28.01.2013
22.01.2013
"My recipe for a healthy life"
I want to live healthy...I don't know the exact way how to do it... but i can say how I imagine the healthy life! If you want to live healthy you shouldn't eat fast food!!! Every day you need to go morning exercises; for example if you don't have time in the mornings to do it, you can do it during the day!!! for example, do not use the elevators and use the stairs:) you can jump over the stones when you go to the school. When you are young it is very easy to live healthy!!! but when you get old it is getting harder. That's why I suggest my parents don't watch the TV in the evenings and go for walking, they can do simple yoga exercises... you should make yourself to work on our body. And also you should have mind... if you want to live healthy, you should think about good things! Be Positive!!! Be Healthy!!!!!!!
Արդյոք հնարավոր է մեկը երջանիկ լինի երբ մյուսները դժբախտ են…
Ինչպես…Ինչու…մտքումս չի տեղավորվում,արդյոք ես էլ եմ այդպիսին:Ինչպես եմ ես կարողանում ժպտալ,ինչպես եմ ես հասնում իմ ժպիտին:Արդյոք ես ուրիշներին նեղացնելով եմ ժպտում:Արդյոք մարդիկ այդքան զզվելի են…եթե այդքան զզվելի են, ինչու է Աստված ստեղծել մեզ,բոլորն են այդպիսին…թե միայն ես եմ:Ամեն օր տեսնելով իմ ծանոթներին՝ ես հասկանում եմ,որ եթե ես վատ վիճակում լինեմ, նրանք կարող է թքած ունենան ինձ վրա,ու հիմա դա մարդկություն է կոչվում:Հիմա մտածում եմ ու հասկանում,մարդիկ տան համար իրար սպանում են,դա է մարդկությունը:Հիմա ես մա՞րդ եմ... Ինչպիսի մարդ է պետք լինել…երբ պետք է օգնել,երբ պետք է լացել…ոչ-ոք չգիտի:Հիմա գրելով հասկանում եմ,որ իմ ընկերը կարող է լացել,իսկ ես ժպտամ…հիմա դա լավ է, թե վատ…Եվ գալիս են հարցեր, որոնց պատասխանները չգիտեմ:Հիմա ես չգիտեմ, թե ճիշտը որն է…ինչպես հիմա պետք է ինձ պահեմ…ժպտամ…լացեմ:Ու էլի ես ապշում եմ,ինչպես են մարդիկ դառնում մարդասպան ու հետո ապրում…այս նախադասությունը ասելուց հետո ինձ մի քիչ մարդ զգացի:Ուրեմն ով է մարդը…նա, ով անընդհատ հարմարվում է ուրիշի տրամադրությանը…թե նա, ով թքած ունի բոլորի վրա:Ես դեռ այնքան փոքր եմ,որ ասեմ, թե ինչպիսին եմ ես,բարի եմ, թե չար…քանի որ չգիտեմ, թե բարին որն է կամ չարը:Ու էլի…չգիտեմ:
18.01.2013
06.01.2013
Իմ հեքիաթային ճանապարհը դեպի դպրոց...
04.01.2013
Ամանորյա մտորումներ,ոչ ամանորի մասին
Ողջույն բոլորին արդեն 2013 թվականում:Դեռ չեմ զգում,որ արդեն 2013 թվականն է,քանի որ դեռ տետրումս չեմ գրել 04.01.13թ.:Այս պահին մեր տանը հյուրեր կան,ինչպես ձեր այնպես էլ մեր տանը հիմա լսվում են.<<Չխկ-դխկ-ծլնգ-ծլնգ-չարը խափանվեց-Լուսո ինչ ես համակարգչի դիմաց նստել վեր կաց օգնի>>,բայց ես մտքերով ուրիշ տեղ եմ:Հիմա դուք կարող է մտածեք,որ իմ մտքերը ձեզ հետաքրքիր չեն,բայց իմ մտքերը ձեր մասին են,հենց քո:Հիմա ես մտածում եմ թե իմ կյանքում ինչ կլիներ եթե ես չգայի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր...
Սկսենք նրանից,որ ես հաստատ հիմա շվի չէի նվագի,այսինքն չէի էլ երգի,այսինքն իմ երազանքը չէր լինի երգչուհի դառնալը:Դու պատկերացնում ես ինչ հետաքրքիր է...եթե իմ եղբայրը մեր դպրոցում չաշխատեր,ես մեր դպրոց պարի չէի գա,ինձ նկարազարդ գրքեր չէին նվիրի,ես կգնայի համար 27 դպրոց,շվի չէի նվագի...իմ երազանքը ուրիշ կլիներ:Պատկերացնում ես ընդամենը դպրոց:Եթե դու կարծում ես,որ դու այստեղ սովորում ես,իսկ ես կարծում եմ դու այստեղ որոշում ես ընդունում,ստեղծում ես քո ապագան:Այդ ամեն ինչի համար ես շնորհակալություն եմ հայտնում իմ դպրոցին(հանկարծ չմտածես,որ ինքնա գովազդ է),որը ինձ թույլ է տալիս արտահայտվել,որպեսզի դու լսես իմ ձայնը:Կարծում եմ շատ կարելի է իմ,քո...մեր դպրոցը գովել,բայց ես առաջին հերթին գովում եմ մեր դպրոցի ազատ արտահայտվելու հնարավորությունը...Ավելին ասեմ ես երջանիկ եմ մեր կրթահամալիրում սովորելու,և <<Սեբաստացի>> կոչվելու համար...
Подписаться на:
Сообщения (Atom)