10.05.2013

Շուշիի նորաբաց պատկերասրահը....Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքներով լի

Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքներին ես առաջին անգամ էի ծանոթանում, և նրա մասին չէի լսել: Ասեմ ինձ քանդակները ավելի շատ դուր եկան քան կտավները... Դե ինչ ես կարդում գնա ու քո կարծիքը կազմիր...










































07.05.2013

Շուշի... Բաներ կան որ պետք է նկատես...


 Ինչպես երևի արդեն գիտեք... ես եղա Շուշիում, ես մենակ չէի, իմ հետ էին մեծ խումբ սովորողներ(ընկերներ. ուսուցիչներ, ֆուբոլիստներ, և նոր ընկերներ): Ասեմ Շուշին լրիվ ուրիշ էր, նման չէր Գանձասարին: Շուշին ուներ մի հետաքրքիր և լավ նորոգված դպրոց, որի դիմաց ինչպես երևի գիտեք բացվեց Նիկոլայ Նիկոսոյանի պատկերասրահը: Եվ արդեն հասկացաք, թե ինչքան սուտ տեսարան էր: Ինչու սուտ, քանի որ մենք դուրս եկանք երեկոյան զբոսնելու, և հենց այդ սուտ փողոցի կողքը գտնվում էր ԱՂԲԱՆՈՑ: Որը մագրված չէր, իսկ մի օր առաջ այդտեղ շաբաթորյակ էր, հիմա ինչներիս է պետք այդպիսի դպրոց, եթե երեխաները այդ դպրոց գնալու են այդպիսի ճանապարհով... իսկ հիմա ես կլռեմ... և դուք կդիտեք:



























Ու ինչ դու հասկացար...

06.05.2013

Ջելսոմինոն իմ աշխարհում... Գլուխ 9-րդ... Մտորումներ

Հարց 1
Երիտասարդները հարմարությանն այնքան էլ չեն նայում. Դուլ էլ ե՞ս այդպես մտածում, այդ դե
պքում ինչի՞ են ուշադրություն դարձնում երիտասարդները:
Պատասխան
Անկեղծ ասած, երբեք չեմ մտածել թե ես հարմարություններ եմ փնտրում, եթե շատ հոգնած լինեմ, ամեն տեղ էլ կքնեմ, բայց եթե հոգնած չլինեմ ինձ կերևակայեմ: Ուրեմն դա արդեն կախված է երիտասարդի իմ՝ վիճակից: Ես հանգիստ կարող եմ ասել, որ հարմարվածությունը ինձ համար կարևոր չէ, կարևորը թե ես ում հետ եմ այդ տեղում: Իհարկե եթե իմ ընկերների հետ լինեմ, ես չեմ նկատի, թե որտեղ եմ քնում, ինչ եմ ուտում, այլ... բայց եթե մենակ կսկսեմ փնթփնթալ: Այսինքն ինչ հասկացանք, որ երիտասարդները չեն ուզում,որ ամեն ինչ հարմար լինի, ուզում են լավ մարդկանցով շրջապատված լինեն (դե ես եմ էլի այդպես մտածում):
Հարց 2
Դոմիսոլը ինչպիսի՞ կերպար է. Մեր շուրջ կա՞ն այդպիսի արվեստագետ-կերպարներ:
Պատասխան
Աաաաա սկզբում Ջակոմոն հիմա Դոմիսոլը, նեռվայնանում եմ: Նրա վերաբերմունքը դեպի Ջելսոմինո և Արվեստ ամեն ինչ ցույց էր տալիս, որ նա ոչ մի արվեստագետ էլ չէր, նա ուղղակի ծախվել էր շահին և գումարին: Եվ նա ամեն ինչ կաներ միայն թե միքիչ գումար վաստակեր: Այդպիսի մարդիկ կան իմ շրջապատում, իմ կարծիքով հիմա Հայաստանի արվեստագետների 99% այդպիսին են, դե ում ճանաճում եմ էլի: Նա ընդամենը մի բիզնեսմեն էր, ով իրեն արվեստագետի տեղ էր դնում, նրա մեջ ոչ մի արվեստ չկա: Այսինքն գրքի երկրորդ կերպարը որից զզվում եմ դա Դոմիսոլն է, ով հաստատ մի վատ բան կանի համոզված եմ:
Հարց 3
Թատրոնները ոչ միայն ձայների են դիմանում, այլև ռումբի պայթյունի: Ինչու՞, բացատրիր ինչի՞ համար են թատրոնները:
Պատասխան
Աաաաա, ինչի համար են թատրոնները... ոչ-ոք չգիտի, բայց մինչև այդ մասին հասնելը, փորձեմ մյուս հարցերի մասին մտածել: Միքիչ Զավենի նման պատասխանելով ասեմ,որ ինչքան հին ֆիլմերով նայել եմ, բոլորը ռումբերից պաշտպանվել են թատրոններում, բայց հիմա միքիչ իմ նման... Թատրոնը այնպիսի տեղ է, որտեղ մարդիկ ցույց են տալիս իրենց ներքինը, իրենց հոգին, ու եթե հանդիսատեսը ընդունում է ինչ-որ մարդու արվստագետի հոգի, ապա հանդիսատեսը անպայման կնդունի ռումբ... հոգու ռումբը... Այսինքն հանդիսատեսը գնալով թատրոն պետք է հասկանա, որ նա կարող է տեսնել ամեն ինչ, լսել ամեն ինչ... զգալ ամեն ինչ: Եվ վերջում ամենադժվար հարցը... Ինչի՞ համար են թատրոնները... Թատրոնները մի հայելի է, որտեղ միայն իրական արվեստագետներն են կարողանում երևալ, ոչ արվեստագետները ուղղակի չեն երևում... Թատրոնը... հոգի է, սիրտ, և մարմին...













29.04.2013

Տոնինոն իմ աշխարհում... Գլուխ 6-րդ



ԳԼՈՒԽ  ՎԵՑԵՐՈՐԴ
Հարց 1
Խաբեբաների աշխարհում ամենափոքրիկ ճշմարտությունն էլ ավելի շատ աղմուկ է հանում, քան ատոմային ռումբի պայթյունը: - Ինչու՞ է այդպես:
Պատասխան
Էհ, ես ինչ իմանա ինչու է այդպես, ախր դա Ջակոմոնի մտքի թռիչքի պատճառով էր, բայց ասյքան հեշտ, չէ՜ պետք է մտածել: Ամեն մարդ ունի իր ներքին օրենսգիրքը, և կարող է այդ մարդու համար ճշմարտությունը ավելի վատ էր քան ատոմային ռումբը, իսկ դուք մի մոռացեք, որ Ջակոմոնը մտածում էր միայն իր համար, այսինքն էլի եմ ասում, ով գիտի…
Հարց 2
Գտեք թագավորին վերաբերող այնպիսի տողեր (բառակապակցություններ, նախադասություններ), որոնք բացահայտում են նրան և որպես մարդ, և որպես թագավոր: Մեկնաբանեք դրանք:
Պատասխան
Ահհհհ ինչ դժվար բան եք ասում… մտածեմ-մտածեմ:
«Թագավորը թիթիզ է» կամ «Այ ինքնասրիահարված թագավոր»
Չգիտեմ Ջակոմոնի մասին կարդալուց այս նախադուսությունները միշտ մտքիս գալիս էին, ինձ թվում է այս երկու նախադասություններով ես ասեցի իմ վորաբերմունքը դեպի Ջակոմոն:
Հարց 3
Ի՞նչ էր սպասվում Կաղլիկ-Կատվին, եթե անընդհատ գրեր: Կկանգնեցնե՞ք, թե թույլ կտաք, որ շարունակի գրել, ինչու՞:
Պատասխան
Կաղլիկ-Կատուն չէր գրում, Կաղլիկ-Կատուն ասում էր իր, ցույց էր տալիս իր ձայնը, դա սովորական գրել չէ դա հոգու արտացոլանք է: Ամեն մի արարած այդպես չի կարող անկեղծանալ և ասել, իսկ եթե դու կարողացար ուրեմն դու պետք է ոչ մի քայլ հետ չքայլես, եթե քո հոգին ինչ-որ կարևոր բան է ասում, ուրեմն դու իրավունք չունես հետ քայլ անես:
Հարց 4
Երբևէ դու վտանգե՞լ ես քեզ՝ հանուն ընդհանուրի: Պատմիր:
Պատասխան
Չգիտեմ, որ գրեմ ինքնագովազդ չի լինի, լա՜վ փորձեմ հիշել:
Չեմ կարող ասել, որ ես աշխարհի ամենահամարձակ մարդն եմ, բայց եթե իմ մեջքի ետևում կանգնած լինի ինձ համար թանկ մի մարդ, և ասի «Դու կըռնաս», իհարկե ես կանեմ, էն էլ ինչքան կանեմ: Հիմա միքիչ արդարանում եմ: Եթե ինձ ինչ-որ բան դուր չի գալիս ես իմ մեջ եմ պահում, բայց եթե իմ ընկերներին դուր չի գալիս, այդ ժամանակ իմ մեջքը դատարկ է մնում, բայց մեկ-մեկ դա այդպես չի լինում ես գնում եմ ու հետ էլ չեմ նայում: Հիմա գրում-գրում եմ, բայց նորմալ պատմություն չեմ, հիշում բայց կարող եմ հաստատ ասել. «Եթե քայլեմ, հաստատ հետ չեմ գա», իսկ առաջին քայլի պահով ոչիինչ չեմ կարող անել:

25.04.2013

Փորձեցինք միասին մտորել... Ռեֆորմ բառի մեջ...


Ինչպիսին էին... ինչպիսին են հիմա... փորձենք հիշել...
Ինչ-որ մեկը նկատել է, որ մեր՝ երեխաների հետաքրքրությունները փոփոխվել են: Եկեք հիշենք թե այն ժամանակ ինչպես էին վերաբերվում այն աղջկան, ով շատ էր հետևում իր հագուստներին, չի սովորում, միայն հագուստ և ոչինչ: Այդ աղջիկը չէր ընդունվում հասարակության մեջ, ընդունվում էին ներքին գեղեցիկ աղջիկները... իսկ հիմա... երևի հասկացաք... գնահատում են միայն արտաքինը:
Անցնենք երկրորդ անհեթեթությանը... Ինչպես ես դու վերաբերվում լավ սովորողին... եկեք կարդանք քո մտքերը, դու նրա հետ համարյա չես շփվում, կարծում ես, որ նա քո աշխարհից չէ, արդյոք դու նրան ճանաչում ես... իհարկե ոչ... Ու այդպիսի ռեֆորմները միայն անհեթեթության են բերում, քանի որ այդպիսի ռեֆորմները մեզ  ստիպում է վիրավորել լավ մարդկանց, այնպիսի մարդկանց ովքեր դրան արժանի չեն: Կարող է լինեն հասարակության մեջ բացառություններ, բայց ցավոք դրանք միայն բացառություններ են... Արի փոձիր մի փոքրիկ ռեֆորմ անել քո մեջ... քո վերաբերմունքի մեջ... չստացվեց հասկանում ենք քեզ...