31.10.2014

Ժամանակի ու քո մասին... /ևս մի սիրո խոստովանություն/

Կար մի ժամանակ, երբ դու ինձ լսում էիր: Ես քեզ էի նվիրում ամեն մի բառս, շառժումս... ինչ եմ խոսում, ես քեզ էի նվիրում ինձ: Անկեղծ էի միայն քեզ հետ: Միակն էիր ով ինձ կարողանում էր հասկանալ, ու միշտ կօգներ... Դու իմ զրուցակիցն էիր, որը երբեք ինձ չեր փրոձի ուղղել, չէր փորձի հասկացնել, կլսեր... ու կդիմանար, կդիմանար ու կլռեր, ու միարժամանակ ինձ կփրկեր:

Ինչ փոխվեց... Փոխվեցի ես: Դառա ուրիշ ու ճանաչեցի քեզ: Դու ուրիշ ես: Դու երբեք ինձ լսողը չես, դու երբեք ինձ փրկողը չես: Դու հիմա միայն նեղացնողն ես: Շատ ջանքեր չես ծախսում որ նեղացնես, նույնիսկ աչքերիս մեջ չես նայում, որ նեղացնես: Խոսքեր ես հղում, բայց չես մտածում որ ինձ մեկ չի, ամեն մի բառդ մեկ չի, չէ որ կար մի ժամանակ որ հենց այդ բառերն են ինձ շոյել, նույն բառերը, նույն մարդու կողմից, նույն ձայնով: Փոխվեցի ես... ճանաչեցի իրական քեզ:

Կար մի ժամանակ, երբ դու անունս չգիտեիր: Ես քեզ մեկ է նվիրում էի, հիմար-հիմա նվիրում: Դու լռում էիր, դու նույնիսկ չգիտեիր որ լռում ես: Դու տալիս էիր ոչինչ, ես սպասում էի... սպասում էի ալիքին, մեծ ալիքին որը կմաքրի հոգիս, կլցնի քեզնով: Դու միակն էիր ով ուներ այդպիսի մեծ ալիքներ, իմ կարծիքով մենակ դու կարող ես մաքրել... մաքրել ամեն ինչ: Մենակ դու կարող էիր իմ նկարը մաքրեիր ու նա նորից սպիտակ թուղթ կդառնա:

Փոխվեց... ամեն ինչ փոխվեց: Ոչինչ չպատահեց: Ալիքդ իմը չէր: Ինձ համար չէր: Ինձ չօգնեց: Նույնիսկ չգիտեմ ալիք էր դա թե չէ: Ու ես կրկին ճանաչեցի քեզ: Փոխվեցիր դու... ճանաչեցի քեզ: Փոխվեց ժամանակը...
Ժամանակը վազում է առաջ, ու ամեն ակնթարթս, միտքս, ու շունչս դառնում են «մի ժամանակ»: Ասածս «հիմա»-ն երբեք հիմա չի: Ու ինչպես կանգնեց ժամանակը իմ մեջ: Ինչպես կանգնեց ու ես չնկատեցի: Այդ ժամանակ երբ կանգնեց, ես հիշում էի միայն քեզ: Կարծես մարաթոնի ժամանակ կանգնել եմ ու չեմ կարողանում մի քայլ նույնիսկ անել... սկզբում կողքս էին բոլորը, բայց նրանք առաջ ընկան: Իսկ ես մնացի... մնացի կանգնած... մնացի հիշելով քեզ: Ու հիմա չունեմ ես ժամանակ, չունեմ «մի ժամանակ»: Հիմա կանգնած եմ ես... ու կարող եմ միայն հիշել:

