22.05.2013

Ես չեմ խոսում հոգիս է խոսում...



Բարև: Ինչպես միշտ գրում եմ իմ զգացողությունների մասին… բայց հիմա գրում եմ թե ինչ եմ զգում հիմա հենց այս պահին: Ինչ եմ զգում ես 13 տարեկան մի աղջիկ ով ապրում է իր երազանքներով: Իհարկե հիմա հոգումս դատարկություն է, բայց ինչ-որ սովորական դատարկություն չէ: Դատարկությունը լի է սիրով, և հույսերով: Դե ինչ եմ երկարացնում... սիրահարված եմ էլի: Բայց ախր ոնց կարելի սիրահարված լինել ու տխուր... Այ ինչպես ես :D Չգիտեմ ինչու այս թեման չեմ կարողանում գրել, ոնց-որ հեշտ է, բայց շատ դժվար: Շարունակեմ...
Հիմա ֆիզիկապես դասարանում եմ, բայց մտքերով այն աշխարհում որտեղ հիմա գիշեր է, լույս է տալիս միայն Լուսինը, ես նստած եմ նրա հետ ու... ուղղակի նստած եմ, խոսքեր պետք չեն, միայն նրա ջերմությունը ուրիշ բան պետք չէ: Ցավոք հիմա այդպիսի վայրկյան չէ, բայց ես չեմ բողոքում քանի որ հիմա իմ սիրելի դասարանում եմ, նստած եմ այս համակարգչի դիմաց, և ուղղակի ջերմություն եմ զգում... Երջանիկ mood... Անհասկանալի mood...
Այ գրեցի ու հանգստացա.... հանգիստ հանգստացա:

20.05.2013

Ջելսոմինո գլուխ 13-րդ...Առաջադրանքներ որ կազմեցի ես



Հարց 1
Իսկ դու համոզված ես, որ սուտլիկների աշխարհում կլինեիր խելագար:
Հարց 2
Արդարացրու Կալիմերի այն արարքը, որ նա գրեց նամակաը և ուղարկեց ոստիկաններին:
Հարց 3
Եթե դու լինեիր այն շներից մեկը ով հաչում էր դու ինչպես կվերաբերվեիր մլավող շներին:
Հարց 4
Փորձիր պատկերացնել, որ դու խուլ ես: Ինչերից կզրկվես:

Ջելսոմինո... գլուխ 12-րդ



Հարց 2
Ի՞նչ կպատասխաներ ագռավը վերոնացի խոհարարին:         
Պատասխան
Ինչպես հիշում եք կամ չեք հիշում, որ թռչունները սուտ չէին խոսում, և եթե ես լինեի այդ ագռավի տեղակ (ով չի խաբում) միայն երկու տառ կասեի. «Հ՞ն»:
Հարց 3
Գրիր այնպիսի հաղորդագրություն Մայիսյան հավաքի մասին, որ տպագրվի  «Օրինակելի ստախոսը» թերթում:
Պատասխան
Օ՜հ ինչպիսի վատ մայսիյան հավաք այսիսի վատ հավաք կյանքում էի տեսել: Չտիար Բլեյանը այնքան չխոսեց ոչ Մեդիակենտրոնում: Նույնիսկ ես չէի գնացել: Ես միայն քառակուսի սեղանին եմ մասնակցել չընկեր Արմինեի: Մենք չներկայացրեցինք Կենսամշակութային արշավը: Նույնիսկ հարց չտվեցի, բացյ շատ քիչ նկարեցի: Չգիտեմ ինչու նյութ չգրեցի, բայց մեկ է շատ դժգոհ եմ:

16.05.2013

Շշմելու բացահայտում...


Ողջույն ընթերցող, գրում եմ շշմած...Ինչպես գիտեք հիմա Մայիսյան հավաքի ամենաթեժ օրերն են...Մեր կրթահամալիրում շատ դպրոցներ կան, բայց ասյօր ես եղա Դպրոց-պարտեզում: Առաջին անգամ չէի Դպրոց-պարտեզում, բայց այս անգամ ես հայտնաբերեցի նոր Դպրոց-պարտեզ: Հաճելի էր և ջերմ, կարծես գնացել էի բարեկամներիս տուն... իհարկե լավ բարեկամներիս տուն: Իսկական ընտանիք էր: Սովորողները շատ կենդանի էին, ու ամենակարևորը չկաշկանդված: Շուշիում ես հասցրել էի լա՜վ ծանոթանալ 6-2  դասարանի աշակերտների հետ: Շատ հավես երեխաներ են, բարի, կամեցող ու ամենակարևորը հումորի զգացում ունեն... Դասարանները հետաքքրքիր էին, ամեն մի դասարան ուներ իր առանձնահատկությունը: Հա մոռացա ասեմ գնացել էինք դասարանով, երևի արդեն հասկացաք, որ շատ ենք ծիծաղացել...Երբ հասանք Դպրոց-պարտեզ պարտեզում ընկեր Կարինեի աշակերտներն էին, ովքեր մեզ հրավիրեցին իրենց << Փոքրիկ Իշխան>>-ին: Անհամբեր սպասում եմ այդ ներկայացմանը... Էլ ինչ պատմեմ իմ շշմելու պատմությունից: Երևի այսքանը... Ցտեսություն, եթե ուզումս ինքդ համոզվես կարող ես գնալ Դպրոց-պարտեզ...

13.05.2013

Գլուխ 11-րդ... Ջելսոմինոն իմ աշխարհում...


Հարց 1
Բացի սևից, ինչ գույներ ես տեսնում շուրջդ: Սև գույնով ի՞նչ կարող ես անել:
Պատասխան
Հիմա երբ գրում եմ դրսում անձրև է, և երևի հասկացաք տրամադրությունս անձրևային է: Ես իմ կողքը գույներ չեմ տեսնում, իմ կողքը զգացմունքներ են որոնց գույները ամեն անգամ ինձ ափշեցնում են… Սև գույննել ամենտեղ կա, բայց մի տեղ շատ է մի տեղ քիչ, դրանից է կախված տրամադրությունս: Սև գույնով ի՞նչ չես կարող անել… Սև գունը մարդկանց մոտ միշտ տխրություն է առաջացնում, բայց ինձ մոտ այդպես չէ: Այ օրինակ երբ աչքերդ փակ են, ամեն ինչ սև է բայց ես չեմ տխրում, քանի որ ես այդ դատարկությունը լցնում եմ իմ երազանքներով, իմ մտքերով… Ինձ համար տխուր գույնը մոխրագույնն է, այ դա ուրիշ բան:
Հարց 2
Նկարներն ինչպե՞ս են երջանկություն գտնում, ո՞ր նկարը կարող է երջանիկ համարել իրեն:
Պատասխան
Մեր տանը պատերին շատ կտավներ կան, հայրիկիս կտավները, եղբորս գործերը, բայց երբեք ես նրանց աշխատանքների անունից չեմ մտածել, փորձեմ… Գիտեք այդ սուտ քաղաքի կտավներում, իսկապես որ անկեղծությունն էր պակասում, բայց մեր իրականության մեջ չեմ կարծում որ անկեղծությունն է պակասում: Միքիչ մտածեցի, և հասկացա նկարը շատ ինքնասիրահարված կերպար է, և սիրում է, որ նա ուրիշ է, նման չէ ուրիշ աշխատանքների, նա միակն է այդպիսին: Եվ ինչ կարող ենք մտածել, որ նկարը իրեն երջանիկ է զգում, երբ նրա մեջ հոգի կա, այսինքն այնպիսի հոգի, որը ուրիշների հոգուն նման չի:
Հարց 3
Ինչպիսին է աղքատության հոտը: Համաձա՞յն ես, որ թույնը սովից լավ է, ինչու՞:
Պատասխան
Ես ինչ իմանամ, որն է աղքատության հոտը… Թյու թյու թյու: Եղել են պահեր, որ ես ինչ-որ բան եմ ուզել, բայց մայրիկիս գրպանի գումարը չի թույլ տվել, որ մենք դա գնենք, բայց չեմ կարծում, որ դա աղքատությունն է: ՀԱՍԿԱՑԱ: Երևի աղքատության հոտը, դա դատարկության հոտն է, կապ չունի քո հոգին է դատարկ թե գրպանդ: Հուսով եմ ճիշտ հասկացա, անցնեմ մյուս ենթահարցին: Ի՞նչ է նշանակում թույնը սովից լավ է: Իմ համար սովը այնքան քիչ բան է, այնքան աննկատ… իսկ թույնը ընդհանրապես թույնություն է, չեմ կարողանում նրանց համեմատել, երկուսն էլ իմ համար ոչինչ են…
Հարց 4
Նոր ոտք ունենալուց ոգևորված՝ կատուն որոշեց անունը փոխել, բայց հետո… «Թող մնա այնպես, ինչպես կա: Ես իմ հին անունն էլ կպահեմ»: – Հասկացա՞ր, թե ինչքան ուժեղ է Կաղլիկ-Կատուն: Ինչու՞:
Պատասխան
Կաղլիկ-Կատուն հետաքրքիր կերպար է, միքիչ էլ գժոտ, մեկ-մեկ շատ կանխատեսելի է, բայց մեկ-մեկ էլ նենց բան կանի, որ մտքումս էլ չկար: Կաղլիկ-Կատուն համարձակ էր… Սկզբում նա շատ ոգևորվեց, բայց նա հաղթահարեց իրեն: Նա ուրիշ կատու դարձավ, բայց չհրաժարվեց, իր անունից, իր համար վեհ անունից: Նա իրենց չհամարեց ավելի լավ, կամ ավելի վատ, նա իրեն զգաց ինչպես ինքը ուղղակի ավելի ինքնավստահ… Այսքանը հասկացա:

12.05.2013

Նոր գրող... Նոր հայացք... Նոր մտորումներ


Ողջույն իմ ընթերցող: Ասեմ, որ գրելուց աչքերիցս արցունք է թափում... Գրելով ամեն մի տառը զգում եմ ցավ... Մինչև անցնել առաջ խնդրում եմ բացի այս լինքը, և այս լինքի ներքո կարդա...http://www.youtube.com/watch?v=P1ngcsx1Drs
Այսպիսով երաժշտությունը կա անցնենք առաջ...
Ուրեմն այս երկար շաբաթ-կիրակի օրերի ընթացքում մեր դասարանին հանձնարարել էի կարդալ Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և Ծովը» վիպակը: Ի՜նչ վիպակ ամբողջ զգացողությունների տոպրակ: Ասեմ, որ ծանոթ չէի Հեմինգուեյի ստեղծագործություններին, ու կարդալուց առաջ անընդհատ ձգձգում էի, որ չկարդաի, բայց գրքի առաջին իսկ տողից կարդացի... և շարունակեցի մի շնչով: Ծանր պատմություն էր, դաժան, բայց լուսավոր: Ամեն ինչ այնքան լավ էր բացատրված, մանրամասն, որ նույնիսկ մի նկար դնեն դիմացս ես չեմ կարողանա այդպես մանրամասն նկարագրել... Կարդալուց հետո, մայրիկիս հետ քննարկում էինք: Ինքը ինձ պատմեց, որ Հեմինգուեյը առաջին համաշխարհային պատերազմից հետո գրել, և նրա մեջ այդքան ցավ կա, որը այդքան մաքուր է: Հետո ասեց, որ նրան ասում են ԱՅՍԲԵՐԳ, որ 10% դրսում է, իսկ 90% ներսում: Ու այդ բառերից հետո ես մտքումս վերընթերցեցի գիրքը, ու հասկացա թե ինչքան բան եմ բաց թողել: Գիտեք կարծես զգացմունքները տխուր են, բայց դրա հետ մեկտեղ այդ մթության մեջ լույս կա, կարելի է ասել մթության լույսը: Չեմ ուզում ձեզ պատմել, գիրքը, քանի որ համոզված եմ այդքան մանրամասն և հետաքրքիր չեմ պատմի... Այսպիով ես ինձ համար բացահայտեցի, ևս մի գրող, որը շատ զգացմունք է ինձ տալիս... Նոր գրող... Նոր զգացմունքներ... Նոր հայացք...

Շնորհակալ եմ, որ երաժշտությունը լսեցիր, հուսով եմ դուրտ եկավ.... : /

Վաշինգտոն... Տնային աշխատանք

11.05.2013

Իմ Երաժշտությունը... Իմ Կյանքը... Իմ ակնթարթը

Ողջույն,привет,hello,hola,今日は... Ուզում եմ երկար բարևել, որ մտքերս ճիշտ դասավորեմ...
Երաժշտություն... Երաժշտության մասին հավերժ կարելի է գրել, երգել, և մտածել... Այսօր ես ձեզ հետ, ուզում եմ կիսվել իմ և երաժշտության հարաբերությունների հետ: Եթե ինձ ճանաչումես ուրեմն կիմանաս, որ ես ապագա երաժիշտ եմ, եթե չէ, ուրեմն արդեն իմացար: Ու երգելուց և կատարելուց ինձ մոտ աառաջանում են այնպիսի զգացմունքներ, ինչպիսին ուրիշ պայմաններում չես կարողանում զգալ: Էս վերջերս Շուշիում բասկետբոլի ընկերական խաղ խաղացի, ու ասեմ, խաղի զգացմունքներել են ուրիշ... Երաժշտությունը լրիվ ուրիշ է: Հուսով եմ հետաքրքիր է, քանի որ հիմա այն ինչ գրում եմ, միայն օրագրումս եմ գրել... 
Բեմի վրա, դու մոռանում ես ամեն ինչի մասին, կարող է դահլիճում, ոչ-ոք չլինի, բայց մեկ է, քո մտքերով ու զգացմունքներով դու կարողանում ես լցնել դահլիճը: Զգացմունքները... անբացատրելի են, կարծես ամեն մի նոտայով դու քո հուգու մի մասնիկը տալիս ես ամեն մի հանդիսատեսին, զգացմունքներ որոնց մասին հավերժ կարելի է խոսել, քանի որ ամեն մի վայրկյանը բերմում հավերժ է: Բեմ դուրս գալուղ առաջ դու ահավոր վախենում ես, ձեռքերդ սփրտնում են, սկսում ես մրսել, բայց երբ որ սկսում ես կատարել... Դու գնում ես քո աշխարհ (իմ աշխարհի մասին ոչ-ոք չգիտի), ու չես նկատում ոչինչ... Կարևոր չի որ դու 500 հոգանոց դահլիճում ես, կամ ուղղակի տանը կատարում ես (նվագում կամ երգում): Այ տեսնում եք ինչքան հաճելի զգացմունքներ եմ ես ապրում երաժշտության հետ: Կատարելով ես մտքում զրուցում եմ երաժշտության հետ, ու ասեմ, որ մենք արդեն մոտիկ ընկերներ ենք: Ու ես միայն երաժշտության շնորհիվ ինձ մենակ չեմ զգում... Քանի որ եթե իմ կողքին մարդ չլինի, ինձ հետ կլինի իմ երաժշտությունը... Իմ կյանքը... Իմ ակնթարթը... Վայ ոնցվոր երգ ստացվեց գնամ գրեմ:
Հ.Գ. Ընկեր Հասմիկ ես երջանիկ եմ, որ ունեմ այսպիսի ուսուցչուհի ինչպիսին դուք եք, և այսպիսի առաջադրանքներ, ինչպիսին դուք եք հանձնարարում:

Օհ.... Ջելսոմինո Ջելսոմինո...


