23.12.2014

ամեն ինչ տալու մասին...

Ես Տիեզերք, դու Տիեզերք: Քո համար ես՝ ոչինչ... իմ համար դու՝ Տիեզերք: 
Քեզ ամեն ինչ տվեցի... իմ Տիեզերքը դատարկվեց: Արդյոք հնարավոր է դատարկվի Տիեզերքս: Չէ որ այն անվերջ է... չունի սկիզբ, չունի վերջ: Ես կարողացա... կարողանալ տալ բոլոր գույները... ամեն մի ձայնը... ու ամեն մի պատկերը իմ Տիեզերքի: 
Ու դատարկվեց Տիեզերքս: Զրկվեց Տիեզերք կոչվելուց: Չնկատեցիր: Չնկատեցիր որ Տիեզերքս ներսդ է: Հիմա ինչ է իմ ներսում... Միքիչ դատարկություն... միքիչ էլ... ու դու: 
Իմ ներսում դու ես: Բայց արդեն քո ներսում իմ Տիեզերքը:
Իմ ու քո տարբերությունը գիտեք որն է... որ իմ Տիեզերքի գոյության մասին դու չես էլ կռահում... դու չես նկատում, ուղղակի չես զգում, տարբերություն չկա քո համար: Իսկ իմ մեջ դու չես... ես քեզանից քեզ խլել եմ: Դու ինձ քեզ չես տվել: Իսկ ես վերցրել եմ: Ու չգիտեմ անկեղծ ես իմ մեջ թե ոչ: 
Կուզենայի ակնոց ունենալ... որոնցով նայեի ու բոլորը անկեղծ լինեին: Անկե՜ղծ-անկե՜ղծ: 
Ես անկեղծ եմ եղել... անկեղծ իմ միջի շողացով Արևին քո անունով եմ դիմել... անկեղծ Աստղերը Արևի համար են շողացել... անկեղծ ամեն մայրամուտ քո հետ եմ համեմատել... բայց դու: Դու ուղղակի չես նկատել: Դու մեղավոր չես որ չես զգացել: 
Բայց ախր ոնց? ոնց չես կարողացել զգալ... որ մարում եմ... ամեն ինչ քեզ տալով մարում եմ: 
Անծայրածիր Տիեզերքս վերջը իր գտավ... վերջը դու էիր... դու էիր վերջում... ու ես քեզ էլ հասա... ու քեզ էլ տվեցի քեզ...
Հիմա ես ոչինչ եմ... ոչ սպիտակ թուղթ եմ, ոչ էլ ավարտված կտավ:  Ես առանց Տիեզերք եմ... առանց քեզ... ես հիմա քո մեջ եմ... իմ միջի դու-ն էլ ա քո մեջ: 
Ու ես փորձում եմ Տիեզերքս գտնել... չէ որ ես այն քեզ եմ տվել... ով գիտի կարող է չես էլ ընդունել: Կարող է քեզ չի հասել... ու կորել է Տիեզերքս: Ուր է Տիեզերքս? 
Դու չնկատեցիր, որ օգնես... չնկատեցիր որ ինձ հետ փնտրես... 
Ու գիտեք ինչ? Ես դեռ տալիս եմ... չգիտեմ ինչ... չէ որ էլ լույս ընդհանրապես չկա, բայց ես անըդհատ տալիս եմ...
Խնդրանք: Կզգաս? խնդրում եմ զգա... 


17.12.2014

Երջանկություն ձեզ...

Կուզենամ լսես կարդալու ընթացքում
Ու էլի դու... կարող է իմ Տիեզերքը այդքան փոքր է, որ մենակ դու ես այնտեղ տեղավորվում: Ախր ամեն տեղ ես դու:
Արդյոք հնարավոր է այսքան սպասել: Սպասել ինչքան ես: Հավատալ: Ու դեռ հույսը չկորցնել: Ու տալ... ամեն օր... ամեն վայրկյան: Անկեղծությունս լիովին քեզ տվեցի... դառա կեղծ: Հիմա ես սովորական եմ... քո պատճառով, ավելի ճիշտ քո շնորհիվ: Ես սովորական կեղծ եմ: Սովորական կեղծ: Ու հիմա շուրջս անըդհատ էն ջութակի վերևի օկտավաներն են հնչում... ու ճնշում ինձ: Ռեալն ա այդպիսին: Որ ես կեղծ դառա... այնքան անկեղծության հետևից ընկա, դառա սուտ, դառա սովորական... դառա ԿԵՂԾ:
Դատարկությու՜Ն եմ... վակում: Զգալու հնարավորություն չունեմ: Ոչնչություն: Լույսս լրիվ է մարել: Ու հիմա դեռ ես ինչ-որ բան գտնում եմ իմ մեջ... գտնում եմ ու միանգամից տալիս: Չեմ մտածում: Ախր ինչի չեմ մտածում... չէ որ հետո նույն վիճակում եմ հայտվնում...
Երբ ոչինչ զգալ չեմ կարողանում, երբ գեղեցկությունը գնահատել չի ստացվում, երբ ոչինչ հայտնաբերել չի ստացվում, երբ քեզ հասկանալ չի ստացվում, երբ ոչնչի ժամանակ չի գտնվում, երբ անկեղծ լինել չի ստացվում...
Երևի ես մարում եմ... ուղղակի մարում... երաժշտության վերջին տակտն ա արդեն հնչում... Ու բոլորը հոգնել են, արդեն շատ տևեց ամեն ինչ: Իսկ ես դեռ հույս ունեմ որ չի ավարտվի ու հենց այս պահին ժամանակը կկանգնի, որովհետև գիտեմ որ հաստատ հետո լավ չի լինելու: Որովհետև հետո արդեն երաժշտությունը ավարտված ա լինելու, ու իմ լույսներ մարած ա լինելու...
Երջանկությու՜Ն ձեզ... չդառնաք իմ նման կեղծ, չընկնեք անկեղծության հետևից ու մի փորձեք զգալ... եթե պետք լինի կզգաք...

08.12.2014

ու իմ լույսնել կսկսի մարել...

Տիեզե՜րք... Տիեզերք որը չունի իրական, չունի անիրական, չունի ոչինչ... բայց այն մեկ է ամեն ինչ է: Տիեզերքը ձմեռ չունի, Տիեզերքը երկուշաբթի չունի, Տիեզերքը ոչինչ չունի: Տիեզերքը ժամանակ չունի: Ժամանակ չունենալով ժամանակի կարիք էլ չունի: Տիեզերքում մարդը, երկրագունդը, Արևը, Լուսինը ոչինչ են: Տիեզերքը լույսի կարիք չունի: Տիեզերքը անվերջն է... Տիեզերքում ոչինչ չի հնչում, Տիեզերքում լռություն է... իսկական լռություն: Տիեզերքը սիրտ չունի որ այն խփխփի (չեմ սիրում մնացած տարբերակները, իմն եմ ավելացնում) ու լռությունը խանգարի
Լռություն որը խախտելու հնարավորություն չունես, որովհետև եթե միքիչ մոտենաս այդ լռությանը, հաստատ խախտելու ցանկություն չես ունենա
Այո դու էլ կարող ես լինել Տիեզերք... չէ որ՝ Տիեզերքը դու ես, իսկ դու Տիեզերք ես:
Ու ես էլ եմ ուզում լինել Տիեզերք... բայց ես միայն երազում եմ
Հասկանալ է պետք... Տիեզերք դառնալու համար, դու պետք է կտրվես... կտրվես իրականից, անիրականից, պետք է կտրվես Արևից:  Պետք է Արևի կարիքը չունենաս, պետք է չերազես, ոչ մի վայրկյան երազելու կարիք չունենաս
Իսկ ես... իսկ ես դեռ սովորական Լուսին եմ, ինչպես դուք: Ով կարիքն ունի Արևի որպիսզի միքիչ լուսավորվի... Ես առանց Արև կխամրեմ, լույսս կկորցնեմ... 
Ես Լուսին եմ, կարող է երբևիցէ ինչ-որ մեկի համար Արև էլ լինեմ, բայց հիմա ես Լուսին եմ: Միայն Լուսին
Միքիչ խոսեմ մեր մասին...
Մարդ ծնվում է, ու նա Արև է: Նա Արև է ծնողների համար: Ծնողները որպես Լուսին լուսավորվում են նրա շնորհիվ, և ինքը լուսավորվում է որպես Լուսին երբ ծնողները որպես Արև լուսավորում են նրան: Խուճուճ ստացվեց :Դ Մեր մեջ երկուսն էլ կան... մի մոռացեք մեր մեջ մի ամբողջ Տիեզերք կա:
Իսկ գիտեք ինչ է Արևը... Արևի մի մարդ չի, Արևը արարք չի, Արև արարք չի: Արև հիշողություններն են... հիշեղություններ որոնք ինչ-որ մարդկանց ու արարքների շնորհիվ են ստեղծվում
Այ հիմա դու... աչքերդ փակիր, հիշիր էն մարդու մասին ում հենց նոր մտածում էիր... արդյոք էտ մարդուն հիշելուց դեմքիդ ժպիտ չառաչացավ? Եթե առաջացավ ուրեմն դու լուսավորվում ես Լուսին... Շնորհավորու՜Մ եմ
Եթե չէ, ուրեմն լավ փորփրի ուղեղումդ, հաստատ մի բան կգտնես ;)
Ու ես էլ Արևներ շատ ունեմ իմ մեջ... ծնվածս օրվանից ես շրջապատված եմ եղել Արևներով: Ու միշտ էտ լուսավորել ա... բայց հիմա: Միանգամից եմ ասում շեղվում եմ բուն թեմայից
Արևներ շատ ունեի, մեջս ամեն ինչ կար... ու ես միշտ լույս ունեի, լույսի բացակայության մասին չէի էլ մտածում: Հիմա ուրիշ է: Հիմա ես հրաժարվելու եմ Արևից... Ինձ լույս տվող, ինձ լուսացնող Արևից: Էտ էնքան տհաճ ա ինքնակամ հրաժարվելը: Դու պետք է նեղացնես նրան, պետք է ջնջես... պետք է նրա լույսի կարիքը չզգաս: Արդյոք հիմա ես լույս ունեմ? Չգիտեմ: Ինձ թվում է խամրել եմ, բայց չգիտեմ էլ հրաժարվել եմ թե ոչ: Ուղղակի նստած եմ և խամրում...Խամրում եմ փնտրելով ներսս ուրիշ Արևների
բայց ես ուզում եմ ջնջեմ... ջնջեմ ներսս... 
Չլինեմ Լուսին, չլինեմ Արև... չլինեմ ոչինչ... դառնամ Տիեզերք: Մոռանամ ցանկություններս... մոռանամ իմ միջի լույսը ու խավարը... մոռանամ ամեն մի ձայն այս աշարհում: Դառնամ Տիեզերք... 
Չմտածեմ կարծրատիպերի մասին, չմտածեմ անկեղծության մասին, չմտածեմ քո մասին, լինեմ Տիեզերք, որը չունի ոչինչ... ով ոչ մի բանի կարիք էլ չունի: Ով կլինի միշտ... ով կլինի... միայն կլինի...

Բայց հիմա ես միայն երազում եմ... ու մարում... ու ավելի եմ իմ միջի Տիեզերքից հեռվանում... ու անկեղծ հավատալ էլ չեմ ուզում, որ մի օր կլինեմ Տիեզերք... կլինեմ անվերջ ու կլինեմ ընդմիշտ... 

05.12.2014

Ոնց-որ ֆիլմ լինի...

Ոնց-որ ֆիլմ լինի: Կյանքս իսկական ֆիլմ: Ու գիտեք ի՞նչ... ոնց-որ թե ես եմ գխավոր դերերում(թու-թու-թու): Առաջին անգամ եմ ինձ սենց զգում: Բոլորը այնքան ուրիշ են: Բոլորը ինձ հասկանում են: Բոլորը ինձ օգնում են: Բոլորը ինձ սիրում են: Բոլորին ես սիրում եմ: Բոլորին փորձում եմ օգնել... մեծ մասին էլ օգնում եմ:
Ես էլ եմ ուրիշ: Կոպյա կինոյի աղջիկն եմ: Սիրահարված եմ: Ստեղծագործում եմ: Երգում եմ դաշնամուրի դիմաց: Ազատ եմ: Կարծրատիպերից դուրս եմ: Ֆեյսբուքում լրված եմ: Ոչ էլ շատ սիրուն եմ: Կարևորը ես՝ ես եմ:
Ամեն օրս ոնց-որ ֆիլմից տեսարաններ լինեն: Իմ ֆիլմից: Սովորած տեսարաններ:
Ոչինչ չեմ ուզում փոխել... սցենարը ինձ լիով դուր է գալիս: Նենց չի որ կոմեդիա է ֆիլմս... չէ ուղղակի պրոբեմներն էլ ֆիլմային պրոբլեմներ: Էն պրոբլեմներն են, որ ֆիլմերում միշտ լուծվում են: Ես որ նմանեցնում եմ:
Գործողությունները կատարվեցին Այգում... այնտեղ սկսվեց ֆիլմս:
Այգին ես նորովին ճանաչեցի... ես դարձա այգուհոգում մշտական այցելու: Ինքը ինձ ընդունեց... գրկեց ու ընդունեց... որովհետև ես անկեղծ էի... կամ էլ դա էլ կար սցենարի մեջ:
Ու կյանքս սկսեց գլորվել... Բաներ պատահեցին, որոնք միայն ֆիլմերում են պատահում: Բաներ զգացի որ միայն ֆիլմի գլխավոր հերոսներն են զգում: Բաներ հասկացա... շատ բաներ: Մարդկանց ճանաչեցի: Ինձ անծանոթ, ծանոթ բոլորին ճանաչեցի: Ֆիլմ է՜՜՜, իսկական ֆիլմ:
Կարծես այգին իմ տունը դարձաձ լինի: Այնտեղ այնքան ուրիշ է... բոլորը ուրիշ են... ես էլ եմ ուրիշ...
Ու կրկին այգում ենք...
Երեքս ենք: Ժամանակը կանգնել է: Իմ մեջ էլ ժամացույց չկա: Աշխարհից կտրված եմ... կարելի է ասել այս աշխարհից չեմ: Զրուցում ենք: Ոչ մի բառիս համար չեմ ամաչում... ոչ մի բառս փոխել չեմ ուզում... կարծես սցենար կարդամ... չէ անգիր արած լինեմ... կամ էլ հենց այդ պահին սցենարը ստեղծեմ: Ամեն ինչ այնպես է ինչպես ես ուզում եմ լինի: Ոչ մի ավել բան չեմ ուզում: Կողքս երկուսն են: Երկուսին էլ սիրում եմ: Երկուսը այնքանը թանկ դառան: Շատ հանկարծակի դառան: Ու ես հասկացա, որ էլ չեմ կարենա առանց իրանց: Կարծես իրանք միշտ իմ մեջ եղել են: Միշտ Տիեզերքիս մեջ իրենց տեղը ունեցել են: Ու իրանց համար ես շատ սեր ունեմ մեջս պահած: Աչքերս ոնց-որ տեսախցիկներ լինեն... զգում են իրենց հայացքները... ֆոկուս են բռնում: Նրանք ինձ հասկանում են: Նրանք ինձ կարեկցում են: Իրանց ժպիտներն ինձ օգնում են:
Ուզում կանգնած ժամանակը էլի կանգնացնեմ: Որ իրանք չհեռանան... Չեմ ուզում իրանց մեջքը տեսնեմ... երբ գրկում եմ ուզում եմ ամեն մեկին հավերժ տարիներով գրկեմ, որ հանկարծ չգնան:
Ու գիտեք ինչու՞ է այս ամենը ֆիլմ, որովհետև ես զգում եմ, որ իրանք էլ չեն ուզում գնան: Տենց բաներ միայն ֆիլմերում է պատահում: Ու մենք կանգնած ժամանակը երկարացնում ենք: Այգու մի մասն ենք դառնում...
Ֆիլմը չի վերջանա... ֆիլմում մենք երեքս ենք... իսկ մենք չենք հեռվանա... ես հավատում եմ, ինչ-որ բան ներսումս այդպես է հուշում: Կարող է սցենարն է այդպիսին :)
Ու թող բոլորի կյանքը ֆիլմ լինի... իրանք գտնենք իրանց այգին որտեղ լինեն իրենց հարազատ մարդիկ, ու թող ձեր այգում ձեր ժամանակը կանգնի... ու դուք զգա՜ք, ուղղակի զգա՜ք:











04.12.2014

Անկեղծության համար

Հիմա էլ ձյու՜ն: Ես ձյանն ընդհանրապես չէի սպասում: Երբեք ներսումս ձյուն չէր եղել: Թեթև ձյուն, մի քիչ կեղտոտ, բայց այնքան խորը: Առեղծվածային ձյուն, որը ուզում եմ ճանաչեմ... ուզում եմ հասկանամ:
Որտեղ էլ նայեմ ձյուն կա, բայց այն չի ծածկել: Մի քիչ է թափվել... տերևները դեռ երևում են:
Այնպե՜ս եմ սիրում տերևների կույտի վրայով քայլել... կարծես ամպիկներ լինեն... կարծես իմ հոգու երկինքը լինի... որտեղ միայն ես եմ կարողանում թռչել:
Ինչքան փոփոխական է ներքին աշխարհս: Անսպասելի:
Ժամանակ չկար ժպտալու... ձյան ամեն մի փաթիլը զգալու: Նա թափվեց: Ու ի՞նչ: Ե՞րբ կգա... ե՞րբ կգա գարունը:  Ինձ ժամանակ չի տրվում: Կանգնել եմ: Երկու ժամանակներում: Վախենում եմ խոստովանել, որ ձյունն ինձ ավելի շատ դուր եկավ: Ախր աշուններ իմ Տիեզերքը: Տգեղ եմ զգում ինձ, ամաչում եմ աշնանից:
Ինչ անեմ որ ձյան կարիք ունեի: Ու պարզվեց, որ այնքան հաճելի է զգալ ձյուն...
Ձյունը ինձ տաքացրեց... ձյունը ինձ կրկին երաժշտություն դարձրեց:
Խճճվել եմ... ու ավելի կխճճվեմ: Հազիվ էի դարձել պարզ... պարզ ջուր... թափանցիկ...
Ու եկավ Ձյունը: Միքիչ կեղտոտ էր ձյունը... իմ ջուրը սևացավ... ինձ անճանաչելի դարձավ:
Ես կարող եմ անկեղծանալ, բայց արդյո՞ք ուզում եմ: Չէ՞ որ, եթե անկեղծանամ, կհասկանամ, որ իրոք Ձյան կարիք ունեմ: Ինձ այլևս Տերևներ պետք չեն:
Ձյուն... դու չես թողնում, որ ես անկեղծանամ: Դու զրկեցիր ինձ անկեղծ լինելուց...
Ինչի՞...
Չէ: Պետք է լինել անկեղծ: Կարծրատիպերից դուրս: Լինել ես: Լինել Լուսո:
Դու այնքան հաճելի ես Ձյուն... ես այլևս Տերևների գույների կարիքը չունեմ: Անկեղծ չունեմ: Ուզում եմ լինել սպիտակ... մի քիչ սպիտակ... մի քիչ էլ մոխրագույն: Բայց լինել քեզ նման...
Ու ինձ հաճելի է խճճվել... խճճվել քո ձյան մեջ: Ու չեմ կարողանում կտրվել... չեմ կարողանում կտրվել այն մտքից, որ իմ մեջ ձյուն կա... Իմ մեջ ձյուն կա, է՞:  ^_^  ու կլինեմ ես անկեղծ ու կասեմ քեզ... Սիրում եմ քեզ...
Այո-այո, հենց քե՛զ՝ Ձյո՛ւն, հիմա, հենց այս պահին: Դու իմ մեջ ես արդեն: Անվե՜րջ... թող գա ձյուն իմ մեջ...
Ու ես արդեն կեղծ լինելու հնարավորություն չունեմ... աշունը կորավ... մնաց Ձյունը: Կգա՞ արդյոք աշունը... չգիտեմ: Հիմա ինչ Ձմեռ կգա՞... ու, ընդհանրապես, հոգուս մեջ Ձմեռ կա՞... 
բայց հիմա մի բան կա... անվերջ Ձյուն կա...