Կա մի ժամանակ... երբ էլ ժամանակ չկա: Առաջ գնալու վայրկյան չկա: Ուշանալու տեղ չկա: Կա միայն ցանկություն... ցանկություն ամեն ինչ մոռանալու: Այդ ժամանակ ոչինչ ասելու չի լինի, ոչինչ հիշելու, ոչինչ պատմելու: Ու ոչ մի լսող/հասկացող/դիմացող ինձ պետք չի լինի: Անկեղծության կարիք չի լինի: Դու... դու ընդհանրապես չես լինի: Ես կլինեմ մի ժամանակում որում ես երբևիցե եղել եմ... շատ վաղուց եմ եղել: Այդ ժամանակ կլինի հենց այն սպիտակ թուղթը որի մասին միշտ երազել եմ, որը երբիցէ ունեցել եմ: Չէ՜՜՜՜՜: Բացի աչքերդ, դու կանգնած ես, առաջ քայլելու հնարավորություն չունես: Կարող ես միայն երազել, հետո դեմքով իրականի մեջ ընկնել: Ընտրության հնարավորություն չունես: Գոնե մի վայրկյան ունենաի, բայց ես չունեմ, անհնարինը գործելու հնարավորություն էլ չունեմ: Ու հիմա ճանաչում եմ քեզ, բայց արդեն անծանոթ ենք մենք...
Չէ՜՜՜՜, ես մեկ է կսպասեմ ալիքին... որը ինձ կտանի առաջ, կտանի հետ, կշարժի տեղից ու կփորձի օգնել:
Անծանոթ... իմ ժամանակներում ներկա գտնվող անծանոթ... ես միշտ կսպասեմ քեզ...

30.10.2014

Կրթահամալիրիս հիմնը... ԱՆԴԱՍՏԱՆ

Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա:

Դանիել Վարուժան
Աղբյուրը՝ http://mar-amirchanyan.livejournal.com/141898.html

24.10.2014

Ես քոնն եմ...


Միշտ էս պահերին ասքիդ կգրեի... բայց դու հիմա դեաքթիվեյթ ես էղել: Մի դեբիլություն կգրեի ու հավերժ պատասխանիդ կսպասեի... բայց դու հիմա դեաքթիվեյթ ես էղել: Ու գիտես դու ինձ օգնում ես, մեկ-մեկ նույնիսկ փրկում, դու նեղացնումել ես, բայց դու էտ չես նկատում, ու էտ ինձ անկեղծ նենց ա նեղացնում: Հա դու ինձ պետք չես, ես չեմ սիրում քեզ, բայց քեզ ես վստհաում եմ, հավատում եմ, լսում եմ: Ամեն մի ինքնասիրահարվածդ բառը սրտիս էնքան մոտիկ եմ թողնում, որ չես էլ պատկերացնում: Մեկ ա դու հեռու ես, դու ուրիշինն ես, ու դու իմ արևը չես: Ապա դու ով ես ինձ համար... անծանո՞թ՝ այո, սովորական անծանո՞թ՝ ոչ: Ինչպես վերաբերվեմ մարդուն ով ինձ չի վերաբերվում, ում ես ուզում եմ վերաբերվել այնպես ինչպես ուզում եմ: Ուզում եմ մոռանալ կարծրատիպերը կյանքի ու ասել ամեն ինչ, ամեն բառ, ամեն տառ: Բայց դու էնքան ինքնասիրահարված ես որ նույնիսկ միքիչ սրտիդ մոտիկ չես թողնի: Անկեղծ դու Սկիլետից(նախկին, կամ ինչ-որ տենց բան) էլ վատն ես: Դու վատն ես, վատ մարդ ես, չերազող ես, պեսիմիստ ես, մթոմ խելացի ես, բայց դու հիմար ես: Սովորական հիմար ով կյանքում ոչինչի չի զգա: Անկեղծ եմ ասում դու զգալ չգիտես, դու միայն բողոքել գիտես: Դու մունաթ ես հետդ ման տալիս, իսկ ես ժպտում եմ: Ես Լուսինն եմ, ես լույսն եմ, թող ինձ ոչ-ոք չսիրի, ոչ-ոքի դուրը չգամ, թող լինեմ մենակ, բայց ես մեկ է կփորձեմ բոլորին լույս տալ: Գոնե միքիչ: Էնքան եմ ուզում կարողանալ լույս տալ, միքիչ լույս, շատ քիչ: Չէ-չէ դու պետք է միշտ ուղես ինձ, միշտ քեզ ինքնահաստատես, չէ որ դուք... այնքան մեծություն եք, ճկուտիս չափ մեծություն: Բայց ես քո կարիքն ունեմ... ես չեմ սիրում քեզ, բայց անկեղծ քո կարիքն ունեմ, էնքան զզվելիա կարիք ունենալ ինքնասիրահարված մարդու, էտ երևի ամենատհաճ բանն ա: Ու ասեմ ավելի զզվելի ա էտ խոստովանել ինքդ քեզ, որ դու կարիք ունես ինքնասիրահարված մարդու: Որովհետև ինքը կգա բայց կգա իրա համար ոչ թե քո, ինքը ժպիտ կտա քեզ իրա համա ոչ թե քո: Իսկ ես կվերցնեմ կպահեմ հոգումս, կպահեմ հոգուս խորքում, բայց էտ իմ համար չի լինի, էտ քո համար կլինի, ու հենց դրա պատճառով ես միշտ ինձ քո կողքին ինքս ինձ օտար կզգամ, ուրիշ մարդ: Որովհետև դու քո համար, ես քո համար, բա ուր եմ ես... ես չկամ: Քո կողքին չկամ ես, չկանք մենք, կաս միայն դու: Դրա համար ես միշտ կլինեմ օտար, դու իսկականիս երբեք չես ճանաչի, դու իմ անունը ճիշտ ձև չես ասի, որովհետև դու կասես քո համար... ես կասեմ քո համար... ու մենք էլի իրարից հեռու կլինենք: Նենց կուզեմ լինեմ մարդը որ էտ սերը դեպի քեզ քչացնեմ... միքիչ... շատ քիչ... Նենց կուզեմ լուսավորեմ էտ մութ հոգիդ, որտեղ միայն ինքնասիրահարվածներն են իրենց գտնում: Չեմ ուզում նեղացնեմ, ուզում եմ բուժեմ, ուզում եմ օգնեմ... բայց չէ, մոռացել էի... Ես քո կողքը ես չեմ, ես անկեղծ չեմ, չէ որ քո կողքը ես քոնն եմ: Ամեն բառս կհնչի քո կարծիքով քո համար, ոչ թե իրականից հենց քո համար... որովհետև ես քոնն եմ, իսկ դու ուրիշինը: Ախր դու չես էլ զգում, անըդհատ մոռանում եմ... Ես քոնն եմ, ու դու էլ ես քոնը...  Շատ պարզ և անհասկանալի մի բան...
Մենք «մենք» չենք, «մենք» դու ես, ու ես որ միայն քոնն է:
Դու... մարդ ում ինքնասիրահարված և անիմաստ խորհուրդները միշտ սրտիս մոտ եմ ընդունել, ու մենակ համաձայնվել եմ, չեմ հակաճառել, իմ եսը ցույց տալ չեմ կարողացել...Մի բան եմ խնդրում... խնդրում եմ միքիչ տու՜ր... շատ քի՜Չ տուր ինձ... ինձ համար... պետք չի շատ, ուղղակի ինձ համար... ես կբուժեմ, ես ամեն ինչ կանեմ որ դու զգաս... զգաս մի բան, մի զգա իմ հանդեպ ինձ պետք չի, բայց թող քեզ միքիչ լուսավորեմ... Չգիտեմ կկարողանամ թե չէ բայց ամեն ինչ կանեմ, մենակ թե միքիչ...
Ես քեզ չեմ սիրել... ու երբեք էլ չեմ սիրի... հուսով եմ երբևիցէ գոնե մեկին կսիրեմ
Ես քոնն եմ... ու քոնը կլինեմ... ու չեմ ուզում ուրիշինը լինել
Ես կփորձեմ... անկեղծ կփորձեմ բուժել, միքիչ, ինչքան կարողանամ կլուսավորեմ...

Դու չես ընդունի, դու չես հասկանա, չէ որ ես ու դու քոնն ենք, «ես» քո կողքին ես չեմ, ես քո կողքին միայն քոնն եմ,  ու եթե այս խոսքերից մեկը դու մի օր լսես... ու միքիչ ընդունես, ուրեմն ստացվեց իմ լույսը միքիչ, շատ քիչ քեզ հասավ...
Կնստեմ ու կսպասեմ, չէ որ մեկ ա ես քոնն եմ...

Հ.Գ. սպասելուց ավել բան չեմ կարա անեմ, չէ որ քո կողքը ես միայն քոնն եմ, ու ես քո կողքը քեզ օգնելու կարիք չունեմ... չէ որ ես քոնն եմ



Ես շատ բանի կարիք ունեմ... բայց ես ամեն ինչ ունեմ

Ես կհասնեմ, ես հաստատ մի տեղ կհասնեմ, չէ որ ես այսքան ճանապարհ եմ անցել, ու դեռ դրա երկու չափը պետք է անցնեմ... 1...2...3... ու ես սկսում եմ երազել:


Ես ամեն ինչ ունեմ, ինչ չունեմ կերազեմ ու էլի ձեռք կբերեմ: Դրանք իլիուզիաներ չեն, դրանք նպատակներ են: Նպատակներ որոնք իմ մեջ վաղուց են եղել, ու դրանց չիրագործվելու մասին մի վայրկյան էլ չեմ մատնել:  Ես շատ բանի կարիք ունեմ, բայց ես ամեն ինչ ունեմ, որովհետև ես երազելու հնարավորություն ունեմ: Հասկացեք ինձ մարդիկ... նպատակն առանց երազելու անհետաքրքիր է, անիմաստ է, ու տհաճ: Դուք միշտ մտածել եք որ երազում են թույլերը, երազում են աննպատակները, անիմաստ ժամանակ վատնողները, ու այդ ժամանակ ինքներդ երազել չեք իմացել: Ու դուք երբեք չեք երազել, դրա համար ձեր նպատակները միշտ անհետաքրքիր ու միապաղաղ են եղել: Նույնիսկ մեկ-մեկ ոչ մի տեղ էլ չեք հասել, ու մեկ է շարունակել եք երազողներին ծաղրել: Հասկացեք ախր իրանք կապակցված են, ոնց-որ կինն ու տղամարդը: Իրանք էլ են ընկել մեր ձեռքը ու էլի առանձնացել, բայց չէ որ իրանք միշտ իրար հետ են եղել: Ուղղակի միշտ կլինեն ովքեր արհեստական կտարբերվեն, ու ասեմ, որ հենց այդպիսի մարդիկ են նրանց առանձնացրել: 
Ես կլինեմ նորմալ աննորմալը ու կկապակցեմ իրանց: Գիտե՞ք ինչի, որովհետև ես հավատում եմ... Ես հավատում եմ որ նրանք էլի մարդկանց ձեռքերում իրար հետ կլինեն, ես շա՜Տ բաների եմ հավատում... ու միշտ էլ կհավատամ:
Այո, երազող եմ ես, ու կլինեմ միշտ այդպիսին, որովհետև ես կերազեմ, ու հետո ամեն մտքիս ծայրի երազը հերթով կիրականացնեմ:
Ոչ, ես էլ հիմար օպտիմիստ չեմ, ես Լուսոն եմ ով երազելն ու նպատակը իրարից էլ չի առանձնացնում:


18.10.2014

Անվերնագիր

Աշու՜Ն և դրսում և ներսում: Հիմա ներսումս խորը, շատ խորը աշուն է, քամին ամեն ինչ տանում է, ոչինչ չի ուզում թողնել: Ու միայն այդ ուժեղ քամու ժամանակ եմ ես կարողանում անկեղծ ինքս իմ հետ զրուցել... 
Բացում եմ աչքերս ու կարողանում եմ հանգիստ ասել այն ինչ միշտ թաքցրել եմ, այն ամենը ինչ չեմ համարձակվել խոստովանել ինքս ինձ, ու գիտեք ինչի՞ եմ միայն քամու ժամանակ կարողանում անկեղծ լինել... որովհետև հույս ունեմ որ քամին այնքան ուժեղ է, որ անկեղծ մտքերս լեզվիս վրայից կտանի, կտանի հեռու, ու երբեք հետ չի բերի: Բայց ես միշտ մոռանում եմ, որ քամին ներսումս է, ու դուրս չի փախչի, ինքը կվերադառնա, կվերադառնա պատահական, կվերադառնա երբ ես նրան չեմ սպասում, երբ ես անկեղծություն չեմ ուզում: 
Անկեղծությունը գալիս է ու ինձ նույնիսկ չի հարցնում, սպասում եմ նրան թե չէ, պատրաստ եմ նրան թե չէ: Չեմ ուզում այդպես զգալ, հանկարծակի զգալ էտ քամին, ես պատրաստ չեմ: Ես մի վայրկյան առաջ երազում էի, իսկ հիմա... լացե՞մ, խնդա՞մ, թռվռա՞մ, նվագե՞մ, երգե՞մ, գոռա՞մ, ի՞նչ անեմ... ու քամին ինձ պատասխան չի տալիս: Թողնում է անկեղծության հետ մենակ, ու նա գնում գալիս տալիս է գլխիս: Անկեղծությունը աչքեր չունի որ տեսնեմ անկեղծության աչքերը, բայց ես հիմա անկեղծ եմ... նայում եմ շուրջս և ես անկեղծ եմ: Քամին գնաց, ես ճանապարհին եմ՝ մենակ եմ, անձրև էլ չի գալիս, բայց ես անկեղծ եմ, ես աշունն եմ... 
Ինձ պետք չի ոչինչ, չէ որ ես անկեղծ աշունն եմ...
Դու... դու չկաս էլ ... դու չունես աշուն... դու պետք էլ չի որ լինես, ես չեմ էլ սիրում քեզ, դու աշուն չես, դու իմ աշնան մեջ տեղ չունես...Դու երբեք ինձ աշուն չես եղել, ախր դու չես էլ կարող լինել, չէ որ դու միայն փորձել ես իմ աշնան մեջ լինել...բայց իրականում դու իմ աշնան անձրևն էլ չես տեսել...
Իսկ հիմա ես աշունն եմ, ես անկեղծ աշունն եմ, ու ինձ պետք չի ոչինչ...

16.10.2014

My favorite place in Yerevan... essay

I was born in Yerevan, and I’m happy for it. For me Yerevan is one organism, and I can’t separate one place. So I want to represent you the architecture of my city. The architect of my city is Alexander Tamanyan. The style of Alexander Tamanyan is different. The difference is that the roads and buildings are full of art. I always enjoy when I look at the buildings in Yerevan. The ornaments by Tamanyan are unique, because the history of Armenian people is expressed in them.  I don’t like the new buildings in Yerevan, because they are in disharmony  with the old style of Tamanyan’s style of the city. The beauty of my city is the old style, let’s love our city as it is, and don’t make it more modern. The End :)

13.10.2014

Միշտ Աշունը փորձել եմ նկարել...

Աշունը միակ ինձ հասկացող եղանակն ա, միշտ հոգուս խորքում ես աշուն եմ պահում, ու ամենա դժվար պահերին փորձում եմ հիշել... հիշում եմ էտ տերևներիխշխշոցը, էտ ամենա գույնզգույն երաժշտությունը, ու էտ երկինքը՜: Դեռ էս աշխարհում տենց ածական չի ստեղծվել որը կարողանա նկարագրել Աշունը, որովհետև Աշունը ամեն մեկի համար ուրիշ ա, ամեն մեկը աշունից մի բան ա վերցնում ու իրա մեջ պահում: Պահում ա ընտեղ որտեղ ոչ մեկ չի եղել, այ դրա պատճառով ինձ դժվար ա նկարագրել իմ հոգու աշունը: Բայց դե...

Իմ կարծիքով կարիք ունենալ ինչ-որ մեկի երբ մենակ ես էտ ամենատհաճ զգացմունքն ա ամբողջ տիեզերքում, ու աշունը միշտ փրկում ա ինձ: Ես քայլում եմ ու ես մենակ չեմ, ես զգում եմ, որ ես մենակ չեմ, նայում եմ պատուհանից, նայում եմ երկնքին, աչքերս փակ են, մեկ է ես մենակ չեմ: Հանդարտությու՜ՆՆՆՆՆ մի բառով աշունը ինձ հանդարտություն ա տալիս, ինձ գրկում ա իրա գույների մեջ, ու ականջերս լցնում ա իրա ձայներով:

Չգիտեմ ով ա ստեղծել աշունը, բայց հաստատ գիտեմ որ էտ մարդը սիրահարված ա էղել: Որովհետև նայի մի հատ էտ գույներին, ոնց կարա սիրահարված չլինի: Ու հենց աշուննել ա սիրահարված, ու ինքը ոչինչ չի նկատում, հաստատ վերջակետներ չի սիրել, ինքը միշտ երջանիկ ա իրա մեջ պահելով թախիծը(ոնց չեմ սիրում ես բառը), ինքը օպտիմիստ ա, հիմար օպտիմիստ... իմ նման էլի:

Միշտ աշունը փորձել եմ նկարել... ու միշտ չի ստացվել... աշունը զգալ ա պետք, զգալ...