Ու լռություն:
Աղմուկ: Աղմուկը այնքան երկար տևեց, որ ականջներիս համար լռություն դարձավ: Լռություն:
Վախ: Եթե խնդրեմ կլսեք, եթե խնդրեմ կլսես, ասելու բան չունեմ: Լռություն:
-Ի՞նչի ես լացում:
-Ուզում եմ նկատեն:
-Հա…
Ու կրկին առավոտ:
Երկինքը մութ էր: Լուսաբաց, երբ նույնիսկ երկնքում արև չկար: Ստիպեցիր: Ստիպեցիր գնամ
հայելու մոտ: Նայում եմ: Տեսնում եմ ինձ, տեսնում եմ քեզ: Կրկին վախ: Էս ինչ վախկոտն
եմ ես:
-Կներես:
-Հիմա ինչի՞ համար
ներեմ քեզ:
Անծանոթ, բայց
շատ ծանոթ ճանապարհ: Հակասում եմ ինձ: Հակասում են մտքերս ինձ: Դարձել եմ օտար: Դարձել
եմ օտար իմ անձնական կյանքում:
-Կթողնե՞ս փաղչեմ:
-Չէ, դու վազել
չգիտես:
-Կսովորեմ:
Դուռը փակվեց:
Պայուսակը ուսերիս վրա հարմարեցված: Ու կրկին ճանապարհ: Այնքան կարճ ճանապարհ, որ ճանապարհ
ասել չի ստացվում: Չէ որ ձեզ դուք եք հետաքրքիր, ինձ ես:
-Ինչի՞ պետք ա
ես ձեզանով հետաքրքրվեմ:
-Կարգն է այդպիսին:
-Համաձայն չեմ
կարգի հետ, ուզում եմ փոխել այն:
-Նստի, մի-քիչ
կմեծանաս նոր կխոսաս:
Էս անգամ ես դուռը
փակեցի: Քայլելով վազում եմ: Ծանր ա: Էս պայուսակը նենց ծանր ա: Հոգնեցի: Եթե թողեմ
ինձ ու իմ միջի ձեզ ու գնամ: Դուռը բացեցին:
-Ինչպես միշտ
ժպտում ես:
-Չժպտամ ի՞նչ
անեմ:
Էս երկինքը նենց
կապույտ ա: Եթե Չարենցի անգիրները սովորած լինեի, հիմա մի ռուաբայաթ կասեի:
Հետաքրքիր ա երկնքում Բեթհովեն լսել են:
Հետաքրքիր ա երկնքում Բեթհովեն լսել են:
Վա… արդեն մայրամուտ
ա: Էս մայրամուտի գույներով մատիտներ խի՞ չեն վաճառում: Վա՜յ Արևը էսօր էկել ա:
Հիմա որ բացեմ էս պատուհանը հաստատ երկնքին կկպնեմ... հեսա, հասնում ա... մի-քիչ էլ...
Հիմա որ բացեմ էս պատուհանը հաստատ երկնքին կկպնեմ... հեսա, հասնում ա... մի-քիչ էլ...
-Լուսինե, էս պայուսակը քոնը չի՞:
Комментариев нет:
Отправить комментарий