ԳԼՈՒԽ  ՅՈԹԵՐՈՐԴ
Հարց 1
Կատուները որոշել են շան նման հաչել և, իհարկե, այդ նրանց քիչ է հաջողվում. չէ՞ որ նրանք դրա համար չեն ծնվել: – 1.Բացատրիր այս մտքի իմաստը. արդյո՞ք սա մարդկանց էլ է վերաբերում, համաձա՞յն ես Մորաքույր Եգիպտացորենի հետ. ինչու՞: 2.Գտե՞լ ես արդյոք այն, թե ինչի համար ես ծնվել:
Պատասխան
Անկեղծ ասաց ես կողմ չեմ այն մտքի հետ, որ դու մի բանի համար ես ծնվել, և միայն դա պետք է անես: Դու պետք է փորձես, ամեն ինչ էլ կարող ես անել միայն թե պետք է փորձես: Ես երևի երաժշտության համար եմ ծնվել, քանի որ մմիայն երաժշտությունը լսելով, ստեղծելով կամ կատարելով եմ ինձ լիովին երջանիկ զգում, բայց այդ չի նշանակում, որ ես րեմ կարող լինել մաթեմատիկոս, այդպիսին է իմ կարծիքը…
Հարց 2
Անունը կարևոր բան է, և նրա հետ չի կարելի խաղալ: – Ինչքանո՞վ է անունը կարևոր քեզ համար, ինչպե՞ս ես վարվում նրա հետ:
Պատասխան
ՄԻշտ մայրս ասում է, որ անունը մարդու բնավորության հետ կապ ունի: Ես դրա հետ համաաձայն չեմ, ես կարծում եմ, անունը միայն դիմելու համար, արարքներն են մարդու բնավորությունը ցույց տալիս, իսկ անունը միայն դիմելու և տարբերվելու համար է:
Հարց 3
Մեկնաբանիր ամենակրտսեր և ամենաավագ կատուների արձագանքը Կաղլիկ-Կատվի մլավոցին:
Հետաքրքիր էր նայել այդպիսի տարբերությանը, կարծես ես և իմ ավագ եղբայրը լինեինք: Նրանց կարծիքները նույնն էին, բայց ամեն մեկը տարբեր էր, արտահայտում, իր կարծիքը:Ես դա հասկացա, ես դա տեսա:
Հարց 4
Երբ կատուները կտրեն հաչոցը, կկտրվի այնժամ արքայի պոչը: – Ինչի՞ մասին է խոսքը, համաձա՞յն ես դրա հետ, ինչու՞:
Այդ հատվածը կարդալուց սկսեցի ակամայից ծիծաղել, չհասկանալով թե ինչու: Ես այսպես հասկացա, որ եթե մարդիկ սկսեն չխաբել, այդ ժամանակ արքան էլ արքա չի լինի էլի… Չգիտեմ: Եթե այդպես է ուրեմն ես լիովին ու հաճույքով համաձայն եմ այդ մտքի հետ:
ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ
Հարց 1
Ի՞նչ ես կարծում, ինչ է պակասում քեզ՝ կյանքդ իրականացած երազանք դարձնելու համար (նյութական բաներից չխոսել):
Պատասխան
Ուֆֆֆ չգիտեմ: Ինձ թվում է ինձ անկեղծությունն ու խելքն է միայն պակասում, որը երևի ամեն մեկին էլ պակասում է, բայց ինձ այնքան բան է պակասում: Չէ… ոչ մի խելք ու անկեղծություն, միայն համարձակություն, դա էլ է շատ պակասում: Իմ մեջ ամեն ինչ էլ կա, բայց քիչ-քիչ, իսկ քիչ-քիչը ում է պետք, եսիմ ում է պետք: Եվ դրա համար կարելի է ասել, ինձ ամեն ինչ էլ պետք է, բայց ամենակարևորը երևի իսկական զգացմունք է պետք: Հա ճիշտ է, իսկական զգացմունք, որպիսզի ստեղծեմ իսկական րաժշտություն, իսկական զգացմունքներով լի… այդքանն է ինձ պետք:
Հարց 2
Քո կարծիքով, վա՞տ է, երբ ինչ-որ բան չափից շատ է. ինչու՞:
Պատասխան
Չեմ կարծում… Միշտ ասում են ամեն ինչ չափի մեջ է լավ, բայց մեկ-մեկ պետք է չէ, դուրս գալ այդպիսի քառակուսիների և գնալ հավերժության, միշտ չէ որ դա լավ է, բայց միշտ չէ որ լավ է չափի մեջը:
Հարց 3
Ինչու՞ գույները չէին օգնում նկարչին աշխատանքները գեղեցկացնելու հարցում:
Պատասխան
Ա՜յ այս հարցին էի սպասում: Նկարչի նկարներում անկեղծությունն էր պակասում ու միայն դա, իսկ ինչպես կարող է անկեղծությունը ստեղծվի գույներով, չէ որ նա նկարելով անկեղծ չէր, իսկ այդ նկարները պետք է իր հոգու մի մասը լինեին, իսկ եթե հոգու մի մասը չեն ապա ում են պետք, միայն Ջակոմոնի նման խաբեբաներին:
Հարց 4
Նկատե՞լ ես՝ քո քաղաքում է՞լ են այլանդակ ստեղծագործություններով փող աշխատում. ինչպե՞ս, օրինակներ կարո՞ղ ես բերել:
Պատասխան
Ընդհանրապես ցուցահանդեսներ ես սիրում եմ գնալ, նայել, և քննադատել: Հայրիկս և հորքուրս շատ հաճախ են մասնակցում ցուցահանդեսների, այդ օրինակ հենց հիմա Նկարիչների միության ցուցահանդեսում հայրիկիս և հորքուրիս աշխատանքները կան, բայց այդ գործերի հետ մեկտեղ կան հիմար աշխատանքներ, որոնց իմաստը ես չեմ հասկանում: Հասկանում եմ դա իմ կարծիքն է, բայց ես այդ աշխատանքներին նայելով բան չեմ զգում, այսինքն ինչ է պարզվում որ նկարները դատարկ են: Նույն հայացքով ես նայում իմ ընտանիքի անդամների աշխատանքներին, ու միշտ իմ կարծիքը ասում եմ, միշտ չի որ նրանք իմ կարծիքը լսում են, բայց իմ կարծիքը ավելի շատ դրական է լինում, քանի որ ես ինչ-որ բան զգում, ինչճոր շունչ առնում եմ այդ անշունչ առարկաններին… Այ այսպես:

10.05.2013

Շուշիի նորաբաց պատկերասրահը....Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքներով լի

Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքներին ես առաջին անգամ էի ծանոթանում, և նրա մասին չէի լսել: Ասեմ ինձ քանդակները ավելի շատ դուր եկան քան կտավները... Դե ինչ ես կարդում գնա ու քո կարծիքը կազմիր...