինք. «Ուա! Ուա!»: Այդ ձայները չունեն իմաստ ու նպատակ: Տիեզերքն էլ է այդպիսին:»
Մի հատ տղա էր, հաստատ ծրագրավորող, հաստատ գործից հետո, ու հաստատ վաղուցվանից երգ չէր լսել: Հենց լսել, ոչ թե ուղղակի լռությունը ծածկել, հասկանում եք չէ՞:

«Երբ մենք երաժշտություն ենք լսում, մենք գործ ունենք ոչ թե անցյալի կամ ապագայի հետ, այլ հավերժ տևող ներկայի:»

Ինձ Ուոթսի մեջ դուր ա գալիս են, որ իրան բոլորը կնկալեն, իրանից կսովորեն:
« «Ես պետք է կատարելագործվեմ» գաղափարի մեջ առկա է բացահայտ դժվարություն՝ եթե ես պետք է կատարելագործվեմ, ապա «ես»-ը որը կատարելագործում է, և «ես»-ը որը կարիք ունի կատարելագործվելու, դա նույն «ես»-ն է: Այդպես մենք ընկնում ենք փակ շրջան: »
Ինքը բոլորի համար ա գրում: Հա ի՞նչ վատ կլիներ որ էդ վախենալու պատգամավորների նկարների տեղակ իրա բառերը լինեին:
Ու մի հատ աղջիկ կար, մեծ պայուսակով ու ֆլեյտայով, տեսքից երևում էր որ մոռացել էր սանրվել ու էլի շտապում էր:
«Կարող եմ ե՞ս ընդհանրապես ցանկանալ, չցանկալ: Ռացիոնալ ես հասկանում եմ, որ կապվելով ինձ, ես խանգարում եմ ինձ, բայց ո՞նց ես ազատվեմ կապվածությունից, չվերածելով ազատվելը հերթական մի կախվածության:»
Ուոթս կարդալով հասկացա որ դեռ հույս կա:
«Եւ երբ ֆիզիկոսը փորձում է ներխուշել ստրուկտուրայի խորքերը, նա հայտնաբերում է, որ հենց դիտարկման գործողությունը թույլ չի տալիս նրան տեսնել այն, ինչը առավել հետաքրքիր է:»

Հ.Գ. դուք էլ ե՞ք մեջբերումները շատ հանգիստ տղամարդու ձայնով կարդում: