Ես սիրահարված եմ…
ինչպես ամեն մի 14 տարեկան աղջիկ: Ու ես իսկականից եմ սիրահարված (մեծերը կմտածեն որ
դա մանկական «безобид» սեր է): Այն տղան ում ժպիտի շնորհիվ ես ուղղակի գժվում եմ իմ
մասին ընդհանրապես չի մտածում: Նա իմ անունն է հազիվ հիշում, ինձ հետ խոսում է միայն
այն ժամանակ, երբ ինձանից ինչ-որ բան է ուզում: Ես իրան այնքան եմ սիրում, որ իր մի
հայացքը ինձ տաքացնում է… Ու ես ամեն երեկո քնելուց առաջ ուղղակի տանջվում եմ, հասկանալուց
որ ես նրա համար ուղղակի «столб» եմ: Այ անարդարա… Տեսնելուց իրան ուրիշի հետ… տեսնելուց
իրան ուրիշ աշխարհում…
Հիմա գրում եմ ու
հիշում եմ իրա ժպիտը: Հասկանում եմ, որ սիրելուց նոր կյանք եմ ձեռք բերում: Հենց իրա
շնորհիվ ես նոր երգեր եմ գրում: Ու հենց իրա բառերը ինձ կատարելության են մղում: Ամեն
առավոտ արթնանում եմ ու կարծես նոր ֆիլմ է սկսվում: Ամեն իրա հայացքից ես նոր հայացք
եմ ձեռք բերում:Այ միայն այդ զգացմունքների շնորհիվ պետք է սիրահարվես…
Սիրահարվելուց ես
ինձ ձուկը ջրում եմ զգում, բայց չէ որ դա միայն ես եմ զգում… Ու այդ մտորումների մեջ
ես ամեն օր ուզում եմ իրեն սիրել: